Ալբերտո Վասկես-Ֆիգերոա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալբերտո Վասկես-Ֆիգերոա
Alberto Vázquez-Figueroa (Diada de Sant Jordi 2009).jpg
Ծնվել է հոկտեմբերի 11, 1936(1936-10-11) (82 տարեկան)
Ծննդավայր Սանտա Կրուզ դե Տեներիֆե, Կանարյան կղզիներ, Իսպանիա
Մասնագիտություն գրող
Լեզու իսպաներեն[1]
Քաղաքացիություն Flag of Spain.svg Իսպանիա
Ժանրեր վեպ
Կայք vazquezfigueroa.es
Alberto Vázquez-Figueroa Վիքիպահեստում

Ալբերտո Վասկես-Ֆիգերոա Ռիալ (իսպ՝. Alberto Vázquez-Figueroa Rial հոկտեմբերի 11, 1936(1936-10-11), Սանտա Կրուզ դե Տեներիֆե, Կանարյան կղզիներ, Իսպանիա), իսպանացի գրող, ժուռնալիստ, գյուտարար, իսպանական զանգվածային գրականության վառ ներկայացուցիչ: Նրա գրքերը աշխարհով մեկ վաճառվել են ավելի քան 25 միլիոն օրինակով, իսկ որոշ ստեղծագործություններ էկրանավորվել են: Բացի այդ, նա մշակել ու արտոնագրել է ծովի ջուրը ճնշման տակ զտելով՝ խմելու ջրի վերածելու յուրօրինակ եղանակ,[2] որը կիրառում է իր իսկ հիմնադրած ու ղեկավարած A.V.F.S.L ընկերությունում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտո Վասկես-Ֆիգերոան ծնվել է 1936 թվականի հոկտեմբերի 11-ին, Կանարյան կղզիներում՝ Սանտա Կրուս դե Տեներիֆե քաղաքում: Երբ չէր լրացել նրա նույնիսկ մեկ տարին, Իսպանիայում բռնկված քաղաքացիական պատերազմի պատճառով հորը, որը սոցիալիստ էր և հանրապետականների կողմնակից, ֆրանկոյականները բանտ են նետել: Մայրը երեխաների հետ ստիպված է եղել փախչել Աֆրիկա, որտեղ Ալբերտոն անցկացրել է իր ողջ մանկությունը: Վաղ հասակում նա կորցրել է մորը, իսկ բանտից վերադարձած հայրը տևական ժամանակ հիվանդանոցներում բուժվել է տուբերկուլյոզից, և այդ պատճառով էլ տղայի խնամքով ու դաստիարակությամբ հիմնականում զբաղվել է քեռին, որը Աֆրիկայում տեղակայված իսպանական մի զորամասում քաղաքացիական ծառայող էր:

Տասնվեց տարեկանում Ալբերտոն վերադարձել է Տեներիֆե՝ ուսումը շարունակելու։ Սովորելուն զուգընթաց ստորջրյա լողի դասեր է տվել «Հարավային խաչ» նավի վրա տեղակայված ուսումնական կենտրոնում[3]: Ավելի ուշ, որոշակի գումար ձեռք բերած, մեկնել է Մադրիդ և սովորել ժուռնալիստիկայի դպրոցում (Escuela Oficial de Periodismo), որն ավարտել է 1959 թվականին: 1962 թվականին, որպես թղթակից, աշխատանքի է անցել La Vanguardia թերթի խմբագրությունում, այնուհետև՝ իսպանական հեռուստատեսությունում (Televisión Española (TVE): Աշխատելով որպես զինվորական թղթակից՝ եղել է այնպիսի երկրների թեժ կետերում, ինչպիսիք են Գվինեան, Չադը, Կոնգոն, Դոմինիկյան Հանրապետությունը, Բոլիվիան, Գվատեմալան, որտեղ ականատեսն է դարձել բազմաթիվ զինված բախումների[3]:

