Անաստասիա Ռեշետովա
Անաստասիա Ռեշետովա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 23, 1996 (27 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մոդել և դերասանուհի |
![]() |
Անաստասիա Ռեշետովա (ռուս.՝ Анастасия Григорьевна Решетова, հունվարի 23, 1996, Մոսկվա, Ռուսաստան), ռուս մոդել։ 2014 թվականի 1-ին վիցե-միսս Ռուսաստան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անաստասիա Ռեշետովան ծնվել է 1996 թվականի հունվարի 23-ին Մոսկվայում[1]։ Երբ Անաստասիան փոքր էր, նրա ծնողները ամուսնալուծվել են[2]։ Անաստասիային և նրա կրտսեր քրոջը՝ Վալենտինային, դաստիարակել է հայրը[2]՝ գնդապետ, իրավաբանական և պատմական գիտությունների թեկնածու Գրիգորի Ռեշետովը[1]։ Սովորել է Օրեխովո-Բորիսովո Սևերնոյե թաղամասի № 578 դպրոցում, զբաղվել է դերասանական վարպետությամբ[1]։ 2014 թվականին ավարտել է դպրոցը[3] և 18 տարեկանում մասնակցել Միսս Ռուսաստան 2014 մրցույթին`դառնալով 1-ին վիցե-միսսը[4][5]։ 2018 թվականի ապրիլի տվյալներով՝ նրա կազմվածքի պարամետրերն են՝ 91-60-100, ունի 180 սմ հասակ և 58 կգ քաշ[6]։
2016-2017 թվականների տվյալներով` հեռակա ուսուցում է ստանում Մոսկվայի տնտեսագիտության, քաղաքականության և իրավունքի ինստիտուտի պետական ծառայության և քաղաքային կառավարման ֆակուլտետում[7][8]։ Մոսկվայի կինոյի դպրոցում դերասանական վարպետություն է սովորել[9]։
Ակտիվ օգտվում է Ինստագրամից, այնտեղ ավելի քան 2 միլիոն բաժանորդ ունի։ Ինստագրամում հրապարակում է լուսանկարներ, որտեղ ցուցադրում է իր կազմվածքը[10]։ Հետևորդները նրան հաճախ համեմատում են Քիմ Քարդաշյանի հետ[11][12]։ Ինստագրամը մոդելի եկամտի աղբյուրներից մեկն է։ Նրա խոսքով՝ գովազդային գրառման միջին արժեքը կազմում է 100 հազար ռուբլի[10][13][14][15]։
2016 թվականին բացել է Anatomia Beauty Clinic գեղեցկության կլինիկան[2]։ 2017 թվականի գարնանը ներկայացրել է «Այսօր ես արթնացա ուրիշ» գիրքը[16]։ Այն պարունակում է ճիշտ սնուցման, վերապատրաստման, կոսմետիկայի ընտրության և այլնի մասին խորհուրդներ[17][18]։ 2017 թվականի մայիսին թողարկել է հագուստի սեփական In.Hype ապրանքանիշը[19]։ 2017 թվականի դեկտեմբերին Մոսկվայում բացել է Inhype beauty zone գեղեցկության սրահը[20]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոտ 2015 թվականից հանդիպում է ռեփեր Տիմատիի հետ[21][22][23]։ Նկարահանվել է Տիմատիի «Зеро»[24] և «Ключи от рая» երաժշտական տեսահոլովակներում[22]։ 2020 թվականին Տիմատին և Անաստասիան բաժանվել են[25]։
Աշխատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անաստասիա Ռեշետովա «Այսօր ես արթնացա լրիվ ուրիշ». — Մ.: «Է» Հրատարակչություն, 2017. — 256 էջ с. — ISBN 978-5-699-93686-1
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Красота по-московски»։ «Москвичка»։ 2014-03-04։ Վերցված է 2016-09-09
- ↑ 2,0 2,1 2,2 «Анастасия Решетова рассказала, что в школе ее обзывали «лошадью» и даже избивали»։ журнал «Cosmopolitan»։ 2017-03-29։ Վերցված է 2017-04-04
- ↑ Оксана Полякова (2014-02-27)։ «Каша — на воде, овощи — на пару: у красавиц режим особый!»։ «Вечерняя Москва»։ Վերցված է 2016-09-16
- ↑ «В Москве состоялся конкурс красоты «Мисс Россия 2014»»։ elle.ru։ Վերցված է 2016-09-19
