Jump to content

Ալեքսանդր Դորոգով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Դորոգով
Ծնվել էապրիլի 9, 1958(1958-04-09) (66 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  ԱՄՆ և  Ռուսաստան
Մասնագիտությունկերպարների անիմացիա

Ալեքսանդր Դորոգով (ռուս.՝ Дорогов, Александр Николаевич, ապրիլի 9, 1958(1958-04-09), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ մուլտիպլիկատոր, ամերիկացի և ռուս նկարիչ-անիմատոր, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1958 թվականին ապրիլի 9-ին, Մոսկվայում։ 11 տարեկանից սկսել է հաճախել «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի մուլտիպլիկացիայի խմբակին։ Միաժամանակ սովորել է գեղարվեստի դպրոցում։ 1975 թվականին աշխատանքի է անցել որպես «Սոյուզմուլտֆիլմի» բեմադրող նկարիչ։ Իսկ 1978 թվականից աշխատել է որպես նկարիչ-ուրվանկարիչ։ Նույն թվականին սկսել է անիմացիա դասավանդել Ռոման Դավիդովի («Մաուգլիի» ռեժիսոր) դասընթացներին։ 1979 թվականին ընդունվել է սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթաց և այն ավարտել 1981 թվականին։ 1982 թվականին վերադարձել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիա՝ որպես 2-րդ կարգի անիմատոր։ Մինչև 1990 թվականն աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում։ 1991 թվականին հաղթել է Եվրոպայում Disney ստուդիայի կողմից կազմակերած անիմատորների մրցույթը։ 1992 թվականին սկսել է աշխատել Ֆլորիդայի Դիսնեյ ստուդիայում։ Այնտեղ նա շարունակել է դասավանդման գործունեությունը `որպես անիմացիայի հրահանգիչ։ Մինչև 2003 թվականը աշխատել է Դիսնեյ ստուդիայում։ 2004-2006 թվականներին մասնակցել է Բոստոնի «Act» նախագծի մշակմանը։ 2006 թվականին վերադարձել է Ռուսաստան՝ որպես մանկավարժ, ինչպես նաև` «Գորտի դրախտ», «Սապսան» մուլտֆիլմերի գլխավոր անիմատոր, ինչպես նաև կերպարների մշակող։ 2010 թվականի ամառվանից Ալեքսանդր Դորոգովը դասավանդում է դասական անիմացիա Toonbox անիմացիոն ստուդիայում։ 2011 թվականին նա անիմացիայի դպրոց է բացել, որտեղ դասավանդում է ուսանողների Ռուսաստանից և Ամերիկայից[1]։ Ալեքսանդրը դասավանդում է իր սեփական մեթոդների համաձայն, որոնք մշակվել են Ռուսաստանում և ԱՄՆ-ում` մուլտիպլիկացիայի ոլորտում երկար տարիների փորձի հիման վրա։ Յուրաքանչյուր ոք կարող է անցկացնել դասընթացը. ինչպես լրիվ սկսնակները, այնպես էլ նրանք, ովքեր ցանկանում են բարելավել իրենց անիմացիոն հմտությունները։ 2014 թվականի նոյեմբերի 26-ից նա Անիմացիոն ազգային մրցանակի փորձագիտական խորհրդի անդամ է[2]։ 2019 թվականից ի վեր անիմացիայի բնագավառում լայնածավալ Global Animation Forum միջոցառման կազմակերպիչ է։ Սա մի միջոցառում է, որտեղ հանդիպում են համաշխարհային մասշտաբի վարպետներ. խոսնակներ առաջատար անիմացիոն ստուդիաներից (Disney, Pixar, Dreamworks և այլն)։ Ֆորումի հյուրերը հիանալի հնարավորություն ունեն փորձ ձեռք բերելու անիմացիոն ֆիլմերի բնագավառի առաջատար մասնագետներից, մասնակցել վարպետության դասերի, ցուցադրել իրենց տաղանդը և արտահայտվել։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը Իրինա Դորոգովան է, երեխաները՝ Պրոխորը և Սերաֆիման։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտիպլիկատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]