Ալեքսանդր Վիշնևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Ալեքսանդր Վիշնևսկի
Ծնվել է մայիսի 24, 1906(1906-05-24)
Ծննդավայր Կազան, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է դեկտեմբերի 19, 1975(1975-12-19) (69 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Կրթություն Կազանի Դաշնային համալսարան
Մասնագիտություն ռազմական բժիշկ, անեսթեզիոլոգ, cardiac surgeon, գյուտարար, ֆիզիոլոգ և վիրաբույժ
Գիտական աստիճան բժշկական գիտությունների դոկտոր
Ուսուցիչ Alexander Vasilyevich Vishnevsky
Աշխատավայր Մոսկվայի Ա.Վ. Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտ
Կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ ԽՍՀՄ պետական մրցանակ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, Կարմիր դրոշի շքանշան, Լենինի շքանշան, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Կարմիր Աստղի շքանշան, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան, «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան, «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ, Լենինյան մրցանակ և ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Aleksandr Vishnevsky Վիքիպահեստում

Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Վիշնևսկի (ծնվել է 1906 թվականին - մահացել՝ 1975 թվականին), խորհրդային վիրաբույժ, ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս (1957), ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1956)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1966), բժշկական ծառայության գեներալ-գնդապետ։ Եղել է ԽՄԿԿ անդամ 1950 թվականից:

1929 թվականին ավարտել է Կազանի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1948 թվականից եղել է ԽՍՀՄ ԲԳԱ Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտի տնօրեն, միաժամանակ (1956 թվականից)՝ ԽՍՀՄ պաշտպանության մինիստրության գլխավոր վիրաբույժը։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են սրտի, թոքերի վիրահատությունների ժամանակ կիրառվող տեղային ցավազրկման մեթոդների մշակման, վիրահատությունների ժամանակ պոլիմերների օգտագործման հարցերին։ 1953 թվականին Վիշնևսկին աշխարհում առաջինը տեղային ցավազրկմամբ վիրահատել է միտրալ ստենոզով հիվանդ սիրտը։ 1957 թվականին ԽՍՀՄ-ում առաջինն է հաջողությամբ վիրահատել «բաց սիրտը» արյան արհեստական շրջանառության ապարատի միջոցով։ Տեղային ցավազրկման աշխատանքների համար 1955 թվականին արժանացել է Ռ․ Լերիշի անվան միջազգային մրցանակի։ Վիրաբույժների միջազգային ասոցիացիայի անդամ էր, եղել է Յա․ Պուրկինեի անվան չեխոսլովակյան բժշկական գիտությունների ընկերության և այլ ընկերությունների պատվավոր անդամ։ Արժանացել է Լենինյան (1960) և ԽԱՀՄ պետական (1970) մրցանակների։ Վիշնևսկին պարգևատրվել է Լենինի 3, Կարմիր դրոշի 4, Կարմիր աստղի 2 շքանշաններով ու մեդալներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Вишневский Александр Александрович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 459 CC-BY-SA-icon-80x15.png