Ալեկ Պոպով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեկ Պոպով
Алек Попов.JPG
Ծնվել էհունվարի 16, 1966(1966-01-16) (53 տարեկան)
ԾննդավայրՍոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[1]
Մասնագիտությունգրող և սցենարիստ
Լեզուբուլղարերեն
ՔաղաքացիությունFlag of Bulgaria.svg Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան
ԱնդամակցությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա
Կայքalekpopov.net

Ալեկ Վասիլև Պոպով (բուլղար․՝ Алек Василев Попов, հունվարի 16, 1966(1966-01-16), Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[1][2]), բուլղար գրող, սցենարիստ: Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեկ Պոպովը ծնվել է 1966 թվականի հունվարի 16-ին Սոֆիայում՝ 53 տարեկան հասակում: «Կոնստանտին Կիրիլ Փիլիսոփա» մշակույթի և հին լեզուների ազգային դպրոցն ավարտելուց հետո, բուլղարական բանասիրություն է սովորել Սոֆիայի համալսարանում:

Աշխատել է «Ժողովրդավարություն» թերթի խմբագիր, Գրական ազգային թանգարանի աշխատակից, որից հետո եղել Լոնդոնում Բուլղարիայի դեսպանության մշակույթի կցորդ:

Այժմ Ալեկ Պոպովը Մանկական գրքի տնի տնօրենն ու «Հարազատ խոսք» (բուլղար․՝ Родна реч) թերթի գլխավոր խմբագիրն է:

Բուլղարական PEN ակումբի քարտուղարն է: Բուլղարիայի գրողների ասոցիացիայի անդամ, 1996-1997 թվականներին՝ ասոցիացիայի քարտուղար:

2012 թվականի հոկտեմբերին Ալեկ Պոպովն ընտրվել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրյալ մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 - Другата смърт (պատմվածքների հավաքածու)
  • 1994 - Мръсни сънища (պատմվածքների հավաքածու, ISBN 954-8102-09-9)
  • 1995 - Игра на магии (պատմվածքների հավաքածու)
  • 1997 - Зелевият цикъл (պատմվածքների հավաքածու, ISBN 954-426-158-3)
  • 1998 - Пътят към Сиракуза (պատմվածքների հավաքածու)
  • 2001 - Мисия Лондон (վեպ, ISBN 978-954-8307-11-6)
  • 2002 - Ниво за напреднали (պատմվածքների հավաքածու, ISBN 978-954-8307-21-5)
  • 2005 - Спътник на радикалния мислител (էսսէ, ISBN 978-954-90945-2-7)
  • 2006 - Митология на прехода (պատմվածքների հավաքածու, ISBN 978-954-739-767-5)
  • 2007 - Черната кутия (վեպ, ISBN 978-954-09-0021-6)

Ալեկ Պոպովի պատմվածքներն ու էսսէները թարգմանվել են անգլերեն, հունգարերեն, սերբերեն, չեխերեն, լեհերեն, սլովեներեն, դանիերեն, գերմաներեն, ֆրասներեն, թուրքերեն և ալբաներեն:

Ալեկ Պոպովը ռադիոբեմադրությունների և գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերի սցենարների հեղինակ է: 2001 թվականին բուլղարական հեռուստատեսությունում նկարահանվել է «Чуждите стъпки» ֆիլմը՝ Պոպովի «Мръсни сънища» հավաքածուի համանուն պատմվածքի մոտիվներով[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #130342483 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Popov, Alek. Biography Archived 2011-05-17 at the Wayback Machine.. Contemporary Bulgarian Writers.
  3. Alek Popov Archived 2012-03-06 at the Wayback Machine.. Authors. Eurozine.
  4. Mission London becomes a Bulgarian box office hit Archived 2011-05-10 at the Wayback Machine.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]