Ալեսանդրո Կատելան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեսանդրո Կատելան
իտալ.՝ Alessandro Cattelan
Դիմանկար
Ծնվել էմայիսի 11, 1980(1980-05-11) (43 տարեկան)
ԾննդավայրՏորտոնա, Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունհեռուստահաղորդավար, գրող, ռադիոհաղորդավար, ֆուտբոլիստ, VJ, կրկնօրինակող և հաղորդավար
ԱշխատավայրRAI
 Alessandro Cattelan Վիքիպահեստում

Ալեսանդրո Կատելան (իտալ.՝ Alessandro Cattelan, մայիսի 11, 1980(1980-05-11), Տորտոնա, Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա), իտալացի հեռուստառադիոհաղորդավար, որը MTV Italia հեռուստաընկերության եթերում վարել է Total Request Live-ի իտալական տարբերակը, իսկ Italia 1-ի (Mediaset հոլդինգ) եթերում՝ «Le Iene»-ն։ 2011-2020 թվականներին Կատելանը նաև վարել է բրիտանական The X Factor նախագծի իտալական տարբերակը։

2018-19 եթերաշրջանում Կատելանը եղել է «E poi c'è Cattelan» (EPCC) երեկոյան շուի հաղորդավար, որը հեռարձակվել է Sky Uno-ով[1]։ 2020 թվականին Կատելանը պետք է լիներ Սանրեմո 2020 երաժշտական փառատոնի վարող, սակայն ավելի ուշ որոշվել է, որ երաժշտական փառատոնը կվարեն հաղորդավար Ամադեուսն ու երգիչ Ռոզարիո Ֆիորելլոն[2]։ 2021 թվականին RAI հայտարարել էր, որ Ալեսանդրո Կատելանը կդառնա Եվրատեսիլ 2022 երգի մրցույթի վարողներից մեկը՝ կնքելով պայմանագիր իտալական ազգային հեռարձակողի հետ։ Թուրինում ընթացող երգի մրցույթը Կատելանի հետ միասին վարեցին երգչուհի Լաուրա Պաուզինին և երգիչ Միկան[3]։

Ալեսանդրո Կատելանը Ինտեր Միլան ֆուտբոլային ակումբի մոլի երկրպագու է և հաճախ ներկա է լինում ակումբի հանդիպումներին և մարզումներին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղյուսակում ներկայացված են ֆիլմերը, դրանց թողարկման տարեթվերը, դերը և ծանոթագրություններ
Ֆիլմ Տարի Դեր Ծանոթագրություն
Ամեն անիծյալ Սուրբ ծնունդ 2014 Մասիմո Մարինելի Առաջին դերը գեղարվեստական ֆիլմերում
Angry Birds 2016 Չաք (ձայն) իտալերեն ձայնակցում
Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը Մաքս (ձայն) իտալերեն ձայնակցում
Ես վերադարձել եմ 2018 ինքն իր դերում կամեո
Angry Birds 2 2019 Չաք (ձայն) իտալերեն ձայնակցում
Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը 2 Մաքս (ձայն) իտալերեն ձայնակցում

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղյուսակում ներկայացված է Կատելանի մասնակցությունը տարբեր հեռուստանախագծերի, դրանց թողարկման տարեթվերը, դերակատարումն ու ծանոթագրություններ
Անվանում Տարի Հեռուստաընկերություն Դերակատարում Ծանոթագրություններ
Ziggie 2003–2005 Italia 1 Հաղորդավար Մանկական հեռուստածրագիր (2–3-րդ եթերաշրջաններ)
Most Wanted 2004–2005 MTV Italia Թոք շոու
Viva Las Vegas 2005 Ռեալիթի շոու
Total Request Live 2005–2008 Երաժշտական հաղորդում (6–9-րդ եթերաշրջաններ)
Le Iene 2006 Italia 1 Թղթակից Ժամանցային հաղորդում (10-րդ եթերաշրջան)
Total Request Live On Tour 2006–2008 MTV Italia Հաղորդավար Total Request Live-ի ճանապարհորդական տարբերակը
Lazarus 2008 Հաղորդավարներից մեկը Ռեալիթի շոու
X Factor Italy 2011–2020 Sky Uno Հաղորդավար Տաղանդների շոու (5–14-րդ եթերաշրջաններ)
Իտալիան սիրում է Էմիլիային 2012 Sky Primafila Հատուկ նախագիծ
E poi c'è Cattelan 2014–2020 Sky Uno Երեկոյան շոու
David di Donatello 2016 2016 Ամենամյա միջոցառում
David di Donatello 2017 2017
Da grande 2021 Rai 1 Վարիետե երկու արարով
Ալեսանդրո Կատելան. մեկ պարզ հարց 2022 Netflix Հեղինակ, հաղորդավար Վավերագրական ֆիլմաշար
Եվրատեսիլ 2022 երգի մրցույթ Rai 1 / EBU Հաղորդավարներից մեկը Երաժշտական մրցույթ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «EPCC – Cattelan parla dal vivo con il suo pubblico» [EPCC – Cattelan talks live to his audience]. Sky Uno (իտալերեն). Sky Italia. 2019 թ․ մայիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  2. Pascoli, Andrea. «Cattelan prossimo conduttore del Festival di Sanremo nel 2020» [Cattelan as the next showman of the 2020 Sanremo Festival] (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  3. Scarpone, Cristian (2021 թ․ սեպտեմբերի 17). «Rai director confirms Eurovision 2022 host city delay and negotiations for Alessandro Cattelan to host». Wiwibloggs. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեսանդրո Կատելան» հոդվածին։