Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը 2
«Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը 2» (անգլ.՝ The Secret Life of Pets 2), ամերիկյան լիամետրաժ անիմացիոն ֆիլմ։ Պրեմիերան կայացել է 2019 թվականին մայիսին[7]։ 2016 թվականի առաջին ֆիլմի սիքվելն է[8]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանի կենդանիները ապրում են իրենց տերերի հետ, որոնք նրանց սիրում են և հոգ են տանում նրանց մասին, ստեղծում են նրանց համար հարմարավետ պայմաններ։ Բայց հենց մարդիկ հեռանում են բնակարանից, շնիկ Մաքսը չորքոտանի ընկերների ուրախ հավաք է կազմակերպում, որտեղ նրանք լավ ժամանակ են անցկացնում և վայելում են կյանքը։ Մուլտֆիլմ կերպարները դիտում են հեռուստահաղորդումներ, շփվում են սոցցանցերում, կազմակերպում են ուրախ երեկույթներ, զբոսնում են։ Տան տերերի գալուն պես հերոսները հասցնում են վերացնել խրախճանքի հետքերը և վերադառնալ տուն։
Մի անգամ Մաքսը և Դյուքը հայտնվում են փողոցում՝ անտուն շների միջավայրում և իմանում են, որ նրանց առաջնորդը՝ Ձյունիկը, մարդկանցից վրեժ լուծելու պլան է կազմում, որպեսզի ազատվի նրանցից։ Որպեսզի խուսափեն այս նենգ պլանը կյանքի կոչելուց, նրանք անում են ամեն ինչ, որ կանգնեցնեն Ձյունիկին և նրա վրիժառուների թիմին[9]։
Դերերը հնչյունավորեցին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փեթոն Օսվալտ - Մաքս
- Քևին Հարթ - Ձյունիկ
- Հարիսոն Ֆորդ - Կովբոյ
- Էրիկ Սթոունսթրիթ - Դյուք
- Ջենի Սլեյթ - Գիջեթ
- Թիֆինա Հեդիշ - Դեյզի
- Լեյք Բելլ - Խլոյա
- Նիկ Կրոլ - Սերգեյ (Սերժ)
- Դենա Քարվի - Փոփս
- Բոբի Մայնահան - Մել
- Հենիբալ Բյորես - Բադի
- Քրիս Ռենո - Նորմա
- Էլլի Քեմփեր - Քեթի
- Փիտ Հոլմս - Չաք
- Հենրի Լանչ - Լիամ
- Շոն Ջամբրոուն - Փափլիկ
- Մայքլ Բիթի - գայլերի առաջնորդ / նիհար կատու
- Քեյլի Ռենո - Մոլի
- Թարա Սթրունգ - Գորոշեկ / Փիքլզ / փոքրիկ Լիամ
- Ջեսիկա դի Չիկո - Արքայադուստր / Թայնի
- Գարթ Ջենինգս - համստեր
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի օգոստոսի 2 -ին Universal Pictures-ը և Illumination-ը հայտարարել են 2016 թվականի «Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը» ֆիլմի շարունակության մասին, որի ռեժիսորը Քրիս Ռենն է, սցենարի հեղինակը՝ Բրայան Լինչը[7]։ Քրիստոֆեր Մելեդանդրին և Ջանեթ Հիլը ֆիլմի պրոդյուսերներն են[10]։
2017 թվականի նոյեմբերին հայտարարվել է, որ Լուի Սի Քեյը չի կրկնի իր Մաքսի դերը այն բանից հետո, երբ նրան մեղադրել են և հետագայում մեղավեր են ճանաչել 5 կանանց նկատմամբ սեռական բռնության մեջ[11]։ 2018 թվականի ապրիլին հայտարարվել է, որ Փեթոն Օսվալտը փոխարինելու է Սիքեյին, իսկ Հարթը, Սթոունթրիթը, Սլանեցը, Քեմփերին, Բենին, Քարլին, Բուրեսին, Մոյնիհանը կկրկնեն իրենց դերեր։ Լրացուցիչ կազմի մեջ են մտնում Թիֆանի Հեդիշը, Նիք Քրոլը, Հարիսոն Ֆորդը և Փիթ Հոլմսը[12]։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի սկզբանե ֆիլմը պետք է թողարկվեր 2018 թվականի հուլիսի 13-ին[7], ապա՝ 2019 թվականի հուլիսի 3-ին[10]։ Վերջնական արդյունքում Universal Pictures ֆիլմը թողարկել է 2019 թվականի հունիսի 6-ին ԱՄՆ-ում[13], իսկ Մեծ Բրիտանիա յում՝ երկու շաբաթ ավելի վաղ՝ 2019 թվականի մայիսի 24-ին[14]։
Մարքեթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի թողարկման նախաշեմին նկարահանվել է մի քանի թրեյլեր, որոնցից յուրաքանչյուրում մասնակցում էին Մաքսի, Խլոյայի, Ձյունիկի, Դեյզիի, Ջիջեթի և Աքաղաղի կերպարները[15]։ 2019 թվականի ապրիլի 11-ին (Ընտանի կենդանիների ազգային օր) թողարկվել է առաջին պաշտոնական թրեյլերը։ Եզրափակիչ թրեյլերը թողարկվել է 2019 թվականի մայիսի 16-ին[16]։
Ընդունելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը Հյուսիսային Ամերիկայում հավաքվել է 158,9 միլիոն դոլար և 271,2 միլիոն դոլար՝ այլ տարածքներում։ Ամբողջական հավաքները կազմել է 430,1 միլիոն դոլար՝ 80 միլիոն դոլար բյուջեի պարագայում[17]։
