Ալյոնա Շիշկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալյոնա Շիշկովա
Ծնվել էնոյեմբերի 12, 1992(1992-11-12) (31 տարեկան)
ԾննդավայրՏյումեն, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունմոդել
 Alena Shishkova Վիքիպահեստում

Ալյոնա Շիշկովա (ռուս.՝ Алёна Шишкова, ɐˈlʲɵnə ʂɨʂˈkovə, նոյեմբերի 12, 1992(1992-11-12), Տյումեն, Ռուսաստան), ռուս գլամուրային մոդել և գեղեցկության թագուհի։ Ռուսական «Maxim» տղամարդկանց ամսագրի գլամուրային ֆոտոշարքերի մոդել է[1], անցկացրել է առևտրային գովազդային արշավներ և քայլել նորաձևության ցուցադրություններին։ Մասնակցել է «Միսս Ռուսաստան 2012» մրցույթին և արժանացել «Վիցե Միսս Ռուսաստան» տիտղոսին[2]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյոնա Շիշկովան ծնվել է Տյումենում, Նադեժդա և Ալեքս Շիշկովների ընտանիքում։ Սովորել է Տյումենի պետական համալսարանի իրավունքի, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում՝ «Մենեջմենթ» մասնագիտությամբ[3][4]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներին հաճախել է երաժշտական դպրոցի դասական վոկալի և կիթառի բաժին։ 13 տարեկանում «Fashion collection» ամսագրի նկարահանումներին մասնակցելուց հետո նա մասնակցել է «Image 2008» գեղեցկության մրցույթին և նվաճել «Միսս Հույս» և «Միսս Երազանք» տիտղոսները։ 2009 թվականին նվաճել է «Միսս արևի լույս» տիտղոսը։ 2012 թվականին հաղթել է երկրորդ` «Վիցե Միսս Ռուսաստան 2012» տիտղոսը` գրավելով 2-րդ հորիզոնականը[5]։

Շիշկովան «Mercedes-Benz Fashion Week 2013»-ի ժամանակ քայլել է դիզայներ Օլեսյա Մալինսկայայի պոդիումով[6]։

Շիշկովան զբաղվել է միջազգային գլամուրային մոդելի գործունեությամբ[1]՝ ամբողջ աշխարհում համագործակցելով Եվրոպայի, Ասիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջազգային ներկայացուցչությունների հետ։ 2017 թվականի ամռանը բացել է գեղեցկության սեփական «White Star beauty» սրահը։ Նույն տարվա դեկտեմբերի 21-ին ներկայացրել է սեփական համանուն շրթներկի շարքը։ Հավաքածուն բաղկացած է 8 գույնից[7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիշկովան լուրջ հարաբերությունների մեջ է եղել Տիմատիի հետ։ Նրանք ունեն Ալիսա անունով դուստր։ Խոսակցություններ կան, որ Տիմատին Ալինայից հեռացել է ռուս մեկ այլ մոդելի` Անաստասիա Ռեշետովայի պատճառով, որի հետ ռեփերը մինչ օրս լուրջ հարաբերություններ ունի։

2017 թվականին կապվել է Պավել Դուրովի հետ[8]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Արդյունք[9]
2008 «Միսս Հույս» Հաղթանակ
2008 «Միսս Երազանք» Հաղթանակ
2008 «Փոքրիկ Միսս արևի լույս» Հաղթանակ
2010 «Սուպերմոդել» Առաջադրված
2012 «Միսս Ռուսաստան» 2-րդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Алена Шишкова — красавица, экс-подруга жизни Тимати и чемпионка «Инстаграма»».
  2. «Alena Shishkova places 2nd in Miss Russia 2012». beautycontestupdate.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 1-ին.
  3. «Alena studied at the Institute of Law, Economics and Management». Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  4. «Alena Shishkova Bio in Russian». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  5. «Alena Shishkova from Tyumen becomes second Vice-Miss Russia 2012 at the Miss Russia beauty contest on March 3, 2012 in Moscow, Russia». Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  6. «Mercedes Benz Fashion Show 2013». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  7. «Milan Agent Alena Shishkova». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  8. «Alena Shishkova Boyfriend». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
  9. «Alena Shishkova Awards». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալյոնա Շիշկովա» հոդվածին։