Իմպհալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Իմպհալ
Imphal At Dusk.jpg
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ԲԾՄ786±1 մետր
Բնակչություն268 243 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ3852
Փոստային ինդեքսներ795001
Պաշտոնական կայքnortheasttourism.gov.in/imphal.html(անգլ.)
##Իմպհալ (Հնդկաստան)
Red pog.png

Իմպհալ[1] (անգլ.՝ Imphal Լսել ɪmˈfɑl), հնդկական Մանիպուր նահանգի մայրաքաղաք։ Գտնվում է հովիտում, որը շրջափակված է բլուրներով, որոնցից հոսում են մի քանի ոչ մեծ գետեր։

Քաղաքի կենտրոնում են գտնվում Կանգլա հին ամրոցի փլատակները, որոնք մինչև 2009 թվականը զբաղեցված էին հնդկական զորքերի զինված ստորբաժանումներով։

Իմպհալում է գտնվում պոլո խաղի համար նախատեսված աշխարհի ամենահին խաղադաշտը։ «Իմպհալ» անվանումը առաջացել է մանիպուրսկերեն «Յումպհալ» բառից, որը թարգմանաբար նշանակում է «տների հավաքածու»[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանգլա ամրոցի գլխավոր մուտքը

Մանիպուրի հովտի դժվարամատչելությամբ և աշխարհագրական մեկուսացվածությամբ է պայմանավորված Մանիպուրի և նրա մայրաքաղաք Իմպհալի անկախ զարգացումը։ 1891 թվականին, օգտվելով իշխող դինաստիայի ներքին տարաձայնություններից, հովիտ են ներխուժել անգլիացիները։ Անգլիացիների ներխուժումը առաջացնում է տեղացիների զայրույթը, որը հանգեցնում է ապստամբության և առաջին անգլո-մանիպուրյան պատերազմին, որի ընթացքում շատ են վնասվել 17-րդ դարում Կհագեմբա թագավորի և նրա որդի Կհունջաբայի կողմից կառուցված Կանգլայի պալատը։ 1891 թվականից մինչև Հնդկաստանի անկախացումը Իմպհալը գտնվել է բրիտանացիների տիրապետության ներքո[3]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իմպհալում են տեղավորվել բրիտանական զորքերը։ 1944 թվականին այստեղ տեղի է ունեցել Իմպհալի հայտնի ճակատամարտը՝ Բուրմայից եկած ճապոնական և այդտեղ տեղավորված բրիտանական զորքերի միջև[3]։ Իմպհալի ճակատամարտում ճապոնացիներն առաջին անգամ պատերազմում կորցրեցին իրենց ստրատեգիական նախաձեռնությունը։

1972 թվականից Մանիպուր նահանգի մայրաքաղաքն է։

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմպհալը գտնվում է Մանիպուրի օվալաձև հովտի կենտրոնում և շրջապատված է բարձր լեռնաշղթաներով։ Ծովի մակարդակից միջին բարձրությունը 786 մ է։

Իմպհալի կլիման մերձարևադարձային մուսսոնային է (Կյոպպենի կլիմաների դասակարգում Cwa)[4]՝ մեղմ, չոր ձմեռներով և մուսսոնային շոգ եղանակով։ Հուլիս ամսվա միջին ջերմաստիճանը 32 °C է։ Ամենացուրտ ամսվա՝ հունվարի միջին նվազագույն ջերմաստիճանը 4 °C է։ Տարեկան տեղումների քանակը 1320 մմ է։ Ամենաշատ տեղումները նկատվում են հունիսին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հնդկաստանի 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 264 986 մարդ (128 931 տղամարդ և 136 055 կին)։ Գրագիտության մակարդակը 91,7% է․ ավելի բարձր, քան ազգային միջին մակարդակը։ Տղամարդկանց գրագիտությունը միջինում կազմում է 95,87%, կանանց շրջանում` 87,80%։ Բնակչության 9,77%-ը մինչև 6 տարեկան երեխաներն են։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական գերեզմանատուն

Ռազմական գերեզմանատանն են գտնվում Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զոհված բրիտանացի և հնդիկ զինվորների գերեզմանոցները։

Կանացի շուկա

Կանացի շուկան քաղաքի գլխավոր առևտրային կենտրոնն է։ Շուկան բաժանված է երկու հիմնական մասի՝ մթերային և մանածագործական։ Մթերային մասում վաճառվում են բանջարեղեն, մրգեր և խմիչքներ, մանածագործական մասում՝ գործվածքներ և հագուստ՝ պատրաստված ձեռքի ջուլհակային հաստոցներով։

Շուկայի առանձնահատկությունն այն է, որ այնտեղ գրեթե 3000 կին վաճառում է իր ապրանքները։

Մանիպուրի կենդանաբանական այգի

Կենդանաբանական այգում պահվում է ոչնչացման եզրին գտնվող մի քանի Սանգայի եղնիկ․ մնացել է այս տեսակի 162 առանձնյակ։

Մինիպուր նահանգի թանգարան

Թանգարանում պահվում է հնագիտական գտածոների հավաքածու, տարբեր ժամանակաշրջանների շարքային մարդկանց և զինվորականների հագուստ, փաստաթղթեր և զենքեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 133.
  2. Historical perspective of Imphal
  3. 3,0 3,1 History Of Imphal — Imphal History
  4. «Climate: Imphal - Climate graph, Temperature graph, Climate table»։ Climate-Data.org։ Վերցված է հոկտեմբերի 31, 2013