Մարաթոն (մուլտֆիլմ)
Մարաթոն անգլ.՝ The Marathon | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ռեժիսոր | Միխայիլ Տումելյա և Ալեքսանդր Պետրով |
Երաժշտություն | Ալեքսանդր Վառլամով և Liliʻuokalani? |
Օպերատոր | Միխայիլ Կոմով |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ և Բելառուսֆիլմ |
Տևողություն | 226 s |
Թվական | 1988 |
«Մարաթոն» (անգլ.՝ «The Marathon»), խորհրդային կարճամետրաժ մուլտֆիլմ, որ թողարկվել է 1988 թվականին «Բելառուսֆիլմ» կինոստուդիայում։ Ռեժիսորներ Միխայիլ Տումելյայի ու Ալեքսանդր Պետրովի կուրսային աշխատանքն է։ Մուլտֆիլմը նվիրված է Միկի Մաուսի 60-ամյակին և լայնորեն ցուցադրվել է ԱՄՆ-ում «Դիսնեյ ստուդիայի» հոբելյանական ծրագրի ընթացքում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականի նոյեմբերին նշվել է Միկի Մաուսի 60-ամյակը։ Այդ ժամանակ առաջին անգամ Խորհրդային Միություն է այցելել «Դիսնեյ» ընկերության պատվիրակությունը Ռոյ Դիսնեյի գլխավորությամբ։ Խորհրդային անիմատորները Ռոյին են ներկայացրել «Մարաթոն» մուլտֆիլմը՝ որպես նվեր Միկի Մաուսին[1]։
Մուլտֆիլմը նկարահանվել է հինգ ամիս և այն բանի շնորհիվ, որ մուլտիպլիկատորներից շատերն աշխատել են միայն էնտուզիազմով, այն արժեցել է ընդամենը 300 ռուբլի[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեխան մոտենում է էկրանին, որտեղ տեսնում է իր արտացոլանքը։ Կախարդական վրձնի շնորհիվ արտացոլանքը վերածվում է Միկի Մաուսի։ Երեխան ու մկնիկն սկսում են պարել, իսկ այդ ժամանակ էկրանի վերևում երևում են Միկի Մաուսի գոյության տարիներն արտահայտող թվեր։ Երեխան այդ ընթացքում մեծանում է․ նա դառնում է դեռահաս, ապա պատանի, հետո՝ չափահաս մարդ։ Թվերը հասնում են մինչև 60։ Միկի Մաուսը բոլորովին չի փոխվել, նա մնացել է նույն ուրախը և ուզում է պարել։ Իսկ երեխան այդ ժամանակ արդեն դարձել է ծեր մարդ և հոգնած նստում է բազմաթոռին։ Այժմ մկնիկին սկսում է հետևել այլ երեխա, որն արդեն ուրիշ սերնդից է։
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսորներ | Միխայիլ Տումելյա, Ալեքսանդր Պետրով |
Սցենարի հեղինակ | Միխայիլ Տումելյա |
Բեմադրող նկարիչներ | Միխայիլ Տումելյա, Ալեքսանդր Պետրով |
Մուլտիպլիկատորներ | Ալեքսանդր Դորոգով, Միխայիլ Տումելյա, Ալեքսանդր Պետրով |
Օպերատոր | Միխայիլ Կոմով |
Երաժշտության հեղինակ | Ալեքսանդր Վառլամով, Լիլիուոկալանի |
Խորեոգրաֆ | Բորիս Բրեսլեր |
Հնչյունային օպերատոր | Ալեքսանդր Չեռնոմորդիկ |
Մոնտաժող | Լարիսա Ռեզնիչենկո |
Ադմինիստրատորներ | Իոսիֆ Բոյարսկի, Ալեքսանդր Զալեսկի |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Мульти-марафон Михаила Тумели | Информационно-справочный портал Беларуси - interfax.by». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Мультипликатор Михаил Тумеля: Послевоенная анимация формировалась как оппозиция Диснею». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «The Marathon»
- «Мультипликатор Михаил Тумеля: Послевоенная анимация формировалась как оппозиция Диснею» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine — статья на сайте TUT.BY.
|