Աիջալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Աիջալ
Aizawl Montage.png
Կոորդինատներ: 23°44′0″ հս․ լ. 92°43′0″ ավ. ե. / 23.73333° հս․. լ. 92.71667° ավ. ե. / 23.73333; 92.71667
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մակերես457 կմ²
ԲԾՄ1132±1 մետր
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ0389
Փոստային ինդեքսներ796001
Պաշտոնական կայքaizawl.nic.in
##Աիջալ (Հնդկաստան)
Red pog.png

Աիջալ, Այզայուլ (Այզոլ, հինդի՝ आइज़ोल Āizol, բենգալերեն՝ আইজল, Āijal, անգլ.՝ Aizawl), քաղաք Հնդկաստան արևելյան հատվածում: Միզորամ նահանգի վարչական կենտրոն: Նահանգի խոշորագույն բնակավայրն է՝ 291 822 բնակչությամբ[1]: Աիջալը հիմնադրվել է 1894 թվականին:

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աիջալը գտնվում է հյուսիսային արևադարձից հյուսիս՝ Միզորամի հյուսիսում: Քաղաքը տեղակայված է լեռնաշղթայի վրա, որի արևմուտքում գտնվում է Տլոնգ գետի հովիտը, իսկ արևելքում՝ Տուրիալ գետի հովիտը: Միջին բարձրություն ծովի մակարդակից կազմում է 1 132 մետր:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աիջալն ունի մեղմ, արևադարձային կլիմա, որը կապված է նրա դիրքադրության և ծովի մակարդակից բարձրության հետ: Կյոպպենի կլիմաների դասակարգման համաձայն՝ քաղաքի կլիման դասակարգում է որպես մերձարևադարձային մուսսոնային կլիմա (Cwa): Ամռան միջին ջերմաստիճանը կազմում է 20-30 C, իսկ ձմռան միջին ջերմաստիճանը՝ 11-21 C[2]:

Aizawlի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 20.4
(68.7)
21.7
(71.1)
25.2
(77.4)
26.8
(80.2)
26.3
(79.3)
25.5
(77.9)
25.3
(77.5)
25.5
(77.9)
25.7
(78.3)
24.7
(76.5)
23.0
(73.4)
21.0
(69.8)
24.3
(75.7)
Միջին ցածր °C (°F) 11.4
(52.5)
12.8
(55)
15.6
(60.1)
17.5
(63.5)
18.1
(64.6)
18.9
(66)
19.1
(66.4)
19.1
(66.4)
19.2
(66.6)
18.0
(64.4)
15.1
(59.2)
12.2
(54)
16.4
(61.5)
Տեղումներ մմ (դյույմ) 13.4
(0.528)
23.4
(0.921)
73.4
(2.89)
167.7
(6.602)
289.0
(11.378)
406.1
(15.988)
320.4
(12.614)
320.6
(12.622)
305.2
(12.016)
183.7
(7.232)
43.2
(1.701)
15.3
(0.602)
2161,4
(85,094)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 0.5 2.1 5.0 8.4 12.8 19.4 19.3 19.6 17.2 10.6 1.8 0.4 117.1
աղբյուր: Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն[3]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմել է 291 822 մարդ, որոնցից 143 803-ը՝ տղամարդիկ և 148 019-ը՝ կանայք: Գրագիտության միջին մակարդակը կազմում է 98,80 % (տղամարդկանց մոտ 99,30 %, իսկ կանանց՝ 98,31 %)[4]:

2005 թվականին Աիջալ քաղաքի բնակչությունը կազմել է 256 399 մարդ, որոնցից 124 917-ը՝ տղամարդիկ և 131 482-ը՝ կանայք[5]:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աիջալում տեղակայված են նահանգի հիմնական բանկերի գրասենյակները: Նաև քաղաքում տեղակայված է 3-աստղանի հյուրանոց՝ Hotel Regency: Աիջալը նահանգի կարևորագույն առևտրային և ֆինանսական կենտրոնն է:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենգպուի օդանավակայան

Քաղաքը սպասարկում է Լենգպուի օդանավակայանը: Նրանից իրականացվում են կանոնավոր թռիչքներ դեպի Կալկաթա, Գուվահատի, Իմպհալ:

Ազգային № 54 մայրուղին քաղաքը միացնում է Սիլչարի հետ, № 40-ը՝ Ագարթալայի հետ և № 150-ը՝ Իմպհալի հետ: Հասարակական տրանսպորտը ներկայացված է տաքսիով և մասնավոր ավտոբուսներով:

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի կառավարությունը ոչ քիչ ջանքեր է գործադրում զբոսշրջիկների գրավման համար՝ կառուցվում են զբոսաշրջային կոմպլեքսներ, անցկացվում են փառատոններ: Քաղաքի շրջակայքը զբոսաշրջիկներին հետաքրքրում է իր գեղեցիկ բնությամբ:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միզորամ նահանգի թանգարանը տեղակայված է քաղաքի կենտրոնում գտնվող ՄըքԴոնալդ բլրի վրա: Չնայած փոքր չափսերին այն նշանավոր է պատմական մասունքների, հնագույն զգեստների և ավանդական գործիքների հետաքրքիր հավաքածուներով:
  • Սոլոմոնի վանք
  • Աիջալից 12 կմ հեռավորության վրա գտնվող ավանդական Ռեյեկ գյուղը
  • Հմույֆանգ, լեռ կուսական անտառներով, որը տեղակայված է Աիջալից 50 կմ հեռավորության վրա:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Aizawl City Population»։ census2011.co.in։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-28-ին։ Վերցված է 15 August 2012 
  2. «Aizawl - the State Capital»։ Mizoram։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-07-ին։ Վերցված է 9 November 2012 
  3. «World Weather Information Service–Aizawl»։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն։ Արխիվացված է օրիգինալից 6 May 2012-ին։ Վերցված է 16 May 2014 
  4. «Urban Agglomerations/Cities having population 1 lakh and above» (անգլերեն)։ Provisional Population Totals, Census of India 2011։ Վերցված է 2012-09-03 
  5. Townwise Population — Mizoram at a glance\\Civil Secretariat, Aizawl

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]