Jump to content

Ագարթալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ագարթալա
բենգալերեն՝ আগরতলা
23°50′0″N 91°16′0″E / 23.83333°N 91.26667°E / 23.83333; 91.26667
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՀամայնքWest Tripura District?
Հիմնադրված է1871 թ.
Մակերես76 504 000 քառակուսի մետր
ԲԾՄ15 մետր
Բնակչություն522 613 մարդ (2015)
Հեռախոսային կոդ381
Փոստային դասիչ799001
Պաշտոնական կայքagartalacity.nic.in
Ագարթալա (Հնդկաստան)##
Ագարթալա (Հնդկաստան)

Ագարթալա, քաղաք Հնդկաստանի հյուսիսարևմտյան մասում, Տրիպուրա նահանգի վարչական կենտրոնը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունն ըստ 2011 թվականի կազմել է 399 688 մարդ[1], հիմնականում` բենգալացիներ։ Նահանգի խոշորագույն քաղաքն է։ 2001 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմել է 189,3 հազար մարդ, իսկ ավելի ուշ քաղաքի տարածքի ընդլայնման շնորհիվ այն ավելացել է շուրջ երկու անգամ[2][3]։ Քաղաքի բնակչության մեծամասնությունը կազմում են հինդուիստներ, ապրում են նաև մուսուլմաններ, քրիստոնյա բապտիստներ և բուդդիստներ։

Գտնվում է նահանգի արևմտյան մասում, Բանգլադեշի հետ սահմանից 2 կմ հեռավորության վրա, Հաուրա գետի վրա (Գանգեսի ավազան)։ Քաղաքը հիմնադրել է մահառաջա Կրիշնա Կիշորե Մենիկյան 1849 թվականին՝ որպես գահակալների նոր մայրաքաղաք։ 1940-ական թվականներին մահառաջա Բիր Բիկրամ Մանիկյա Բախադուրիի օրոք քաղաքը վերակառուցվել և ընդլայնվել է։

Քաղաքում է գտնվում Ագարթալա օդանավակայանը։ 2008 թվականի ամռանը բացվել է քաղաքը հնդկական Ասսամ նահանգին կապող երկաթուղային գիծ։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ագարթալա
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 25,7 28,5 32,9 34,2 32,9 31,5 31,3 31,5 31,7 30,9 29,0 26,4 30,54
տեղումների քանակը (մմ) 9,1 19,7 59,0 182,1 316,4 455,3 385,8 312,8 224,8 165,2 40,0 8,4 2178,6
Աղբյուր՝ IMD

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Urban Agglomerations/Cities having population 1 lakh and above» (PDF) (անգլերեն). Provisional Population Totals, Census of India 2011. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
  2. Our city — chronology Արխիվացված 2006-05-04 Wayback Machine (անգլ.)
  3. Official website of the office of the Registrar General and Census Commissioner(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագարթալա» հոդվածին։