Ալեքսա Չանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսա Չանգ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 5, 1983(1983-11-05)[1] (37 տարեկան)
ԾննդավայրPrivett, Froxfield and Privett, East Hampshire, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[2][3][4]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԱզգությունՉինացիները Մեծ Բրիտանիայում
ԿրթությունPerins School? և Peter Symonds College?
Մասնագիտությունմոդել, հեռուստահաղորդավարուհի, լրագրող և ձեռնարկատեր
Կայքalexachung.com
Alexa Chung Վիքիպահեստում

Ալեքսա Չանգ (անգլ.՝ Alexa Chung, նոյեմբերի 5, 1983(1983-11-05)[1], Privett, Froxfield and Privett, East Hampshire, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[2][3][4]), բրիտանացի գրող, նորաձևության դիզայներ, հաղորդավար և մոդել։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Պրիվետ գյուղում՝ Հեմփշիրում՝ Անգլիայում՝ Ֆիլիպի՝ գրաֆիկական դիզայների (մեկ քառորդով չինացի և մեկ քառորդով անգլիացի) և Ջիլիանի՝ անգլիական ծագմամբ տնային տնտեսուհու ընտանիքում[5]։ Ալեքսան ունի նաև երկու եղբայր՝ Ջեյմին և Դոմինիկը և մեկ քույր՝ Նատալին։ Ալեքսան չորս երեխաներից կրտսերն է։

Սովորել է տեղի միջնականրգ դպրոցում, ապա ուսումը շարունակել է Վինչեսթերի Պիտեր Սիմոնդսի քոլեջում։ Նաև վերցրել է պարի դասեր։ Ընդունվել է Լոնդոնի Թագավորական քալեջ և Չելսիի Արվեստի և դիզայնի քոլեջ, սակայն 16 տարեկան հասակում ընտրել է դիզայների կարիերան[6]։

Մոդելի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին

Ռեդինգ և Լինդս փառատոնում Ալեքսային նկատել է Storm Models գործակալությունը[7]։ Ավելի ուշ Չանգը հայտնվել է Elle Girl և CosmoGIRL! երիտասարդական ամսագրերի շապիկներին, նաև մասնակցել է Ֆանտա, Sony Ericsson, Sunsilk, Urban Outfitters և Tampax ընկերությունների գովազդների նկարահանմանը[8]։ Նկարահանվել է նաև The Streets, Westlife, Delta Goodrem, Reuben и Holly Valance խմբերի տեսահոլովակներում, իսկ 2005 թվականին «Shoot Me» ռեալիթի շոուում, որը հեռարձակվում էր Fashion TV հեռուստաալիքով, խաղացել է Ջեյքի դերը։

Չորս տարի մոդելային բիզնեսում աշխատելուց հետո և նրանից հիասթափվելով՝ Ալեքսան որոշել է թողնել մոդելի կարիերան և սկսել է հաճախել լրագրության դասընթացների։ Մոդել աշխատելու տարիներին Ալեքսայի մոտ առաջացել են երկու բարդույթ․ նա սկսել է ամաչել իր մարմնից և նրա ինքնագնահատականը էապես իջել է[9]։ Մի քանի տարի անց, երբ հեռուստահաղորդավարուհու կարիերայում առաջընթաց է ունեցել, նա որոշել է վերադառնալ պոդիում։ 2008 թվականին Չանգը դարձել է «Antipodium’s SS 2008» հավաքածուի դեմքը։ 2008 թվականի սեպտեմբերին նա Լոնդոնի նորաձևության շաբաթին ցուցադրել է >Վիվիեն Վեստվուդի հավաքածուն։ 2009 թվականի սկզբին Չանգը դարձել է բրիտանական New Look լեյբլի դեմքը։ Միևնույն ժամանակ նա պայմանագիր է ստորագրել «Select» գործակալության հետ և 2009 թվականի ապրիլին ստեղծել է հագուստի սեփական «Wren’s Holiday 2009 collection» հավաքածուն՝ համագործակցելով իր ընկերուհի Թենեսի Թոմասի հետ։

