Jump to content

Ադելի կյանքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադելի կյանքը
ֆր.՝ La Vie d'Adèle : Chapitres 1 et 2
Երկիր Ֆրանսիա
 Բելգիա
 Իսպանիա
Ժանրդրամա[1][2][3][…], ռոմանտիկ ֆիլմ[4][2][3][…], պատմություն հասունացման մասին, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ[5] և էրոտիկ ֆիլմ
Թեմառոմանտիկ սեր[6], ինտիմ հարաբերություններ[6], մարդու սեռականություն[6], Սեռական գրավչություն[6], հարաբերությունների խզում[6], ինքնաբացահայտում[6], self-actualization?[6] և lesbian fiction?
ՀիմքԿապույտն ամենաջերմ գույնն է
Թվականմայիսի 23, 2013[7], հոկտեմբերի 9, 2013[8], դեկտեմբերի 19, 2013[9] և հոկտեմբերի 10, 2013[10]
Լեզուֆրանսերեն և անգլերեն[7]
ՌեժիսորԱբդելատիֆ Կեշիշ[11][2][12][…]
ՊրոդյուսերԱբդելատիֆ Կեշիշ, Բրահիմ Շիուա և Վինսենտ Մարավալ
Սցենարի հեղինակԱբդելատիֆ Կեշիշ[13] և Գալիա Լակրուա[13]
ԴերակատարներԼեա Սեյդու[11][14][2][…] և Ադել Էկզարկոպուլոս[11][14][2][…]
ՕպերատորՍոֆիան Էլ-Ֆանի
ԵրաժշտությունԺան Պոլ Հուրիե
ՄոնտաժԳալիա Լակրուա
Պատմվածքի վայրԼիլ[6]
ԿինոընկերությունCanal+, Էվրիմաժ, France 2, RTBF, Vértigo Films և Wild Bunch
Տևողություն179 րոպե
Պաշտոնական կայքէջ
 La Vie d'Adèle Վիքիպահեստում

«Ադելի կյանքը» (ֆր.՝ La vie d'Adèle — Chapitres 1 et 2), ֆրանսիացի ռեժիսոր Աբդելաթիֆ Քեշիշի մելոդրաման, որը հիմնված է Ժյուլի Մարոյի «Կապույտն ամենատաք գույնն է» գրաֆիկական վեպի վրա (ֆր.՝ Le Bleu est une couleur chaude)[15]։ Կաննի 66-րդ միջազգային կինոփառատոնի «Ոսկյա արմավենու ճյուղի» դափնեկիրը (լավագույն ֆիլմի համար առաջին անգամ ռեժիսորի հետ միասին մրցանակ են ստացել նաև գլխավոր դերակատարները)[16]։

Ամռանը՝ փառատոնից հետո, ռեժիսորն աշխատել է ֆիլմի մոնտաժային տարբերակի վրա (Կաննում ցուցադրվել է աշխատանքային տարբերակ)[17]։

Առաջին գլուխ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադելը (Ադել Էկզարկոպուլոս), ավագ դպրոցի ֆրանսիացի աշակերտուհի է։ Նա ապրում է Լիլ քաղաքի արվարձաններում և ամեն օր հազիվ է հասցնում դպրոց գնացող առավոտյան ավտոբուսին։ Դպրոցում Ադելը հետաքրքրվում է գրականությամբ և լեզուներով։ Ֆիլմում ցուցադրվում է ֆրանսիական գրականության դասից դրվագ, որտեղ քննարկվում է Պիեռ Մարիվոյի «Մարիաննայի կյանքը» վեպը։ Գիրքը մեծ ազդեցություն է թողնում աղջկա վրա։

Ադելի ընկերուհիները դասերից հետո նկատում են, որ ավագ դասարանի աշակերտ Թոման (Ջերեմի Լաերտ) համակրում է Ադելին։ Նա նույնպես դուր է գալիս Ադելին։ Հաջորդ առավոտ նրանք պատահաբար հանդիպում են ավտոբուսում և պայմանավորվում են հանդիպել դասերից հետո։ Հանդիպման ճանապարհին Ադելն ուշադրություն է դարձնում այն աղջկան, որի մազերը ներկված են լինում կապույտ։ Սրճարանից հետո Ադելը և Թոման գնում են կինո։ Վերադառնալով տուն՝ Ադելը հասկանում է, որ Թոմայի հետ այդքան ընդհանուր հետաքրքրություններ չունեն՝ չնայած, որ տղան բարի է, բայց նրան շատ ավելի քիչ է ձգում, քան կապույտ մազերով անծանոթը։

Հաջորդ օրն Ադելը խուսափում է Թոմայից։ Երբ տղան հարցնում է պատճառը, Ադելը համբուրում է նրան և գիշերը անցկացնում է նրա հետ։ Դրանից հետո Ադելը համոզվում է, որ չի կարող լինել Թոմայի հետ։ Նա թողնում է տղային և ցրվելու համար իր գեյ ընկերոջ հետ գնում է գեյ-ակումբ, որտեղ կրկին տեսնում է կապույտ մազերով աղջկան՝ Էմմային (Լեա Սեյդու)։ Էմման համալսարանի արվեստի ֆակուլտետի ուսանող է։

