Jump to content

Ալինջայի գետահովիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալինջայի գետահովիտ
Տեսակգետահովիտ և հովիտ
Երկիր Ադրբեջան
ՎարչատարածքՋուղայի շրջան
Երկարություն62 կմ
Քարտեզ
Քարտեզ

Ալինջայի գետահովիտ, գետահովիտ Ադրբեջանի Ջուղայի շրջանում, Արաքսի ձախակոմյան վտակ Երնջակի (Ալինջա) նեղ ու երկար հովիտն է[1]։ Ունի 62 կմ երկարություն։ Հովիտը վերին հոսանքներում նեղ է և խորը, իսկ միջին և ստորին հոսանքներում՝ լայն ու ծանծաղ։ Երնջակ գետի հովտում կա միայնակ ժայռերի մի ամբողջ շարք, օրինակ՝ Երնջակ լեռը, այստեղ գտնվում է Երնջակ գետի ակունքը։ Հարավում արևելյան կողմից սահմանակված է Արաքսի հարթավայրերով։

Ջուղա քաղաքի մոտ է գտնվում այն ​​ժամանակվա ամենահզոր ամրոցներից մեկը՝ Երնջակաբերդ (XI-XIII դդ.) և Սուրբ Գևորգ եկեղեցի[2], որոնք գտնվում են Արաքս և Երնջակ գետերի ափերին։ Արաքսի ձախ ափին եղել է Հովվի եկեղեցի[3], ներկայում ամբողջությամբ ավերված է[4], իսկ աջակողմյան՝ Իրանի տարածքում գտնվող համանուն եկեղեցին՝ վերանորոգված։ Ապրակունիս գյուղում գտնվում է Սուրբ Կարապետ եկեղեցի[5]։ Հովտի հյուսիս-արևելքում գտնվում է Սուրբ Գևորգ (Սուրբ Փրկիչ) վանքը[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 88 — 992 էջ։
  2. Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 224 էջ։
  3. «Սամվել Կարապետյան, Նախիջևան քարտեզագիրք, Երևան, 2012 թվական, էջ 24։». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
  4. «Նախիջեւանում հայկական հուշարձանները վանդալիզմի են ենթարկվում» (արխիվացված
  5. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ {{{1}}} — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։
  6. Սամվել Կարապետյան, Նախիջևան քարտեզագիրք, Երևան, 2012, էջ 24