Սուրբ Գևորգ եկեղեցի (Ջուղա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Գևորգ եկեղեցի (Ջուղա)



Սուրբ Գևորգ եկեղեցի, հայկական եկեղեցի, որը գտնվել է Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գյուլիստան գյուղում (Ջուղայի շրջան)[1]։ Եկեղեցին գտնվել է գյուղի հյուսիս-արևմտյան մասում գտնվող գերեզմանոցից դեպի հարավ[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն եկեղեցում եղած հայերեն արձանագրություններին՝ այն կառուցվել է 1851 թվականին[1][2]։

Սուրբ Գևորգ եկեղեցին 1988 թվականին ներառվել է Ադրբեջանական ԽՍՀ պատմական և մշակութային կոթողների ցանկում՝ 2613 համարի ներքո[1]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Գևորգ եկեղեցին միանավ կառույց է եղել՝ փայտյա ծածկով, աբսիդով, որի մուտքը գտնվում էր հարավային ճակատում։ Բեմին և արևմտյան ճակատին եղել են հայերեն արձանագրություններ[2]։

Ավերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կանգուն է եղել մինչև 2003 թվականի սեպտեմբերի 23-ը[1]։ Ինչպես հայտնում է Caucasus Heritage Watch-ը (CHW) եկեղեցին ավերվել է 2009 թվականի մայիսի 28-ին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Khatchadourian, Lori; Smith, Adam T.; Ghulyan, Husik; Lindsay, Ian (2022). Silent Erasure: A Satellite Investigation of the Destruction of Armenian Heritage in Nakhchivan, Azerbaijan (անգլերեն). Cornell Institute of Archaeology and Material Studies: Ithaca, NY. էջեր 310–313. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 24-ին.
  2. 2,0 2,1 2,2 Ayvazyan, Argam. Nakhijevani ISSH haykakan hushardzannery. Hamahavak tsutsak. Yerevan: Hayastan, 1986, pp. 107–108.