Ալոնա Կիմհի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալոնա Կիմհի
Ծնվել էհունիսի 20, 1966(1966-06-20)[1] (57 տարեկան)
ԾննդավայրԼվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Իսրայել
ԿրթությունԲեյթ Ցվի
Մասնագիտությունդերասանուհի, գրող, երգերի հեղինակ, մանկագիր, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
ԱմուսինIzhar Ashdot?
ԿուսակցությունՄերեց
Պարգևներ և
մրցանակներ

Ալոնա Կիմհի (եբրայերեն՝ אלונה קמחי‎; հունիսի 20, 1966(1966-06-20)[1], Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հրեա դերասանուհի և գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին իր ընտանիքի հետ տեղափոխվել է Իսրայել։ Ավարտել է Բեյթ-Ցվի թատերական ակադեմիան։ Աշխատել է որպես մոդել, լրագրող[2],խաղացել է թատրոնում, նկարահանվել ֆիլմերում։

Ալոնա Կիմհիի գրական կարիերան սկսվել է 1993 թվականին։ Մինչև 1996 թվականը հրատարակել է մի քանի պիեսներ և մի շարք հոդվածներ։ 1996 թվականից ի վեր Կիմհին հրատարակել է պատմվածքների ժողովածու, երկու գիրք և մեկ գիրք երեխաների համար։ 1993 թվականին դարձել է ACUM մրցանակի դափնեկիր` լավագույն պատմվածքի համար, 1996 թվականին ACUM-ի «Տարվա գիրք» մրցանակի դափնեկիր` «Ես, Անաստասիան եմ» պատմվածքների ժողովածուի համար, Bernstein մրցանակի և ֆրանսիական wizo մրցանակի (Կանանց միջազգային Սիոնիստական կազմակերպություն) փոքրիկ աղջկա մասին ինքնակենսագրական վեպի համար[2]` «Լացող Սյուզանան» (1999), 2001 թվականին՝ Իսրայելի վարչապետի մրցանակի։

Ալոնա Կիմհիի գրքերը թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, չինարեն, լեհերեն, թուրքերեն և այլ լեզուներով։

Ալոնա Կիմհին ձախ հայացքների տեր է, նա բացասաբար է վերաբերվում պաղեստինցիների նկատմամբ Իսրայել պետության քաղաքականությանը[3]։

Ալոնա Կիմհին երաժիշտ և կոմպոզիտոր Իզխարա Աշդոտի կինն է, հանդիսանում է նրա մի շարք երգերի հեղինակը։ Նա նաև Միխաել Դորֆմանի զարմուհին է։

Վիճաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալոնա Կիմհին առաջարկել է վառել լրագրող Տուվիա Տանենբաումին, որը լույս է ընծայել «Բռնիր հրեային» գիրքը։ Վերջինս գերմանացի լրագրողի անվան տակ կարողացել է ներթափանցել ձախակողմյան հակաիսրայելական կազմակերպություններ և ձայնագրել հակասեմական և հակաիսրայելական արտահայտություններ։

Կխիմին իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ «Եկել է ժամանակը այրել այդ Տանենբաումին կրակի վրա։ Ես ունեմ մի քանի ընկերներ Լոդում, ովքեր ուրախ կլինեն կատարել սև աշխատանքը Ռիշոն-լե-Ցիոնի ավազներում»։

Ալոնա Կիմհին բավական բուռն է արձագանքել Քնեսեթի 2015 թվականի ընտրությունների արդյունքներին ՝ Facebook-ի իր էջում գրառելով`հաղթող «նեանդերթալցիների» փրկությունը միայն մահն է։

«Ամեն ժողովուրդ ունի այն կառավարությունը, որին արժանի է։ Կեցցե հիմարությունը, չարությունը և կեղծ գիտակցությունը։ Ցիանիդ խմեցեք, գրողի տարած Նեանդերթալցիներ, դուք հաղթեցիք։ Միայն մահը կփրկի ձեզ՝ ինքներդ ձեզանից»։

Գրառումը էջում մի քանի ժամ է մնացել, որից հետո ջնջվել է։ Ի պատասխան Walla կայքի դիմումի ՝ Կիմհին հայտարարել է, որ այն արվել է «հոգեկան ուժեղ հուզված» վիճակում։

Կարիերան կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհի

  • Shovrim (1985)
  • Abba Ganuv (1987), դեր Galia Reshef
  • Himmo Melech Yerushalaim (1987), դերHamutal
  • Ko’ach Meshiha (1988)
  • Rehovot Ha’Etmol (1989), դեր Student
  • Abba Ganuv II (1989), դեր Galia Reshef
  • Abba Ganuv III (1991), դեր Galia
  • Night Terrors (1993), դեր Sabina

Սցենարի հեղինակ

  • Haya O Lo Haya (2003), Իսրաելյան կինոակադեմիայի մրցանակ` «Լավագույն հեռուստատեսային ֆիլմ »անվանակարգում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 (not translated to mul), (not translated to mul), (not translated to mul), (not translated to mul) Ֆեյսբուք(բազմ․) — 2004.
  2. 2,0 2,1 «Отражение алии в ивритской литературе XX века (алия из стран арабского Востока и последние волны алии из СССР)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
  3. Хроника

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]