Ակներ (Կիլիկիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Ակներ
Վարչական տարածք Արևմտյան Հայաստան
Երկրամաս Կիլիկիա
Այլ անվանումներ Ակներ
Պաշտոնական լեզու Հայերեն
Տեղաբնականուն ակներցի
Ժամային գոտի UTC+3

Ակներ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայի հյուսիսում: Գտնվում էր Սարոս գետի ճյուղերից մեկի` Պարատիս (Ակներ) գետի ափին, Ցախուտ և Բարձրբերդ գավառների մոտակայքում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի մասին հիշատակվել է 1139 թվականից սկսած: Գյուղի մասին հիշատակել են Սմբատ Գունդստաբլը, Հեթում պատմիչը, Կիրակոս Գանձակեցին և XIV դարի գրիչ Սերովբեն, որը գյուղի անունը նշել է Ակներ վանքում 1326 թվականին ընդօրինակված Նարեկի աղոթամատյանի հիշատակարանում:

1270 թվականին այստեղ` Ակներ վանքում մահացել է Հեթում Ա հայոց թագավորը:

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակների մոտակայքում է գտնվում Ակներ կամ Ականց անապատ վանքը:[1]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 139