Ակակի Խորավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակակի Խորավա
վրաց.՝ აკაკი ხორავა
Դիմանկար
Ծնվել էապրիլի 17 (29), 1895
ԾննդավայրՕչխոմուրի, Չխորոծղույի մունիցիպալիտետ, Սամեգրելո-Զեմո Սվանեթ, Վրաստան
Մահացել էհունիսի 23, 1972(1972-06-23)[1] (77 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՄթածմինդա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազդվել էԿոնստանտին Մարջանիշվիլի
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, կինոդերասան, թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, մանկավարժ, քաղաքական գործիչ և թատերական ուսուցիչ
ԱշխատավայրՇոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոն և Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ

Ակակի Ալեքսեևիչ Խորավա (ապրիլի 17 (29), 1895, Օչխոմուրի, Չխորոծղույի մունիցիպալիտետ, Սամեգրելո-Զեմո Սվանեթ, Վրաստան - հունիսի 23, 1972(1972-06-23)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), վրացի խորհրդային դերասան, թատերական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1936

1922-1924 թթ.-ին սովորել է Ա. Փաղավայի ստուդիայում (Թբիլիսի)։ 1923 թվականից դարձել է Ռուսթավելու անվան թատրոնի դերասան (1935 թվականից՝ գեղարվեստական ղեկավարներից)։

Մարմնավորած առավել հայտնի կերպարներից են՝ Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո», 1936), Իվան Ահեղ (Վ. Աոլովյովի «Մեծ տիրակալը», 1945), Էդիպ արքա (Սոֆոկլեսի «էդիպ արքա», 1956)։ Նշանավոր դերերից են նաև՝ Անզոր, Արսեն (Շանշիաշվիլու «Անզոր», 1928, «Արսեն», 1936), Բերսենև (Լավրենյովի «Բեկում», 1928), Կարլ Մոոր (Շիլլերի «Ավազակներ», 1938), Պեպո (Սունդուկյանի «Պեպո», 1951

Հանդիսանում է Ռուսթավելու անվան վրացական թատերական ինստիտուտի հիմնադիրը, առաջին տնօրենը (1939-1950, պրոֆեսոր՝ 1947 թվականից)։ 1924 թվականից նկարահանվել է կինոյում։ 1941, 1943, 1946 և 1951 թվականներին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Хорава Акакий Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Альтман И., Акакий Алексеевич Хорова, M.-Л., 1947
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 86