Ստեղծագործական աշխատանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտո Վասկես-Ֆիգերոան իր առաջին պատմվածքը՝ «Ավազն ու քամին» (Arena y viento) գրել է, երբ ընդամենը տասնչորսամյա մի պատանի էր,[4] սակայն լույս է ընծայել դրանից երեք տարի անց:[5] Նյութական սուղ պայմանները նրան հնարավորություն չեն տվել ամբողջովին նվիրվել գրական գործունեությանը, կենտրոնանալ միայն այդ գործի վրա, և նա ստիպված է եղել համատեղել գրողի ու թղթակցի աշխատանքները: Առաջին նշանակալից երկը, որով դրվել է Վասկես-Ֆիգերոայի՝ որպես գրողի համաշխարհային համբավի հիմքը, 1975 թվականին լույս ընծայված «Սև ծառը» (Ébano) վեպն էր՝ Աֆրիկայում դեռևս շարունակվող ստրկավաճառության տպավորիչ, ցնցող պատկերներով: Այդ վեպի հիման վրա կինոռեժիսոր Ռիչարդ Ֆլեյշերը նկարահանել է «Աշանտի» ֆիլմը: 1975-ին գրողը հրատարակել է նաև ինքնակենսագրական «Անակոնդա» վեպը: Այնուհետև մեկը մյուսի ետևից տպագրվել են նրա նոր վեպերը՝ «Մանաուսը», «Տուարեգը», որոնք նույնպես հետագայում էկրանավորվել են: Ընդ որում՝ «Մանաուս» ֆիլմը ստեղծելիս Վասկես-Ֆիգերոան հանդես է եկել ոչ միայն որպես սցենարի հեղինակ, այլև՝ որպես կինոռեժիսոր:[6].

2007 թվականին լույս է տեսել նրա ևս մեկ նշանակալից ստեղծագործություն՝ «Հազար միլիոն դոլարի համար» (Por mil millones de dolares) վեպը, որը հասարակության առանձնահատուկ ոշադրությանն է արժանացել ոչ միայն իր գրական բարձր որակների շնորհիվ, այլև՝ երկը ընթերցողների շրջանում տարածելու եղանակով. այն կարելի է ձեռք բերել թե՛ սովորական տեսքով՝ թղթի վրա տպագրված, և թե՛ միանգամայն անվճար ներբեռնել համացանցից:[7] Ալբերտո Վասկես-Ֆիգերոան ընդհանուր առմամբ արդեն իսկ հեղինակել է ավելի քան ութսուն ստեղծագործություն:

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնակենսագրական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավազ ու քամի (Arena y viento, 1953)
  • Յոթ ծովերի հատակին; Դրախտ տանող երկար ճանապարհը (Bajo siete mares. Largo viaje al paraíso, 1968)
  • Օրելեանայի ուղին (La ruta de Orellana, 1974)
  • Անակոնդա (Anaconda, 1975)
  • Խոստացված ջուրը (El agua prometida, 1995)
  • Յոթ կյանք և մեդիա (Siete vidas y media (2009)

