Սալիմ Կեշիուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սալիմ Կեշիուշ
ֆր.՝ Salim Kechiouche
OuazaniKechiouche2.jpg
Ծնվել էապրիլի 2, 1979(1979-04-02)[1] (42 տարեկան)
ԾննդավայրԼիոն[2]
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, կինոդերասան, մոդել և հեռուստատեսային դերասան
salimkechiouche.com/site/

Սալիմ Կեշիուշ (ֆր.՝ Salim Kechiouche, ապրիլի 2, 1979(1979-04-02)[1], Լիոն[2]), թատրոնի և կինոյի ֆրանսիացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալիմ Կեշիուշը ծնվել է 1979 թվականի ապրիլի 2֊ին, ֆրանսիական Լիոն քաղաքում՝ ալժիրցիների աղքատ ընտանիքում։ Երբ Սալիմն ընդամենը 15 տարեկան էր, նրան նկատեց ֆրանսիացի ռեժիսոր Գաել Մորելին, ով Կեշիուշին իր առաջին լիամետրաժ՝ «Լրիվ առաջ» (ֆր.՝ À toute vitesse) ֆիլմում դեր տվեց։

Դրանից հետո դերասանը խաղաց Մորելի ևս մի քանի ֆիլմերում․ «Առաջին ձյուն» (ֆր.՝ Premières neiges 1999), «Կլան» (ֆր.՝ Le clan 2004) և «Կյանքը նրանից հետո» (ֆր.՝ Après lui 2007)։

Դեռևս դեռահաս Սալիմը դերասանական արվեստին վերաբերվում էր սիրողական մակարդակով։ Սակայն Մորելի հետ աշխատանքը, ինչպես նաև Ֆրանսուա Օզոնի «Կրիմինալ սիրահարները» (ֆր. Les Amants criminels) ֆիլմում ձեռք բերած փորձը նրա մեջ կիրք արթնացրին այդ մասնագիտության նկատմամբ, և նա որոշեց իր կարիերան ստեղծել այդ ոլորտում։ Սալիմը ընդունվում է դերասանական դպրոց և ավարտում այն 2002 թվականին։

Տասնչորս տարեկան հասակից դերասանը զբաղվել է բռնցքամարտով[3]։ 1998 թվականին նա դարձել է Ֆրանսիայի քիքբոքսնինգի չեմպիոն[3]։ 1999 և 2002 թվականներին Սալիմը մուայ թայի առաջնություններում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Նրա սպորտային ունակությունները օգտագործվել են ռեժիսորների կողմից։ Այդպես նա Ֆրանսուա Օզոնի «Կրիմինալ սիրահարները» ֆիլմում խաղացել է բռնցքամարտիկի դեր, իսկ Գաել Մորելի «Կլան» ֆիլմում կապոեյրա է կատարել[3][4]։

2005 թվականին Ամանդա Լիրի հետ Սալիմը նկարահանվել է «Ժիգոլո» (Gigolo) կարճամետրաժ ֆիլմում, որը նոմինացված էր «Ոսկե արջ»֊ի Բեռլինի կինոփառատոնում[5]։ Սալիմը խաղում էր մարմնավաճառ տղամարդու դեր, ով ցանկանում էր վերադառնալ կյանքի բնականոն հունին՝ պայքարելով ներքին ինքնակործանման կրքի դեմ։ Նա լավ չէր հասկանում, թե ինչ էր կատարվում աշխարհում, աշխարհը նրա համար բառացիորեն կործանվում էր։ Նա ոչ ոքի իր մոտ չի թողնում և սկսում է թմրանյութեր օգտագործել։ Անգամ նրան սիրահարված հարուստ աղջիկը անկարող է լինում նրան օգնել։

2004 թվականից դերասանը սկսել է խաղալ թատրոնում։ Նրա ամենահայտնի բեմական դերը եղել է Ջուզեպե Պազոլինիի դերը «Պյեր Պաոլո Պազոլինիի կյանքն ու մահը» (Vie et mort de Pier Paolo Pasolini) ներկայացման մեջ[4]։ Հենց այդ թվականին այդ պիեսի հիման վրա նկարահանվել է համանուն հեռուստատեսային ֆիլմ՝ Սալիմ Կեշիուշի մասնակցությամբ[6]։

Վերջին տարիների բազում դերասանական աշխատանքների մեջ առանձնանում է արաբ Մեսիրի դերը «Ավագ դպրոց» ֆիլմում։

Այժմ դերասանն ապրում է Փարիզում և շարունակնում խաղալ թատրոնում և կինոյում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2013 ֆ Փարիզ ամեն գնով Paris à tout prix Մեհդի
2013 ֆ Ադելի կյանքը La vie d'Adèle - Chapitres 1 et 2 Սամիր
2011 ֆ Bruleurs
2011 ֆ Հարամ Haram
2011 ֆ Marriage Blues
2009-2010 ս Կյանքերի պատմություն Histoires de vies Քարիմ
2009 ֆ Մեր թախիծի հետքը Le fil Բիլալ
2008 ֆ Fortunes
2008 ֆ Fatoush անձնագրային հսկիչ
2007 ֆ Կյանքը նրանից հետո Après lui
2007 ֆ Երեկոն բաժանումից հետո Nos retrouvailles Քարիմ
2006 ֆ Փարիզ 2010․ Մեծ ջրհեղեղ Paris 2010: La grande inondation Մալիք
2006 ֆ Հաջորդ տարի L'année suivante
2005 ֆ Սինեմատոն Cinematon խաղում է իր դերը
2005 ֆ Մահվան ժամանակ Temps morts
2005 ֆ Ժիգոլո Gigolo Քարիմ
2004 ֆ Պազոլինիի կյանքը և մահը Vie et mort de Pier Paolo Pasolini Ջուզեպե Պելոզի
2004 ֆ Կլան Le clan Օլիվերայի սիրեկան
2004 ֆ Ավագ դպրոց Grande école Մեսիր
1999 ֆ առաջին ձյունը Premières neiges Քասեմ
1999 ֆ Կրիմինալ սիրահարները Les amants criminels Սաիդ
1996 ֆ Լրիվ առաջ À toute vitesse Ժամել

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #142962635 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 «Salim Kechiouche: "aimer se mettre en risque"»։ Արխիվացված օրիգինալից 2012-09-10-ին։ Վերցված է 2012-01-20 
  4. 4,0 4,1 «Salim Kechiouche, voué aux gays»։ Արխիվացված օրիգինալից 2012-09-10-ին։ Վերցված է 2012-01-21 
  5. «Awards for Gigolo»։ Արխիվացված օրիգինալից 2012-09-10-ին։ Վերցված է 2012-01-21 
  6. «Vie et mort de Pier Paolo Pasolini»։ Արխիվացված օրիգինալից 2012-09-10-ին։ Վերցված է 2012-01-21