Հաջորդ առավոտ Էմման սպասում է Ադելին դպրոցի ելքի մոտ։ Աղջիկներն զբոսնում են, պատմում են իրենց մասին և թեև նրանք ունենում են քիչ նմանություններ, բայց հավանում են միմյանց։ Ադելի ընկերուհիները, իմանալով աղջկա սեռական կողմնորոշման մասին, իրենց սկսում են պահել ագրեսիվ։

Ադելն ավելի շատ ժամանակ անցկացնում է Էմմայի հետ։ Աղջիկները ծանոթանում են միմյանց ծնողների հետ, ընդ որում Էմման Ադելին ներկայացնում է որպես իր ընկերուհի, իսկ Էմմայի պահպանողական ծնողները Ադելին համարում են պարզապես ընկեր, որն օգնում է պարապել փիլիսոփայության քննությանը։ Էմման կարողանում է լավ նկարել և Ադելը դառնում է նրա գլխավոր մուսան։

Չնայած ամեն ինչին՝ աղջիկները շատ տարբեր են։ Ադելն ունի կյանքի և մանկավարժական գործունեության հստակ պլան, որը հաջողությամբ իրականացնում է։ Էմման փորձում է պատկերացնել իր ապագան որպես նկարչուհի, ինչը շատ ավելի բարդ է։ Երեկույթներ, որտեղ գնում էին Էմմայի ընկերները արվեստի աշխարհից, Ադելին թվում էին ձանձրալի։ Բացի այդ, նա նկատում է, որ Էմման բողոքում է Լիզ անունով հղի հյուրի մոտ, իսկ մի քանի օր անց գիշերն անցկացնում է նրա մոտ։

Երկրորդ գլուխ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցնում է մի քանի տարի։ Էմման զբաղվում է արվեստով, իսկ Ադելը լինում է մանկապարտեզի դաստիարակչուհի։ Էմման ապրում է ազատ, իսկ Ադելը թաքցնում է Էմմայի հետ կապը։

Արդյունքում Ադելը սկսում է գաղտնի հանդիպել իր գործընկերոջ հետ։ Երբ Էմման իմանում է այդ մասին, նրանք բաժանվում են՝ չնայած Ադելի արդարացումներին։ Դրանից հետո Ադելը շարունակում է իր կյանքը ժպիտով, իսկ գիշերը ցույց է տալիս արցունքները։ Նրա զգացմունքները չեն փոխվում նույնիսկ երեք տարի հետո։

Ադելը վերջապես հանդիպում է Էմմայի հետ սրճարանում։ Սիրո խոստովանություն է անում և խնդրում է վերադառնալ։ Էմման՝ արցունքները աչքերին, պատասխանում է, որ հիմա նրա ընտանիքը Լիզն է և նրա երեխան, իսկ Ադելն անցյալում է։ Ադելը գնում է Էմմայի ցուցահանդեսին և հասկանում է, որ նրա կյանքը փոխվել է, նկարների մեծ մասը Լիզինն են։ Ադելը հեռանում է։

Դերասան Դեր
Ադել Էկզարկոպուլոս Ադել Ադել
Լեա Սեյդու Էմմա Էմմա
Սալիմ Կեշիուշ Սամիր Սամիր
Ջերեմի Լաերտ Թոմա Թոմա
Շանդոր Ֆունտեկ Վալենտան Վալենտան
Դերասան Դեր
Կարիմ Սաիդի Կադեր Կադեր
Քեթրին Սալի Ադելի մայրը
Օրելեն Ռեկուան Ադելի հայրը
Բայա Ռեազ Մերեմ Մերեմ
Թոմ Հարյե Պիեռ Պիեռ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.imdb.com/title/tt0275491/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.filmaffinity.com/en/film361182.html
  3. 3,0 3,1 http://www.metacritic.com/movie/blue-is-the-warmest-color
  4. http://uflix.me/movie/41546-blue-is-the-warmest-color
  5. https://www.gaytimes.co.uk/culture/112416/the-best-lgbtq-films-you-can-watch-right-now-on-netflix/
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 La Vie d'Adèle : Chapitres 1 et 2 (ֆր.) — 2013.
  7. 7,0 7,1 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  8. http://www.imdb.com/title/tt2278871/
  9. Internet Movie Database — 1990.
  10. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  11. 11,0 11,1 11,2 http://www.bbfc.co.uk/releases/blue-warmest-colour-film
  12. http://www.beyazperde.com/filmler/film-203302/
  13. 13,0 13,1 Internet Movie Database — 1990.
  14. 14,0 14,1 http://www.imdb.com/title/tt2278871/fullcredits
  15. Cannes 2013: La Vie D’Adèle Chapitres 1 et 2 (Blue is the Warmest Colour) — first look review
  16. Картина «Жизнь Адель» получила «Золотую пальмовую ветвь»
  17. «Лауреат Каннского фестиваля выйдет в российский прокат без купюр». Lenta.ru. 2013 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադելի կյանքը» հոդվածին։