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարիբներից հարավ (Al sur del Caribe, 1965)
  • Շղթայված Աֆրիկան (África encadenada, 1970)
  • Ալեկի հետքերով (Tras las huellas de Alec, 1971)
  • Կուսական երկիրը: Ամազոնիայի ոչնչացումը (Tierra virgen. La destrucción del Amazonas, 1973)
  • Ո՝վ սպանեց դեսպանին (¿Quién mató al embajador?, 1975)
  • Մանաուս (Manaos, 1975)
  • Սև ծառը (Ébano, 1975).
  • Կատաղած շան պես (Como un perro rabioso, 1975)
  • Պանամա, Պանամա... (¡Panamá, Panamá!, 1977)
  • Սև մակընթացություն (Marea negra, 1977)
  • Վերջին կանանոցը (El último harén, 1979)
  • Շահը (Sha, 1980)
  • Նոր աստվածներ (Nuevos dioses, 1980)
  • Սպանել Քադաֆիին (Matar a Gadafi, 1981)
  • Իգուանան (La iguana, 1982)
  • Մոռանալ Մաչու-Պիկչուն (Olvidar Machu-Picchu (1983)
  • Մեռնել Հարավային Աֆրիկայում (Morir en Sudáfrica, 1985)
  • Փղոսկր (Marfil, 1985)
  • Հարավային քամի (Vendaval, 1986)
  • Վիրակոչա (Viracocha, 1987)
  • Պալմիրա (Palmira, 1987)
  • Որսորդը (El cazador, 1988)
  • Շունը (El perro, 1989)
  • Վարձու մարդասպանը (Sicario, 1991)
  • Ճամփորդություն դեպի աշխարհի ծայրը: Գալապագոսներ (Viaje al fin del mundo. Galápagos, 1992)
  • Կանաչ մատանին (El anillo verde, 1995)
  • Քաղաքացի Մաքսը (Ciudadano Max, 1992)
  • Աֆրիկան ողբում է (África llora, 1994)
  • Օրդալիա՝ թույնով (La ordalía del veneno, 1995)
  • Կարմիր սուլթանուհին (Sultana roja, 1998)
  • Իկար (Ícaro, 1998
  • Ֆուերտեվենտուրա (Fuerteventura, 1999)
  • Ինկը (El inca, 1999)
  • Կոնկիստադորների ժամանակը (Tiempo de conquistadores, 2000)
  • Խավարի տերը (El señor de las tinieblas, 2001)
  • Դոֆիններ (Delfines, 2001)
  • Բորա-Բորա (Bora Bora, 2001)
  • Ապրել քամով (Vivir del viento, 2003)
  • Անտեսանելի առյուծը (El león invisible, 2003)
  • Խաղաղ օվկիանոսի դարպասները (La puerta del Pacífico, 2004)
  • Ալին հրաշքների աշխարհում (Alí en el país de las maravillas, 2005)
  • Դրեյֆում եմ (A la deriva, 2005)
  • Բորոտ արքան (El rey leproso, 2005; биография Себастьяна I)
  • Նեֆրիտի ծովը (El mar de Jade, 2006)
  • Կենտավրոսներ (Centauros
  • Մանկապիղծներ (Pederastas, 2007)
  • Ողջեր ու մեռածներ (Vivos y muertos, 2007)
  • Ընձառյուծ Սաուդը (Saud el Leopardo, 2009
  • Բոցավառվող ծովը (El mar en llamas, 2011)
  • Իրինա Դոգոնովիչ (Irina Dogonovic, 2011)
  • Չքնաղ անասունը (La bella bestia, 2012)
  • Ագահություն (Codicia, 2012)
  • Բիմինի (Bimini, 2013)
  • Մեդուզա (Medusa, 2014)
  • Սով (Hambre, 2014)
  • Ոճիր մարդկության դեմ (Crimen contra la humanidad, 2015)
  • Բարբարոսություն (La barbarie, 2016)
  • Ընթացքը՝ դեպի գիշեր (Rumbo a la noche, 2017)

Վիպաշարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տուարեգը»:
    • Տուարեգը (Tuareg, 1980)
    • Տուարեգի աչքերը (Los ojos del Tuareg, 2000)
    • Վերջին տուարեգը (El último Tuareg, 2014)
  • Ուտոպիաներ
    • Բոլորս ենք մեղավոր (Todos somos culpables, 2001)
    • Լավագույն աշխարհը (Un mundo mejor, 2002)
  • Ֆանտաստիկա
    • Հազր միլիոն դոլարի համար (Por mil millones de dólares, 2007)
    • Կոլտան (Coltan, 2008)
    • Կալաշնիկով (Kalashnikov, 2009)

