Ալեքսեյ Ուլանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալեքսեյ ՈՒլանովից)
Ալեքսեյ Ուլանով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Алексей Николаевич Уланов
Մասնագիտացում՝գեղասահորդ
Երկիր՝ ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 4, 1947(1947-11-04) (76 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
176 սանտիմետր[1]
Քաշ՝71 կիլոգրամ[1]

Ալեքսեյ Ուլանով (ռուս.՝ Алексей Николаевич Уланов, նոյեմբերի 4, 1947(1947-11-04), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային գեղասահորդ, ով հանդես էր գալիս զուգասահքում։ Իրինա Ռոդնինայի հետ՝ 1972 թվականի Օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի քառակի չեմպիոն (1969-1972 թթ.), ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն (1970, 1971 թթ.): Հետագայում հանդես է եկել Լյուդմիլա Սմիռնովայի հետ՝ աշխարհի առաջնության և Եվրոպայի բազմակի մրցանակակիր։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1969 թ.):

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոդնինան և Ուլանովը 1970 թ.

Գեղասահքով սկսել է զբաղվել 7 տարեկանից՝ Մոսկվայի «Պատանի պիոներ» մարզադաշտում։ 1966 թվականի մայիսին տեղափոխվել է ԲԿՄԱ, որտեղ էլ մարզիչ Ստանիսլավ Ժուկը կազմեց պարային նոր զույգ Իրինա Ռոդնինայի հետ։ 1966 թվականի դեկտեմբերին տեղի ունեցավ նրանց դեբյուտը առաջին միջազգային մրցաշարում՝ «Московские коньки», և արդեն հաջորդ՝ 1967/68թթ. մրցաշրջանում զույգը մտավ ԽՍՀՄ գեղասահքի առաջնորդների կազմ։ Դեկտեմբերին նրանք արդեն հաղթում են «Московские коньки» մրցաշարում, իսկ 1968 թվականի հունվարին ԽՍՀՄ առաջնությունում զբաղեցրին երրորդ հորիզոնականը (առաջին կարճ ծրագիրը՝ մոլդովական «Արտույտներ» երաժշտության հիման վրա)։ Սրանից հետո զույգը մտնում է ազգային հավաքականի կազմ։ Առաջին Եվրոպայի առաջնությունում կարճ ծրագրից հետո երրորդն էին, սակայն ազատ ծրագիրը կատարեցին անհաջող (5-րդ հորիզոնական)։ Ս. Ա. Ժուկը ավելի էր բարդացնում ծրագիրը՝ գեղասահքի պատմության մեջ առաջին անգամ ներառելով զուգահեռ թռիչք կրկնակի ակսել և թռիչքների կոմբինացիա։ «Московские коньки» մրցաշարում զույգը երկրորդն էր, իսկ 1969 թվականի հունվարին ԽՍՀՄ առաջնությունում սուր պայքարով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։ 1969 թ.-ի Եվրոպայի առաջնություն զույգը ժամանում է առանց մարզչի (Ս. Ա. Ժուկի դուրս գալն արգելվել էր)[2], սակայն սենսացիա է առաջացնում և չնայած պարտադիր ծրագրի 2-րդ հորիզոնականի՝ զույգը զիջեց Լ. Բելոուսովա/Օ. Պրոտոպոպով զույգին։ Արդյունքում զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ ազատ ծրագրի ավելի բարդ էլեմենտների և կատարման բարձր տեմպի շնորհիվ, ընդ որում 9-ը դատավորներից 8-ը նրանց տվեցին առաջին հորիզոնականը։