- ↑ «Финалистки 2014»։ Мисс Россия։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-18-ին։ Վերցված է 2016-09-16
- ↑ «Модель Анастасия Решетова озвучила свои параметры и вес»։ журнал «Cosmopolitan»։ 2018-04-26։ Վերցված է 2018-05-25
- ↑ Алена С. (2017-02-22)։ «Журналисты отыскали школьные снимки Анастасии Решетовой из дворов и подъездов»։ журнал «Cosmopolitan»։ Վերցված է 2017-03-22
- ↑ «Невеста Тимати рассказала о будущем ребенке»։ Дни.ру։ 2016-01-12։ Վերցված է 2017-03-15
- ↑ «Анастасия Решетова: «Я счастлива в отношениях со своим мистером Х»»։ graziamagazine.ru։ 2016-12-11։ Վերցված է 2016-12-20
- ↑ 10,0 10,1 Настя Юдаева (2016-05-06)։ «Блогеры раскритиковали откровенный снимок модели Анастасии Решетовой»։ журнал «Cosmopolitan»։ Վերցված է 2017-03-22
- ↑ Настя Юдаева (2016-07-07)։ «Анастасию Решетову высмеяли за копирование стиля Ким Кардашьян»։ журнал «Cosmopolitan»։ Վերցված է 2017-03-22
- ↑ «Hot Russian beauty Queen shows off Kim K figure – after being blasted for being too THIN» (անգլերեն)։ «Daily Star»։ 2016-09-29։ Վերցված է 2017-03-22
- ↑ «'Plus-sized' model reveals ridiculously saucy shots to prove she's curvy» (անգլերեն)։ «Daily Star»։ 2016-11-11։ Վերցված է 2017-03-22
- ↑ Sophie Evans (2016-02-17)։ «Size 6 model sparks controversy by posting skinny pictures of herself online with the caption 'plus-sized'» (անգլերեն)։ «Daily Mirror»։ Վերցված է 2017-03-22
- ↑ «Анастасия Решетова рассказала, сколько зарабатывает на Instagram»։ graziamagazine.ru։ 2017-07-30։ Վերցված է 2017-08-18
- ↑ Анастасия (2017-04-26)։ «Анастасия Решетова выпустила книгу о красоте «Сегодня я проснулась другой»»։ журнал «Cosmopolitan»։ Վերցված է 2017-06-14
- ↑ Алена С. (2016-11-10)։ «Возлюбленная Тимати Анастасия Решетова развивается умственно и пишет книгу»։ журнал «Cosmopolitan»։ Վերցված է 2017-03-22
- ↑ ««Читай и становись лучше»: Анастасия Решетова рассказала о своей книге»։ журнал «Cosmopolitan»։ 2016-12-20։ Վերցված է 2017-03-22
- ↑ «Анастасия Решетова запустила собственный бренд одежды In.Hype»։ журнал «Glamour»։ 2017-05-10։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-15-ին։ Վերցված է 2017-08-18
- ↑ Александра Карасева (2017-12-17)։ «Анастасия Решетова открыла салон красоты в Москве»։ журнал «Cosmopolitan»։ Վերցված է 2019-01-20
- ↑ «Хроника московской светской жизни с 18 по 24 апреля»։ РБК։ 2016-05-06։ Վերցված է 2017-03-15
- ↑ 22,0 22,1 «Девушка Тимати Настя Решетова набирает вес из-за ревности к сопернице с формами?»։ журнал «Cosmopolitan»։ 2016-02-18։ Վերցված է 2016-09-16
- ↑ «Анастасия Решетова впервые показала фото с Тимати и призналась в своих чувствах»։ журнал «Cosmopolitan»։ 2017-08-17։ Վերցված է 2017-08-18
- ↑ ««Миссис Мира-2014» из Петербурга снялась в новом клипе Тимати»։ life.ru։ 2015-10-21։ Վերցված է 2016-09-16
- ↑ «Տեղեկությունները հաստատվել են. Տիմատին ու Անաստասիա Ռեշետովան բաժանվել են»։ style.news.am։ Վերցված է 2020-09-11
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|