Հովվի եկեղեցի (Ջուղա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովվի եկեղեցի
Հիմնական տվյալներ
ՏեսակԿենտրոնագմբեթ, խաչաձև հատակագծով եկեղեցի
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունՋուղա, Ջուղայի շրջան
ՏարածաշրջանՆախիջևան
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակԱվերված
Ժառանգության կարգավիճակՈչ
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ12-րդ դար
ԳմբեթՄեկ
ՇինանյութԿարմիր գույնի քար

Հովվի եկեղեցի (հայտնի է նաև Պոմբլոզի ժամ, Տավարածի եկեղեցի անուններով), հայկական առաքելական ավերված եկեղեցի ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանի վարչական կենտրոն հանդիսացող Ջուղա քաղաքում[1][2]։ Ներկայում ամբողջությամբ ավերված է[3]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովվի եկեղեցին գտնվում էր քաղաքային գլխավոր քարավանատնից մոտավորապես 300 մետր հյուսիս-արևմուտք[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովվի եկեղեցին կառուցվել է 12-ից 13-րդ դարերում[2]։ Եկեղեցու ներքին և արտաքին շարվածքներում ագուցված մի շարք խաչքարերի վիմագրություններից կարելի է ենթադրել, որ այն վերանորոգվել է 16-րդ դարում։ Խորհրդային ժամանակներում եկեղեցին դեռ կանգուն էր, երեսպատման քարերի ու խաչքարերի, ծածկի սալերի և այլ մասերի քարերի մի մասը թափված էին և կոտրատված[1]։

Ճարտարապետական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովվի եկեղեցին փոքր չափի, միակ մուտքով կենտրոնագմբեթ հուշարձան էր։ Ներսից խաչաձև էր, իսկ դրսից քառակուսուն մոտ հատակագծով։ Կառուցված էր տեղական կարմիր երանգով քարերով։ Իր ճարտարապետական տեսքի և տեղանքի շնորհիվ ձուլվում էր շրջակա լեռներին[1]։

Գերեզմանատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին գրեթե բոլոր կողմերից շրջափակված է 16-ից 17-րդ դարերի գերեզմանաքարերով ու խաչքարերով, որոնց մի մասը խորհրդային ժամանակաշրջանում դեռևս տեղում էին թեկուզ կոտրատված վիճակով, իսկ արձանագրությունները՝ եղծված։ Եկեղեցուց փոքր ինչ դեպի հարավ՝ լեռնալանջին, գտնվում էր մեկ այլ գերեզմանատուն, որտեղ կային մի շարք խոյաձև տապանաքարեր և գեղաքանդակ խաչքարեր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]