Ալեն Դրուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեն Դրուրի
Ծնվել էսեպտեմբերի 2, 1918(1918-09-02)[1][2]
ԾննդավայրՀյուստոն, Տեխաս, ԱՄՆ
Վախճանվել էսեպտեմբերի 2, 1998(1998-09-02)[1][2] (80 տարեկան)
Վախճանի վայրՏիբուրոն, Մարին շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, վիպասան, լրագրող, օրագրի հեղինակ և գիտաֆանտաստիկ գրող
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՍթենֆորդի համալսարան և Porterville High School?
Ժանրերվեպ
Ուշագրավ աշխատանքներAdvise and Consent?
Պարգևներ
 Allen Drury Վիքիպահեստում

Ալեն Սթյուարթ Դրուրի (անգլ.՝ Allen Stuart Drury, սեպտեմբերի 2, 1918(1918-09-02)[1][2], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ - սեպտեմբերի 2, 1998(1998-09-02)[1][2], Տիբուրոն, Մարին շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), 20-րդ դարի ամերիկացի արձակագիր, վիպասան։ 1959 թվականին նրա հրատարակած «Խորհուրդ և համաձայնություն» («Advise and Consent») վեպը հոջորդ տարում Պուլիտցերյան մրցանակի է արժանացել «Գեղարվեստական արձակ» անվանակարգում[3][4][5][6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1918 թվականի սեպտեմբերի 2-ին, Հյուստոնում (Տեխաս նահանգ), Ամերիկայում՝ Մասաչուսեթսի ծովածոցի գաղութում վերաբնակված առաջին եվրոպացիներից մեկի՝ Հյու Դրուրիի հետնորդ[7][8], ապահովագրական գործակալ Ալդեն Մոնթեյտ Դրուրիի (Alden Monteith Drury, 1895-1975) և կալիֆոռնիական «Ծնող - ուսուցիչ» ընկերակցության օրենսդրական ներկայացուցիչ Ֆլորա Ալենի (Flora Allen, 1894-1973[9]) ընտանիքում։ Մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել Կալիֆոռնիայի նահանգի Փորթերվիլ քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Սթենֆորդի համալսարանում, որն ավարտել է 1939 թվականին, «ժուռնալիստ, արվեստների բակալավր» որակավորմամբ (հետագայում՝ 1990-ական թվականներին սթենֆորդյան իր տարիների մասին գրել է երեք վեպ՝ Toward What Bright Glory?, Into What Far Harbor? և Public Men վեպերը)։

Համալսարանն ավարտելուց հետո Դրուրին աշխատել է որպես ժուռնալիստ, արժանացել Sigma Delta Chi մրցանակի[9]։ 1943 թվականի հուլիսի 25-ին կամավոր մեկնել է բանակ, ծառայել որպես հետևակի շարքային, բայց գերմանացի ֆաշիստների դեմ մարտական գործողությունների չի մասնակցել, մեջքին առաջացած վերքի պատճառով 1943 թվականի վերջին զորացրվել է[10] և կարճ ժամանակ անց դարձյալ անցել ժուռնալիստական աշխատանքի. դարձել է UPI (United Press International) գործակալության թղթակիցը ամերիկյան Սենատում։ Այդ աշխատանքը լայն հնարավորություններ էր բացում նրա ստեղծագործական մտահղացումների իրականացման, կարողությունների իրացման համար։ 1954-ից 1959 թվականներին աշխատել է նաև որպես The New York Times-ի թղթակից։

1959 թվականին լույս է ընծայել իր գեղարվեստական երախայրիքը՝ «Խորհուրդ և համաձայնություն» վեպը, որը 1960 թվականին արժանացել է Պուլիտցերյան մրցանակի՝ ճանաչվելով որպես տարվա լավագույն վեպ։ Դրանից երկու տարի անց՝ 1962 թվականին կինոռեժիսոր Օտտո Պրեմինգերը այդ վեպի հիման վրա նկարահանել է «Փոթորիկ Վաշինգտոնի վրա» գեղարվեստական կինոնկարը՝ անվանի դերասաններ Հենրի Ֆոնդայի, Չարլզ Լաֆթոնի, Դոն Մարեյի մասնակցությամբ։ Ինչպես և վեպը, կինոնկարը նույնպես չափազանց հետաքրքիր ձևով ներկայացնում է ամերիկյան Սենատի քաղաքական կյանքի, անցուդարձի լարված, ուշագրավ պահեր[11]։

Հաջորդած տարիներին Դրուրին բազում գրքեր է գրել, այդ թվում՝ A Shade of Difference (1962), Senate Journal, 1943-1945 (1963), Capable of Honor (1966), Preserve and Protect (1968), The Throne of Saturn (1971 ), The Promise of Joy (1975), Anna Hastings (1977), The Hill of Summer (1981), A Thing of State (1995) վեպերը։ Մահից մի քանի շաբաթ առաջ նա ավարտի է հասցրել է իր վերջին գիրքը՝ «Հանրային մարդիկ» (Public Men, 1998) վեպը։

Դրուրին հեղինակել է նաև ոչ գեղարվեստական՝ հրապակագրական աշխատություններ, որոնցից հիշարժան է հատկապես «Չափազանց տարօրինակ հասարակություն» («A Very Strange Society», 1967) գիրքը, որտեղ ներկայացրել է կյանքը Հարավաֆրիկյան Հանրապետությունում, ապարտհեյդի ժամանակներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. Simon, Scott (2009 թ․ սեպտեմբերի 2). «At 50, a D.C. Novel With Legs». The Wall Street Journal. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
  4. Simon, Phil (2014 թ․ մայիսի 28). «Classic Politics: The Works of Allen Drury Now Back in Print». The Huffington Post. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.
  5. «Pulitzer Prize Winners: Fiction (1948-present)». Pulitzer.org. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.
  6. Simon, Phil (2013 թ․ հուլիսի 16). «Zombie Detectives and the Changing Face of Publishing». The Huffington Post. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.
  7. «Hugh Drury in Edmund Rice 6-generation database». Edmund Rice (1638) Association, Inc. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 16-ին.
  8. Edmund Rice (1638) Association, 2010. Descendants of Edmund Rice: The First Nine Generations. (CD-ROM)
  9. 9,0 9,1 Smith, Dinitia (1998 թ․ սեպտեմբերի 3). «Allen Drury, 80, Novelist; Wrote Advise and Consent (Obituary)». The New York Times. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.
  10. National Archives and Records Administration. U.S. World War II Army Enlistment Records, 1938-1946 [database on-line]. Provo, UT, USA: Ancestry.com Operations Inc, 2005.
  11. «The Fictional Senate of Allen Drury's Advise and Consent». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեն Դրուրի» հոդվածին։