Սուրբ Գևորգ վանք (Երնջակ)
Սուրբ Գևորգ վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Միանավ թաղածածկ դահլիճ |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Ջուղայի շրջան |
Տարածաշրջան | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն |
Հասցե | Երնջակ գյուղից հյուսիս-արևելք, Երնջակաբերդից 3 կմ հյուսիս-արևելք |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Ներկա վիճակ | Ավերված |
Ժառանգության կարգավիճակ | Ոչ |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 8-րդ դարեր |
Կառուցման ավարտ | 9-րդ դար |
Առաջին հիշատակում | 13-րդ դար՝ Ստեփանոս Օրբելյան |
Փակված է | 2009 |
Շինանյութ | Սրբատաշ և կիսամշակ որձաքարից |
Սուրբ Գևորգ վանք (հայտնի էր նաև Սուրբ Փրկիչ վանք անունով), հայկական առաքելական ավերված վանական համալիր ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանի Երնջակ գյուղից հյուսիս-արևելք, Երնջակաբերդից 3 կմ հյուսիս-արևելք[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտնվում էր պատմական Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառում։ Սուրբ Աստվածածին վանքը կառուցվել էր մինչև 8-9-րդ դարերը[2]։
Միջնադարում մի քանի անգամ վերանորոգվել էր։ Վանքը սուրբ Գևորգ անունով հիշատակել էր Ստեփանոս Օրբելյանը։ Տաթևի վանքին տալիս էր 12 դահեկան հարկ։
Վանքի գերեզմանոցում իրար կից թաղված էին Մաղաքիա Ղրիմեցին և Հովհաննես Որոտնեցին, որ մահացել էր 1381 թվականին։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանական համալիրը կազմված էր եկեղեցուց, գավթից, պարսպից և վանքապատկան այլ շինություններից, որոնք արդեն 19-րդ դարի կեսերից ավերված էին։
Սուրբ Գևորգ եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]
Միանավ թաղածածկ դահլիճների հորինվածքով կառուցված եկեղեցի էր։ Կառուցված էր սրբատաշ և կիսամշակ որձաքարից՝ կրաշաղախով։ Հատակագիծը կազմված էր դահլիճից և արևելյան կողմում գտնվող կիսակլոր խորանից։ Ուներ երկու մուտք՝ հյուսիսային և արևմտյան կողմերից։
Եկեղեցու հյուսիսային որմին կից կառուցված էր ավանդատուն։
Գավիթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գավիթը կցված էր եկեղեցու արևմտյան ճակատին։
Պարիսպ և այլ շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցու արևմտյան և հարավային կողմերում կառուցված էին եղել վանքապատկան շինություններն ու խցերը։ Վանքապատկան տարածքը շրջապատված էր պարսպով։
Այլ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայումս վանքիը տեղը կառուցված է մսկիթ։ Վանքից մոտ 150 մետր դեպի հյուսիս, ժայռի տակ կար մատուռ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Այվազյան Արգամ, Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ (խմբ. Շահբազյան), ««Հայաստան»», 1986, էջ 224։
- ↑ Սամվել Կարապետյան, Նախիջևան քարտեզագիրք, Երևան, 2012, էջ 24
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Այվազյան Արգամ, «Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ», Երևան, 1981.