Ազատ Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազատ Մանուկյան (այլ կիրառումներ)
Ազատ Մանուկյան
Ազատ Մանուկյան.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել է1878 դեկտեմբերի 3
Մեծ Ագարակ, Երզնկայի գավառ
Մահացել էմայիսի 7, 1958(1958-05-07) (տարիքը 79)
Երևան
Մասնագիտությունկոմպոզիտոր, մանկավարժ, խմբավար
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Commons-logo.svg Azat Manukyan Վիքիպահեստում

Ազատ Մինասի Մանուկյան (դեկտեմբերի 3, 1878(1878-12-03) կամ 1878[1] - մայիսի 7, 1958(1958-05-07) կամ 1958[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային կոմպոզիտոր, մանկավարժ և խմբավար։ ՎԽՍՀ (1936) և ՀԽՍՀ (1952) արվեստի վաստակավոր գործիչ և վաստակավոր ուսուցիչ, ՀԽՍՀ աշխատանքի հերոս (1935)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատ Մանուկյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Երզնկայի գավառի Մեծ Ագարակ գյուղում։ Սովորել է Քրիստափոր Կարա-Մուրզայի խմբավարական (1899 թ.) և Պետերբուրգի պալատական երգչախմբի դասընթացներում (1903-1905 թթ.)։ Որպես մանկավարժ և խմբավար աշխատել է Թբիլիսիի և Երևանի հայկական դպրոցներում։ Հեղինակ է բազմաթիվ մանկական երգերի և խմբերգերի (ամփոփված «Փնջիկ»-ների 10 ժողովածուներում) և մի շարք մանկական օպերաների՝ «Չարի վերջը» (ըստ Հովհաննես Թումանյանի, բեմ. 1936 թ.), «Ոսկե ձկնիկի հեքիաթը» (ըստ Պուշկինի, 1937 թ.), «Սասունցի մանուկ Դավիթ» (ըստ Վ. Մանվելյանի, 1939 թ.), «Համառ գորտը» (1946 թ.) և «Կամակոր Նունիկը» (ըստ Վ. Մխիթարյանի, 1952 թ.)։ Կազմել և հրատարակել է «Ա. Ս. Պուշկինը դպրոցական երգերում» (1937 թ.) և «Դպրոցական երգարան» (1940 թ.)[2][3][4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Լենինի շքանշան
  • ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1936)
  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1952)
  • ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ
  • ՀԽՍՀ աշխատանքի հերոս (1935)

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի Գրականության և արվեստի թանգարանում կազմակերպվել է Ազատ Մանուկյանի ծննդյան 140-ամյակին նվիրված ցուցադրություն, որի ընթացքում ներկայացվել է Մանուկյանի «Չարի վերջը» մանկական ֆիլմ-օպերան, ներկայացվել է նաև Մանուկյանի թոռնուհու՝ կոմպոզիտոր և մանկավարժ Շ. Իսկանդարյանի արվեստի հետ առնչող նյութեր՝ որպես տարբեր սերունդների միջև կոմպոզիտորական ավանդույթների շարունակականության լավ օրինակ[5]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ազատ Մանուկյան։ Մուրադյան, Մաթևոս Հովհաննեսի; Հայաստանի երգչախմբային ընկերություն։ Երևան։ «Հայաստան», 1977, 60 էջ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Faceted Application of Subject Terminology
  2. «Ազատ Մանուկյան | Music of Armenia»։ musicofarmenia.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-27-ին։ Վերցված է 2019-04-27 
  3. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 41։
  4. «AV Production - Ազատ Մանուկյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-04-27 
  5. «ԱԶԱՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ - 140»։ gatmuseum.am։ Վերցված է 2019-04-27 
  6. Մուրադյան Մաթևոս Հովհաննեսի (1977)։ Ազատ Մանուկյան։ Հայաստանի երգչախմբային ընկերություն։ Երևան: Հայաստան 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 253 CC BY-SA icon 80x15.png