Ալ-Կարաուին
Ալ-Կարաուին արաբ․՝ جامعة القرويين | |
---|---|
Տեսակ | համալսարան և Moroccan public institution? |
Հիմնադրված է | 859 |
Հիմնադրիր | Ֆատիմա ալ-Ֆիհրի |
Ռեկտոր | Աբդալվահաբ Թազի Սաուդ |
Անդամակցություն | Association of African Universities?[1] |
Երկիր | Մարոկկո |
Տեղագրություն | Ֆես |
Կայք | alquaraouiyine.com |
Al-Qarawiyyin Վիքիպահեստում |
Ալ-Կարաուին (արաբ․՝ جامعة القرويين, ֆր.՝ Université Al-Karaouine[2]), համալսարան Մարոկոյի Ֆես քաղաքում։ Հիմնադրվել է Ֆաթիմա ալ-Ֆիխրին 859 թվականին, համարվում է իսլամական աշխարհի հոգևոր և կրթական կենտրոններից մեկը։ Համալսարանը տվել է բազում գիտնականներ, փիլիսոփաներ, աստվածաբաններ, որոնք զգալի ազդեցություն են թողել մուսուլմանական և համաշխարհային մշակույթի վրա։ Գինեսի ռեկորդների գրքում համալսարանը ճանաչվել է աշխարհի՝ մշտապես գործող հնագույն ուսումնական հաստատությունը[3][4]։ Այնուամենայնիվ, ի տարբերություն եվրոպական ավանդույթների՝ արաբական հնագույն «համալսարանները» մինչև վերջին ժամանակներս հաստատության անունից ավարտական վկայականներ չեն տրամադրել։ Միայն 1947 թվականին Ալ-Կարաունին դարձավ համալսարան եվրոպական ըմբռնմամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]859 թվականին Թունիսում բնակություն հաստատած Ալ-Ֆիխրի ընտանիքը Ֆեսում հիմնում է մզկիթ, որը շուտով վերածվում է հոգևոր կրթության կենտրոնի[5][6]։ Մարոկոյի սուլթանների հովանավորության շնորհիվ՝ համալսարանն անընդհատ ընդլայնվել է ՝ ներառելով գիտության նոր բնագավառներ։ Աստվածաբանությանը զուգընթաց ուսումնասիրվել են նաև քերականություն, հռետորություն, տրամաբանություն, բժշկություն, մաթեմատիկա, աստղագիտություն, քիմիա, պատմություն, երկրաչափություն և երաժշտություն։
Միջնադարում Ալ-Կարաունին մեծ դեր է ունեցել քրիստոնեական Եվրոպայի և մուսուլմանական Արևելքի մշակութային կապերի զարգացման վրա։ Համալսարանին են կապված եղել այնպիսի գիտնականներ ու փիլիսոփաներ, ինչպիսիք են Իբն Արաբին, Իբն Խալդունը, Ալ-Իդրիսին, Մայմոնիդը, Լև Աֆրիկանցին։ Այստեղ շարունակաբար մաթեմատիկա է ուսումնասիրել Հռոմի պապ Սիլվեսթեր Երկրորդը[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20221215121521/https://www.aau.org/subs/membership/
- ↑ Существуют и другие транслитерации — Qarawiyin, Kairouyine, Kairaouine, Qairawiyin, Qaraouyine, Quaraouiyine, Quarawin, Qaraouiyn.
- ↑ «جامعة القرويين اقدم جامعة في التاريخ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
- ↑ The Guinness Book Of Records, Published 1998, ISBN 0-553-57895-2, P.242
- ↑ Meri, Josef W. (ed.): Medieval Islamic Civilization: An Encyclopedia, Vol. 1, A–K, Routledge, ISBN 978-0-415-96691-7, p. 257 (entry "Fez")
- ↑ Lulat, Y. G.-M.: A History Of African Higher Education From Antiquity To The Present: A Critical Synthesis Studies in Higher Education, Greenwood Publishing Group, 2005, ISBN 978-0-313-32061-3, p. 70:
- ↑ Crowe, Felicity; Goddard, Jolyon; Hollingum, Ben; MacEachern, Sally; Russell, Henry, eds. (2011). Modern Muslim Societies. Muslim World. New York, NY: Marshall Cavendish Reference. էջ 93. ISBN 978-0-7614-7927-7. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համալսարանի կոորդինատներ Արխիվացված 2012-06-15 Wayback Machine
- «Աշխարհի շուրջը» քաղաքի և համալսարանի մասին Արխիվացված 2007-12-05 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ-Կարաուին» հոդվածին։ |
|