Երնջակ (լեռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երնջակ (այլ կիրառումներ)
Երնջակ
Տեսակլեռ
ԵրկիրFlag of Azerbaijan.svg Ադրբեջան և Flag of Armenia.svg Հայաստան
Վարչատարածքային միավորՍյունիքի մարզ և Ջուղայի շրջան
ԼեռնաշղթաԶանգեզուրի լեռներ

Երնջակ, Դամիրդաղ, Դամիրլի, Դամուրլի, Դեմուր, Դեմուրիդաղ, Դեմուրլիդաղ, Դեմուրրիդաղ, Երկաթասար, Տեմիրլի, լեռնագագաթ Հայաստանի Սյունիքի մարզի և Ադրբեջանի Նախիջեվանի Ջուղայի շրջանի սահմանագլխին, Զանգեզուրի լեռների կենտրոնական մասում։ Կիցք գյուղից 16 կմ հյուսիս-արևմուտք։ Բարձրությունը 3364 մետր է։ Կազմված է հրաբխածին նստվածքային ապարներից։ Լանջերը խիստ զառիթափ ու բուսածածկ են, գագաթը՝ ժայռոտ, մասնատված։ Տողաբուսական ծածկույթը գրեթե բացակայում է։ Տիրապետում են ծանրահակ պրոցեսները և սառնամանիքային հողմնահարումը։ Երնջակից սկիզբ են առնում Այրի և Երնջակ գետերը[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 43 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 247 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 637 CC-BY-SA-icon-80x15.png