Ադրիանո Ալպագո-Նովելլո
| Ադրիանո Ալպագո-Նովելլո իտալ.՝ Adriano Alpago-Novello | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 20, 1932[1] |
| Ծննդավայր | Բելունո, Վենետո, Իտալիա |
| Մահացել է | հունիսի 4, 2005[1] (72 տարեկան) |
| Վախճանի վայր | Բելունո, Վենետո, Իտալիա |
| Աշխատավայր | Միլանի պոլիտեխնիկական համալսարան |
| Անդամություն | ՀՀ ԳԱԱ[2] |
| Ադրիանո Ալպագո-Նովելլո Վիքիդարանում | |
Ադրիանո Ալպագո Նովելլո (իտալ.՝ Adriano Alpago-Novello) (հուլիսի 20, 1932[1], Բելունո, Վենետո, Իտալիա - հունիսի 4, 2005[1], Բելունո, Վենետո, Իտալիա), իտալացի ճարտարապետ, արվեստաբան։ ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր[3]
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հուլիսի 20-ին, Բելլունոյում (Իտալիա)։ Բյուզանդական արվեստի պատմություն է դասավանդում Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտում, ուր 1968 թվականին հիմնել է Հայկական միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրության կենտրոն։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1964 թվականին գրել է «Լե Մուզե» («Le Muse») արվեստի հանրագիտարանի «Հայկական ճարտարապետություն» հոդվածը, 1969 թվականին թարգմանել է Բ. Ֆլեչերի «ճարտարապետության պատմությունը համեմատական մեթոդով» գիրքը՝ ավելացնելով հայկական ճարտարապետությանը նվիրված էջեր։
Աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավորել է 1967 թվականին և 1969 թվականին Խորհրդային Հայաստան, իսկ 1970 թվականին՝ Վասպուրական, Անի, Կիլիկիա այցելած իտալական գիտարշավախմբերը։ 1968 թվականին Արմեն և Հակոբ Մանուկյան եղբայրների հետ հիմնել է «Հայ ճարտարապետության վավերագրեր» («Documenti de architettura Armena») մատենաշարը։
Միլանի հայ գաղութի աջակցությամբ կազմակերպել է «Հայկական ճարտարապետությունը 4-18 դարերում» ցուցահանդեսը, որ Իտալիայից բացի ցուցադրվել է նաև Ավստրիայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, ԱՄՆ-ում, ԳՖՀ-ում, Շվեյցարիայում, Լիբանանում, Իրանում։ Ալպագո Նովելլոի անցյալի արվեստը դիտում է ոչ միայն իբրև պատմական երևույթ, այլև մեկնաբանում արդի արվեստի զարգացման տեսանկյունից։
Հայերեն հրապարակումները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիրիայի հայկական ճարտարապետական կոթողները։ «Գարուն», 1994, թիվ 2, էջ 61։
- Ապագան հին սիրտ ունի։ «Գարուն», 2000, թիվ 2, էջ 81։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.sci.am/membersview.php?id=371&langid=1
- ↑ Armenia, National Academy of Sciences of. «National Academy of Sciences of Armenia». www.sci.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրիանո Ալպագո-Նովելլո» հոդվածին։ |
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 187)։ |