Սեռական գրավչություն

Սեռական գրավչություն (անգլ.՝ sexual attraction), հատուկ վարքագիծ, որն ուղղված է ուշադրությունը գրավելուն և սեռական երևակայությունների առաջացմանը։
Սեքսուալ հատկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կնոջ սեքսուալ հատկանիշներն են
- արտաքին տվյալները, օրինակ՝ կրքոտ շրթունքները (հատկապես կարմիր շրթներկով), մեծ, փարթամ կրծքերը՝ «դալար բարդու» իրանով, գեղեցիկ, վայելչակազմ ոտքերը, երկար, թավ մազերը, մեծ աչքերը[1]։
- սեքսուալ հագուստը, օրինակ՝ դեկոլտեով զգեստը, ինչպես նաև բարձրակրունկ կամ երկարաճիտ կոշիկները (հատկապես կարմիր), կիպ տաբատը, կանացի բլուզը և մինի կիսաշրջազգեստը։ Հաճախ հագուստի գրավիչ տարրերն ընդգծում են (և երբեմն մերկացնում են) գրավիչ արտաքին տվյալները։ Գրավիչ հագուստի հակապատկերը հաճախ անվանում են տձև, խունացած գույներով, բայց հարմարավետ հագուստը[1]։
- գրավիչ վարքագիծ, օրինակ՝ «թափահարվող ազդրերով» քայլվածք, բարձր և հպարտորեն բարձրացրած գլուխը, բացված ուսերը, վստահ շարժումները, թախծագորով տեսքը, թեթև բարեհաճ ժպիտը, ինչպես նաև կրծքային, հաճելի ձայնը։ Սեռական գրավչության վարքագծի հակապատկերներն են կորազգացությունը, ունայնությունը, նյարդային վիճակը, անբարյացակամությունը։ Երբեմն շեշտվում է, որ հատուկ վարվելակերպը կարող է կնոջը սեքսուալ դարձնել նույնիսկ համեստ արտաքին տվյալների առկայության դեպքում[1]։
Մարդը կարող է անընդհատ սեքսուալ տեսք ունենալ և պարբերաբար ավելացնել համապատասխան վարքագծի տարրեր։
Սեռական գրավչություն և սեքսուալություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԶԼՄ-ներում սեռական գրավչությունը նույնացվում է սեքսուալության հետ։ Սեռական գրավչությունը տվյալ դեպքում դիտվում է որպես հակառակ սեռի ներգրավման ռազմավարություն, որի բացակայությունը սահմանաչափի մեջ կարող է նշանակել ֆրիգիդություն[2]։ Երբ խոսքը վերաբերում է սեռական գրավչության և սեքսուալության հակադրմանը, ապա ասում են, որ սեքսուալությունը սեքսի պահանջն է, իսկ սեռական գրավչությունը՝ հակառակ սեռի մոտ սեռական ներգրավվածություն առաջացնելու ունակությունը[3]։
Սեռական գրավչության ակունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդիկ գիտակցաբար կամ ենթագիտակցորեն բարձրացնում են սեփական սեռական գրավչությունը մի շարք պատճառներով։ Սա կարող է տեղի ունենալ ինչ-որ մեկին գրավելու համար, ում հետ մարդիկ ցանկանում են ավելի խորը հարաբերություններ ստեղծել, հաղորդակցվելու, սերունդ տալու կամ ինտիմ հարաբերություններ ստեղծելու համար, բացի այլ հնարավոր նպատակներից։ Դա կարող է լինել մի մասի մոտ սիրատածման ընթացքում։ Կարող է ներառել ֆիզիկական ասպեկտներ, որոնց միջոցով մարդիկ ցանկանում են գտնել և ներգրավել պոտենցիալ զուգընկերներ և պահպանել հարաբերությունները.
Դրանք գործընթացներ են, որոնք ներառում են զուգընկերների ներգրավումը և սեռական հետաքրքրության պահպանումը, ներառյալ ֆլիրտը, որը կարող է օգտագործվել որպես սեռական ուշադրություն գրավելու համար կամ նոր սենսացիաներ ստանալու համար և կարող է ներառել զրույցներ, կատակներ կամ կարճ ֆիզիկական շփումներ[4]։
«Ցանկության էվոլյուցիան» գրքում հոգեբան Դևիդ Բասսը ներկայացրել է հետազոտության արդյունքները, որին մասնակցել են բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ. տղամարդկանց բոլոր մշակույթներում ամենից շատ գրավում է կանացի գեղեցկությունը, իսկ կանանց՝ տղամարդու եկամուտը[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Սեռական գրավչություն
- ↑ «Сексуально озабоченная или фригидная?». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Сексуальность или сексапильность». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ SIRC Guide to Flirting. What Social Science can tell you about flirting and how to do it. Արխիվացված 2020-12-17 Wayback Machine Retrieved 13 October 2009
- ↑ Индекс сексапильности: что женщин привлекает в мужчинах, а мужчин — в женщинах? | Психология жизни | Здоровье | Аргументы и Факты
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Love: A Treatise on the Science of Sex-attraction by Bernard Simon Talmey
- Heller, S. Sex appeal: the art of allure in graphic and advertising design / S. Heller. — N.Y. : Allworth Press, 2000. — 188 p. — ISBN 1-58115-048-2.
- Rank, A. Sex-Appeal. Erotik und Sexualität aus bioenergetischer Sicht / A. Rank, D. Rank. — Zürich : Walter-Verlag, 1996. — 392 s. — ISBN 3-530-30013-6.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գիտնականները պարզել են, թե ինչ տվյալներով պետք է օժտված լինի սեքսուալ գրավիչ կինը
- Արտաքին և ներքին գրավչություն, ձայն, հոտ. ի՞նչ գործոններ են ազդում զուգընկեր ընտրելու վրա
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեռական գրավչություն» հոդվածին։ |