Լիճ ծովի հատակին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիճ ծովի հատակին
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԱլեքսանդր Մազաև
ՍցենարիստԷդուարդ Ուսպենսկի
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ

«Լիճ ծովի հատակին» (ռուս.՝ «Озеро на дне моря»), 1989 թվականի խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, «Ստորջրյա բերետներ» մուլտֆիլմերի շարքի սերիա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելիֆինների մասին պատմող շարքի հերթական սերիան է։ Այս ֆիլմում Պավլովան, Տրիստանը, Հենրին ու Միքո անունով տղան օվկիանոսի հատակին գտնում են հնագույն խորհրդավոր քաղաքակրթության ժամանակաշրջանում կառուցված քաղաք։ Ստորջրյա քաղաքի հրաշքների բացահայտումը և հրակնատային ահաբեկչի հետ հանդիպումը կազմում են ֆիլմի սյուժեի հիմքը։ Հետագայում ընդգրկվել է «Ստորջրյա բերետներ» լիամետրաժ մուլտֆիլմի կազմում։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Ալեքսանդր Մազաև
Սցենարիստ Էդուարդ Ուսպենսկի
Բեմադրող նկարիչներ Նատալյա Դեմիդովա, Սերգեյ Տյունին, Յուրի Մեշչերյակով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Ալեքսանդր Դորոգով, Ալեքսանդր Պանով, Ալեքսանդր Մազաև, Յուրի Մեշչերյակով
Օպերատոր Ալեքսանդր Չեխովսկի
Կոմպոզիտոր Տ. Հայեն
Հնչյունային օպերատոր Վլադիմիր Կուտուզով
Խմբագիրներ Ելենա Նիկիտկինա

Մուլտֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

80-ական թվականների վերջին սկսվել են փոփոխություններ երկրում, կինոյում և «Սոյուզմուլտֆիլմում»։ Վլադիմիր Տարասովը փորձել է ներգրավվել նոր իրականությունում՝ աշխատելով պատվախնդիր և այդ ժամանակի համար նոր նախագծի վրա՝ հատուկջոկատային դելֆինների մասին պատմող էքշն ժանրի սերիալի համատեղ բեմադրության վրա ամերիկյան ու խորհրդային ռազմաբազաների հետ համատեղ։ Սա եղել է առաջին ֆիլմը, որ պատմել է ոչ թե ռազմական բախման, այլ ռուս ու ամերիկացի «բերետների» զոինվորական եղբայրության մասին։ Տասնամյակների սահմանին շուկայական իրավիճակում ընդգրկվելու խորհրդային մուլտիպլիկացիայի այլ փորձերի նման այդ նախագիծը ևս շարունակություն չի ունեցել։ Չնայած «Հաջող մեկնարկի» (1989-1990) չորս սերիաները և նրանց հիման վրա ստեղծված «Ստորջրյա բերետներ» (1991) լիամետրաժ ֆիլմը էկրան են բարձրացել ու հազվադեպ հայտնվում են հեռուստաէկրաններին...

— Նատալյա Վենժեր[1]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Наталия Венжер. Владимир Тарасов // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2Արխիվացված է Օգոստոս 31, 2007 Wayback Machine-ի միջոցով:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]