Հյուսիսային Ամերիկայում «Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը 2»-ը թողարկվել է «Իքս մարդիկ։ Խավարի փյունիկ» ֆիլմի հետ և ի սկզբանե եթադրվում էր առաջին հանգստյան օրերի ընթացքում 60 միլիոն դոլարի չափով հավաք[18]։ Սակայն 16,3 միլիոն դոլար հավաքից հետո կանխատեսումները նվազել են մինչև 46 միլիոն դոլար, ինչը ավելի քան 2 անգամ քիչ է առաջին մասի մեկնարկային հավաքներից։ Այնուամենայնիվ, դա թույլ է տվել, որ «Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը 2»-ը զբաղեցնի առաջին տեղը վարձույթում[19][20]։ Երկրորդ ազատ օրերի ընթացքում մուլտֆիլմը վաստակել է 24,4 միլիոն դոլար՝ զիջելով առաջին տեղը «Սևով մարդիկ։ Ինտերնեյշնալ» ֆիլմին[21]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Rotten Tomatoes-ում ֆիլմը ստացել է 60 % թարմացում 154 գրախոսությունների հիման վրա, միջին գնահատականը կազմել է 5,7/10[22]։ Metacritic- ում ֆիլմն ունի միջին գնահատական 100-ից 55 բալ՝ հիմնված 26 գրախոսությունների վրա, ինչը մատնանշում է «խառը կամ միջին գնահատականը»[23]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 Box Office Mojo — 1999.
- 1 2 3 http://jpbox-office.com/fichfilm.php?id=18170
- ↑ https://www.filmratings.com/search-results/?cn=52089
- 1 2 3 Box Office Mojo — 1999.
- 1 2 3 McNary, Dave (2016 թ․ օգոստոսի 2). «'Secret Life of Pets 2' in the Works, Set for 2018 Release». Variety. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Тайная жизнь домашних животных 2 (2019)» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ https://kinogo.cx/1362-tajnaja-zhizn-domashnih-zhivotnyh-2.html
- 1 2 «Minions 2 and Sing 2 Announced, Pets 2 Pushed Back a Year». ComingSoon.net. 2017 թ․ հունվարի 25. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Busch, Anita (2017 թ․ նոյեմբերի 10). «Universal Pictures, Illumination Parts Ways With Louis C.K. On 'Secret Life Of Pets 2'». Deadline. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Fleming Jr., Mike (2018 թ․ ապրիլի 25). «Harrison Ford Takes First Animated Role, In Illumination's 'The Secret Life Of Pets 2'». Deadline. Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2017 թ․ օգոստոսի 15). «'The Secret Life Of Pets 2' Will Be Unleashed A Month Earlier». Deadline Hollywood. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «'The Secret Life of Pets 2' In UK Cinemas 27 May 2019». Filmoria.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
{{cite web}}: More than one of|accessdate=and|access-date=specified (օգնություն) - ↑ Anderson, Jenna. «'Secret Life of Pets 2' Trailer Released». ComicBook. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Chitwood, Adam (2019 թ․ մայիսի 16). «Final Trailer for 'The Secret Life of Pets 2' Heads to the Farm». Collider. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
- ↑ box office data Արխիվացված 2019-06-13 Wayback Machine (Ստուգված է 1 հոկտեմբերի 2019)
- ↑ Fuster, Jeremy (2019 թ․ հունիսի 4). «'Secret Life of Pets 2' and 'Dark Phoenix' Vie for Top Spot in Crowded Box Office». TheWrap. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Anthony D'Alessandro (2019 թ․ հունիսի 9). «Sequelitis Scorches Franchises To Box Office Lows: 'Secret Life Of Pets 2' $46M+, 'Dark Phoenix' Burnt To A Crisp With $33M+». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Hailey Waller (2019 թ․ հունիսի 9). «'Secret Life of Pets 2' Tops Poorly Received 'Dark Phoenix'». Bloomberg News. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2019 թ․ հունիսի 16). «'Men In Black: International' Domestic Passport Revoked With $26M Opening, 'Shaft' Drops His Gun With $7M+: Summer Sequelitis, Here We Go Again». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «The Secret Life of Pets 2 (2019)». Rotten Tomatoes. Fandango Media. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «The Secret Life of Pets 2 Reviews». Metacritic. CBS Interactive. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Трейлер на Youtube
- Обзор и критика фильма The Guardian
- Обзор и критика фильма Hollywood Reporter
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը 2» հոդվածին։ |
| ||||||||||