1969 թվականին Աշխարհի առաջնությունում Ռոդնինա-Ուլանով զույգը հաղթում է հստակ առավելությամբ` հաղթելով երկու մրցումներում էլ և առաջին տեղերը ստանալով բոլոր դատավորներից։ Սակայն հաջորդ՝ 1970 թվականին Կիևում կայացած ԽՍՀՄ առաջնությանը Ռոդնինա-Ուլանով զույգը պարտադիր ծրագիրը բավականին վատ կատարեց՝ երկու կոպիտ սխալներով[3] և այդ տեղում զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։ Այնուամենայնիվ, մաքուր կատարված ազատ ծրագրից հետո նրանք հաղթեցին (Բելոուսովա/Պրոտոպոպով զույգը մինչ այդ առաջինն էր, սակայն դարձավ չորրորդը. հետագայում հայտարարեցին դատավորական դավադրության մասին[4]): Ռոդնինան և Ուլանովը շարունակում էին հաղթել այն բոլոր մրցումներում, որոնց մասնակցում էին։ Սակայն 1972 թվականին ավելի սուր է դառնում պայքարը երկրորդ խորհրդային զույգի՝ Լ. Սմիռնովա/Ա. Սուրայկինի հետ։ Օլիմպիադա-72-ում կարճ ծրագրի կատարման ժամանակ Ուլանովը պարտադիր կրկնակի սալխի փոխարեն կատարեց մեկը, իսկ ազատ ծրագրում Ռոդնինան սխալ կատարեց թռիչքների կասկադը։ Արդյունքում դատավորական ընդամենը երկու ձայնի առավելությամբ հաղթեց Սմիռնովա/Սուրայկին զույգը։ Օլիմպիադա-72-ում հաղթանակի համար ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ 1972 թվականի Աշխարհի առաջնության նախորդ օրը պահում վարժության ժամանակ Իրինան ընկավ, հայտնվեց հիվանդանոցում ուղեղի ցնցում և ներգանգային հեմատոմիա ախտորոշմամբ։ Կարճ ծրագիրը զույգը մաքուր կատարեց՝ ստանալով մինչև 6.0 գնահատականներ, սակայն ազատ ծրագրում Իրինան իրեն վատ զգաց և ավարտեց ծրագիրը կիսաուշաթափ վիճակում։ Աշխարհի առաջնությունից հետո զույգը բաժանվեց։ Ալեքսեյ Ուլանովը ամուսնացավ Լյուդմիլա Սմիռնովայի հետ[5] և պարազույգ ստեղծեց նրա հետ (զույգ դառնալու առաջին առաջարկը նա արել է Լյուդմիլային՝ 1970 թվականին)։

Նոր զույգը գոյություն ունեցավ երկու մրցաշրջան՝ պարտվելով Ռոդնինային իր նոր պարընկերոջ՝ Ալեքսանդր Զայցևի հետ։ Ուլանով-Սմիռնովա զույգը ավարտեց իր կարիերան։

Սպորտից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպորտային կարիերայի ավարտից հետո Ալեքսեյ Ուլանովը եղել լենինգրադյան «Բալետ սառույցի վրա» անսամբլի մենակատարը։ Այնուհետև աշխատել է որպես մարզիչ։ 1990-ականներին նա մեկնել է ԱՄՆ, որտեղ մարզել է երեխաներին[6]։ 2010 թվականին վերադարձել է Ռուսաստան[6]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար ժամանակ ամուսնացած էր իր զուգընկեր Լյուդմիլա Սմիռնովայի հետ (ամուսնությունն ավարտեց դարերի սահմանագծում)։ Որդին` Նիկոլայը, գեղասահքի սպորտի վարպետ է։ Տասը տարիների ընթացքում նա եղել է «Holiday on Ice» և «Disney on ice» սառցե շոուների մենակատարը։ Այնուհետև Սանկտ-Պետերբուրգում հիմնել է գեղասահքի դպրոց՝ «Династия»[6]: Դուստրը՝ Իրինան, նույնպես գեղասահք մարզաձևի սպորտի վարպետ է, ով զուգասահքում իր ուժերը փորձել է Ալեքսանդր Սմիռնովի և Մաքսիմ Տրանկովի հետ։ Սպորտում շատ հաջողություններ չունենալով՝ Իրինան ավարտեց իր կարիերան և վեց տարի հանդես եկավ «Disney on ice» շոուում։

XXI դարի տասականներին ևս մեկ անգամ ամուսնացավ։ Երկրորդ ամուսնությունից ծնվեց տղան։

Սպորտային կարիերայի ընթացքում սիրավեպ է ունեցել արևելագերմանացի գեղասահորդուհի Գաբի Զեյֆերտի հետ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Գնեսինների անվան ուսումնարանի ակորդեոնի դասարանը, ինչպես նաև Լենինգրադի կոնսերվատորիայի բալետմեյստեր բաժինը[6]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1969 թ.)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (03.03.1972 թ.)
  • «Աշխատանքային արիության» մեդալ (30.05.1969 թ.)

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լ. Սմիռնովայի հետ
Մրցումներ 1972—1973 1973—1974
Գեղասահքի աշխարհի առաջնություն 2 2
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 2 3
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 3
«Московские Новости» մրցաշար 1
  • Ի. Ռոդնինայի հետ
Մրցումներ 1967—1968 1968—1969 1969—1970 1970—1971 1971—1972
Ձմեռային օլիմպիական խաղեր 1
Գեղասահքի աշխարհի առաջնություն 1 1 1 1
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 5 1 1 1 1
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 3 3 1 1
«Московские Новости» մրցաշար 1 2 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Olympedia — 2006.
  2. Ирина Роднина
  3. Ирина Роднина
  4. Скандалы советской эпохи. Раззаков Федор. КАК ЗАДВИГАЛИ «СТАРИКОВ» (Людмила Белоусова/Олег Протопопов)М.: Издательство Эксмо, 2008, стр. 251.
  5. биография Ирины Родниной
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Алексей Уланов: «Талантливый человек в любой момент может предать»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Ուլանով» հոդվածին։