2009 թվականի հուլիսին Չանգը միացել է «Next Model» գործակալությանը և դարձել է DKNY Jeans-ի դեմքը[10]։ Ալեքսան նաև MOGG ընկերության և հարավ-կորեական SS10 բրենդի դեմքն էր։ 2010 թվականի հունվարին դարձել է Pepe Jeans London SS10-ի առաջատար մոդելը[11]։ 2011 թվականի հունվարին Չանգը դարձել է իտալական սպորտային կոշիկների «Superga» ընկերության դեմքը։

2020 թվականին Չանգը դարձել է Next In Fashion շոուի հաղորդավարը[12]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2007-2011 թվականներին Չանգը հանդիպել է երաժիշտ Ալեքս Թըրների հետ[13]։ 2015-2017 թվականներին հանդիպել է դերասան Ալեքսանդր Սկարսգորդի[14], իսկ 2019 թվականից՝ երաժիշտ Օրս Ֆրայի հետ[15]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gossip Girl (2012)
  • Thrift America (2011)
  • NBC’s 2011 Golden Globe Arrivals Special (2011)
  • Gonzo for MTV Rocks (2010)
  • Frock Me with TK Maxx (2010)
  • Channel 4 NME Awards Backstage (2010)
  • Autotune the News (2009)
  • It’s On with Alexa Chung (2009)
  • Freshly Squeezed (2007—2009)
  • T4 Weekends (2008—2009)
  • T4 Holiday Mornings (2007—2009)
  • T4 Movie Specials (2006—2009)
  • 4Music Specials (2006—2009)
  • T4 on the Bitch coverage (2006—2008)
  • Gok’s Fashion Fix (2008)
  • Frock Me (2008)
  • The Wall (2008)
  • Vanity Lair (2008)
  • T4 NME Awards coverage (2008)
  • V Festival coverage (2007—2008)
  • The Devil Wears Primark (2008)
  • Big Brother’s Big Mouth (2007)
  • Fashion Rocks is Coming (2007)
  • T in the Park coverage (2007)
  • Get a Grip (2007)
  • Popworld (2006—2007)
  • Rip Curl Festival coverage (2006)
  • Shoot Me (2005)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1042698031 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 http://www.couriermail.com.au/lifestyle/fashion/model-of-the-moment-alexa-chung/story-fnivsvxe-1226762638986
  3. 3,0 3,1 3,2 http://www.heraldsun.com.au/lifestyle/fashion/featured-fashionista-alexa-chung/story-fnivsvxi-1226684477274
  4. 4,0 4,1 4,2 http://www.thestar.com.my/news/story.asp?sec=lifeliving&file=/2012/2/12/lifeliving/10693098
  5. Day Elizabeth (2010-10-02)։ «Alexa Chung: 'I'm probably not the best role model'»։ The Guardian։ Վերցված է 2015-09-29 
  6. Barton Laura (2008-03-30)։ «She's the one»։ London: The Guardian։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-08-ին։ Վերցված է 2014-07-18 
  7. «Slavic models crowd the runways»։ The National։ 2009-07-19։ Վերցված է 2011-03-17 
  8. «Fashion Model Online Directory»։ Fashionmodeldirectory.com։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-02-ին։ Վերցված է 2008-11-24 
  9. Spicer Kate (2008-01-06)։ «The Times's "Small Screen Goddess" interview»։ London: Women.timesonline.co.uk։ Վերցված է 2008-11-24 
  10. «Grazia Fashion: Alexa Chung scores DKNY Jeans campaign»։ Graziadaily.co.uk։ Վերցված է 2011-03-17 
  11. «Grazia Fashion: Alexa Chung for Pepe Jeans»։ Graziadaily.co.uk։ Վերցված է 2011-03-17 
  12. «Next in Fashion»։ Netflix (անգլերեն)։ Վերցված է 2020-04-15։ «Starring:Tan France, Alexa Chung» 
  13. Freeman, Hadley (2013-09-21)։ «Alexa Chung: 'I don't know whether to be open and vulnerable'»։ The Guardian (անգլերեն) 
  14. Wallace Francesca (2017-07-17)։ «Alexa Chung and Alexander Skarsgård have broken up»։ Vogue Australia (անգլերեն)։ Վերցված է 2020-01-12 
  15. Mcmanus Leigh (2020-01-07)։ «Alexa Chung, 36, goes hand in hand with toyboy beau Orson Fry, 23»։ Mail Online։ Վերցված է 2020-01-12