Ալբինա Ղազարյան
Ալբինա Ղազարյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 3, 1989 (35 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ |
Մասնագիտություն | բալետի պարող |
Աշխատատու | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Իսրայելի բալետ և New Jersey Ballet? |
Ամուսին | Նարեկ Մարտիրոսյան |
Ալբինա Ղազարյան (օգոստոսի 3, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բալետի հայ արտիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբինա Ղազարյանը ծնվել է 1989 թվականի օգոստոսի 3-ին, Երևանում։ 1997-2007 թվականներին սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի բալետի բաժնում՝ Ա. Մարիկյանի դասարանում։ 2007-2011 թվականներին որպես բալետի արտիստ աշխատել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ 2011- 2013 թվականներին հրավերով Իսրայելի պետական բալետում եղել է առաջատար մենապարող[1], 2013-2015 թվականներին՝ Կարելիայի Երաժշտական թատրոնի առաջատար մենապարող։ 2015 թվականին տեղափոխվել է ԱՄՆ և «Նյու Ջերսի» բալետային խմբում հանդես է գալիս որպես առաջատար մենապարող[2]։ 2015 թվականից որպես հրավիրված ուսուցիչ-փորձավար դասավանդում է ամերիկյան դպրոցներում[3]։ 2017 թվականին Վերոնայի բալետի դասական դպրոցում Ալիսա Կոսովի բեմադրությամբ ներկայացվել է Պյոտր Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» բալետը, որտեղ հանդես են եկել Ալբինա Ղազարյանը, Նարեկ Մարտիրոսյանը, Վիտալի Վերտերիչը և բալետի դպրոցի 4-ից 18 տարեկան աշակերտները[4]։
Բալետային ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ | Ստեղծագործություն | Դեր |
---|---|---|
Ադոլֆ Ադան | «Ժիզել» | Ժիզել, Միրթա, պադեդե |
Ադոլֆ Ադան | «Կորսար» | Մեդորա, Գուլնարա |
Ժորժ Բիզե | «Կարմեն» | Կարմեն |
Սերգեյ Պրոկոֆև | «Ռոմեո և Ջուլիետ» | Ջուլիետ |
Սերգեյ Պրոկոֆև | «Մոխրոտիկ» | Փերի |
Պյոտր Չայկովսկի | «Քնած գեղեցկուհին» | Ավրորա |
Պյոտր Չայկովսկի | «Մարդուկ-Ջարդուկը» | Կլարա, Քաղցրավենիքների փերի |
Ֆրեդերիկ Շոպեն | «Շոպենիանա» | 11-րդ վալս |
Ռոդիոն Շչեդրին | «Սապատավոր ձիուկը» | Ծովերի թագուհի, Գնչուհի |
Վոլֆգանգ Մոցարտ | «Կո Վենտի» | |
Ջ. Քեյջ | «A.T.E.S.B.A.» | |
Ջ. Քեյջ | «Հիկարիզատո» | |
Է. Ջեյմս | «Saturday night» | Embraceable you |
Աստոր Պիացոլա | «Տանգո» | |
Ջովաննի Բատիստա Պերգոլեզի | «Ստաբատ Մատեր» | |
Դմիտրի Շոստակովիչ | «Ադաջիո» |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յուրի Գրիգորովիչի «Աշխարհի երիտասարդ բալետ» մրցույթի դափնեկիր, 2010 թ.
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալետի արտիստ Նարեկ Մարտիրոսյանի կինն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «School of Classical Ballet in Verona, NJ». veronaballet.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «New Jersey's Premiere Dance Company». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Ալբինա Ղազարյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ Verona Ballet performs the Nutcracker on November 17 & 18 at Montclair State University's Memorial Auditorium