Սիենֆուեգոսի մասին շարքը[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սիենֆուոգոս (Cienfuegos, 1987)
  2. Կարիբներ (Caribes, 1990)
  3. Ասաբաչե (Azabache, 1991)
  4. Մոնտենեգրո (Montenegro, 1992)
  5. Ուժեղ ձեռքեր (Brazofuerte, 1993)
  6. Խարագուա (Xaraguá, 1993)
  7. Բիզոնների երկիրը (Tierra de Bisontes, 2006)

«Օվկիանոս» շարքը[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Օվկիանոս (Océano, 1984)
  2. Յայսա (Yaiza, 1984)
  3. Մարադենտրո (Maradentro, 1985)

«Ծովահեններ» շարքը[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ծովահեններ (Piratas, 1996)
  2. Ստրկավաճառներ (Negreros, 1996)
  3. Լեոն Բականեգրա (León Bocanegra, 1998)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր և սցենարի հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր ոսկի (Oro rojo, 1978)
  • Մանաուս (Manaos, 1979, ըստ նույնանուն վեպի)

Սցենարի հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դուք իմ հա՝յրն եք (¿Es usted mi padre?, ռեժ՝. Անտոնիո Խիմենես-Ռիկո, 1971)
  • Շունը (El perro, ռեժ՝. Անտոնիո Իսասի-Իսամենդի, 1976, ըստ նույնանուն վեպի)
  • Աշանտի (Ashanti, ռեժ՝.Ռիչարդ Ֆլեյշեր, 1978, ըստ «Սև ծառը» վեպի)
  • Իրեր (Cosas, ռեժ՝. Խոսե Լապենիա, 1980, հեռուստասերիալ)
  • Վերջին կանանոցը (El último harén,ռեժ՝. Սերջո Գառոնե, 1981, ըստ նույնանուն վեպի)
  • Տուարեգը (Tuareg, ռեժ՝. Էնցո Ջ. Կաստելլարի, 1984, ըստ նույնանուն վեպի)
  • Սև նետը]] (La flecha negra / Black Arrow, ռեժ՝. Ջոն Հաֆ, 1985, հեռուստաֆիլմ՝ ըստ Սթիվենսոնի նույնանուն վեպի)
  • Արյուն՝ Կարիբներում (Sangre en el Caribe, ռեժ՝. Ռաֆայել Վիլյասենյոր Կուրի, 1985)
  • Բյուրեղապակե սիրտը (Corazón de cristal / Crystal Heart, ռեժ՝. Ջիլ Բեթմեն, 1986)
  • Իգուանը (La iguana, ռեժ՝. Մոնտե Հելման, 1988, ըստ նույնանուն վեպի)
  • Օվկիանոս (Océano, ռեժ՝. Ռուջերո Դեոդատո, 1989, հեռուստասերիալ՝ ըստ նույնանուն վիպաշարի)
  • Ռոտվեյլեր (Rottweiler, ռեժ՝. Բրայան Յուզնա, 2004, ըստ «Շունը» վեպի)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. http://www.findpatent.ru/patent/215/2150434.html%7Ctitle=Установка опреснения морской воды и способ опреснения морской воды|publisher=findpatent.ru|accessdate=2013-04-18}}
  3. 3,0 3,1 «Alberto Vázquez-Figueroa - Biografía» (իսպաներեն)։ vazquezfigueroa.es։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-22-ին։ Վերցված է 2013-04-18 
  4. «Alberto Vázquez-Figueroa» (իսպաներեն)։ abc.es։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-22-ին։ Վերցված է 2013-04-18 
  5. «Arena y viento» (իսպաներեն)։ lecturalia.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-22-ին։ Վերցված է 2013-04-18 
  6. «Manaos» (իսպաներեն)։ fotogramas.es։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-22-ին։ Վերցված է 2013-04-18 
  7. «Mis novelas gratis» (իսպաներեն)։ vazquezfigueroa.blog.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-22-ին։ Վերցված է 2013-04-18 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են