Նարեկ Մարտիրոսյան (պարող)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նարեկ Մարտիրոսյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 24, 1988 (36 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ |
Մասնագիտություն | բալետի պարող |
Աշխատատու | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Իսրայելի բալետ և New Jersey Ballet? |
Ամուսին | Ալբինա Ղազարյան |
Պարգևներ և մրցանակներ |
Նարեկ Գագիկի Մարտիրոսյան (ապրիլի 24, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բալետի հայ արտիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1988 թվականի ապրիլի 24-ին, Երևանում։ 1997-2006 թվականներին սովորել է Երևանի պարարվեստի ուսումնարանի բալետի բաժնում։ 2003 թվականից Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում եղել է բալետի արտիստ, 2007 թվականից՝ բալետի առաջատար մենակատար։ 2011-2013 թվականներին հրավերով որպես բալետի առաջատար մենապարող հանդես է եկել Իսրայելի պետական բալետում[1]։ 2013-2015 թվականներին հրավեր է ստացել Կարելիայի Հանրապետության Երաժշտական թատրոնից, որտեղ աշխատել է որպես առաջատար մենապարող։ 2015 թվականից հանդես է գալիս Նյու Ջերսիի բալետային խմբում[2]։ 2017 թվականին Վերոնայի բալետի դասական դպրոցում Ալիսա Կոսովի բեմադրությամբ ներկայացվել է Պյոտր Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» բալետը, որտեղ հանդես են եկել Ալբինա Ղազարյանը, Նարեկ Մարտիորսյանը, Վիտալի Վերտերիչը և բալետի դպրոցի 4-ից 18 տարեկան աշակերտները[3]։
Բալետային ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ | Ստեղծագործություն | Դեր |
---|---|---|
Ադոլֆ Ադան | «Ժիզել» | Կոմս Ալբերտ |
Ժորժ Բիզե, Ռ. Շչեդրին | «Կարմեն» | Էսկամիլիո |
Արամ Խաչատրյան | «Սպարտակ» | Մարկոս Կրասոս |
Արամ Խաչատրյան | «Գայանե» | Գիքո |
Սերգեյ Պրոկոֆև | «Ռոմեո և Ջուլիետ» | Ռոմեո, Տիբալտ |
Պյոտր Չայկովսկի | «Մարդուկ-Ջարդուկը» | Արքայազն |
Պյոտր Չայկովսկի | «Քնած գեղեցկուհի» | Արքայազն Դեզիրի |
Հենրի Պյորսել | «Մավրի Փավանա» | Յագո |
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մովսես Խորենացու մեդալ», 2009 թ.
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կին՝ Ալբինա Ղազարյան, բալետի արտիստ
- Քույր՝ Ալինա Մարտիրոսյան, դերասանուհի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Նարեկ Մարտիրոսյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ «New Jersey's Premiere Dance Company». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Verona Ballet performs the Nutcracker on November 17 & 18 at Montclair State University's Memorial Auditorium