Ադդաքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ադդակսից)
Ադդակս
Ադդակս
Ադդակս
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Վերնակարգ Laurasiatheria
Կարգ Երկսմբակավորներ (Artiodactyla)
Ընտանիք Սնամեջ եղջերավորներ (Bovidae)
Ենթաընտանիք Hippotraginae
Ցեղ 'Addax'
Տեսակ Ադդակս (A. nasomaculatus)
Միջազգային անվանում
Addax nasomaculatus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Կրիտիկական վիճակում գտնվող

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ադդաքս[1] կամ անտիլոպա մենդես (լատին․՝ Addax nasomaculatus), աֆրիկյան այծքաղ, պատկանում է սնամեջ եղջերավորների ընտանիքին։ Կենդանիների նույնանուն ցեղի միակ տեսակն է։ Աֆրիկայի էնդեմիկ կենդանիներից է։

Արտաքին տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամռանը ադդաքսների մորթը ավազասպիտակավորվում է, ձմեռնամուտին դառնում է մոխրագույն-շագանակագույն։ Բուրդը կարճ է և հարթ։ Ականջների, փորի և վերջույթների մոտ առկա են սպիտակ կետեր։ Քթի մոտով անցնում է X-աձև շերտ, ճակատային մասում՝ շագանակագույն մազերի փունջ։ Պարանոցից կախված են երկար մազեր։ Գլուխը և առջևի մասը ավելի մուգ գույն ունեն։ Հակառակ ուղղությամբ գտնվում են բարակ եղջյուրները, մոտավորապես 1,5-3 շրջան, որոնք առկա են ինչպես արուների այնպես էլ էգերի մոտ, 190 սմ-ից ավելի հանդիպում են արու ադդակսների մոտ իսկ 80 սմ էգերի։ Լայն սմբակները ունեն տափակ ներբան, որոնք հետագայում կարող են ընդլայնվել, որը օգնում է կենդանիներին շարժվել անապատով և չընկնել ավազի մեջ։ Մարմնի երկարությունը 150-170 սմ է, ուսերի բարձրությունը 95-115 սմ, պոչի երկարությունը 25-35 սմ։ Արու ադդակսները փոքր-ինչ ավելի բարձր են էգ ադդակսներից։ Մարմնի քաշը 60-125 կգ է։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում ադդակսները հանդիպում էին անապատներում, Արևմտյան Սահարայի կիսաանապատներում և Մավրիտանայից Եգիպտոս և Սուդան։ Մեր օրերում նրանց տարածվածությունը կրճատվել է։ Այժմ հանդիպում են մի քանի անապատային տարածքներում Նիգերից հյուսիս-արևելք, Չադի հյուսիսում և կենտրոնում, Մալիի հյուսիս-արևմուտքում, արևելյան Մավրիտանիայում, հարավային Լիբիայում և հարավարևմտյան Սուդանում։ Ադդակսները հանդիպում են ավազոտ և քարքարոտ անապատներում։ Նրանք չեն սահմանափակում տարածքները, թափառում են սննդի որոնման մեջ և հետևում են անձրևին։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադդակս

Զուգավորում տեղի է ունենում ամբողջ տարվա ընթացքում, իսկ ծնունդներ լինում են վաղ գարնանը և ձմռանը։ Հղիության հատվածը տևում է 257-264 գիշեր, որից հետո ծնվում է ձագը, որը մի քանի ժամից արդեն կարողանում է քայլել և վազել։ Ինչպես այլ այծքաղների մոտ սրանց մոտ նույնպես ձագի մասին հոգ է տանում էգ ադդակսը։ Երիտասարդ ադդակսները հեռացվում են մորից մեկ տարեկանում։ Արուները հասնում են սեռական հասունության 24 ամսում, իսկ էգերը 2-րդ կամ երրորդ ամռան ժամանակ։ Գերության մեջ կենդանիները կարող են ապրես 25 տարի։

Վարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադդակսները ակտիվանում են երեկոները և լուսաբացի ժամանակ՝ Սահարայի ամենացուրտ պահին։ Նրանք շարժվում են անապատով 5-20 հոգանոց խմբերով, ծեր արուների հետևից։ Ուժեղ քամիներից և վառող արևից խուսափելու նպատակով ադդակսները ոտքերը խրում են ավազի մեջ, որտեղ նրանք հանգստանում են, հիմնականում խոշոր թփերի կամ քարերի մոտ։ Կենդանիները հարմարեցված են տաք արևային պայմաններին շնորհիվ իրենց մարմնի ջերմությունրը բարձրացնելու, որը նվազեցնում է ջրի կորցնելու հավանականությունը։ Արու ադդակսները ստեղծում են իրենց սեփական տարածքենրը, փորձելով պահել այդ տարածքի զուգավորման ապահովությունը։ Կենդանիներն ունեն սեփական սոցիալական հիերարխան, որտեղ ծեր և բարձր կենդանիները կանգնում են ավելի բարձր տեղերում։ Ադդակսները օժտված չեն մեծ արագությամբ այդ իսկ պատճառով շատ հաճախ դառնում են գիշատիչների զոհը։

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադդակսները սնվում են խոտերով և ցածրահասակ թփերով։ Նրանք ճանապարհորդում են շատ երկար, որպեսզի գտնեն անապատում հազվադեպ հանդիպող բույսեր։ Բոլոր այծքաղներից ադդակսները միակներն են, ովքեր հարմարեցված են անապատային կյաքնին։ Նրանք իրենց կյանքի մեծ մասն անց են կացնում առանց ջրի, իսկ իրենց անհրաժեշտ ջուրը ստանում են այն բույսերից, որոնցից սնվում են։

Պահպանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադդակս

Ադդակսները ծանր և դանդաղաշարժ կենդանիներ են, որի պատճառով մարդկանց համար հեշտ որս են հանդիսանում։ Որսորդությունը անապատներում և այլ տարածքներում պակասեցրեց այս կենդանիների տեսակը։ Միսը և կաշին շատ բարձր էին գնահատավում տեղի բնակիչների կողմից, ովքեր կաշին օգտագործում էին կոշիկ պատրաստելու համար։ Զբոսաշրջիկները նրանց հետևում են տրանսպորտային միջոցներով այնքան ժամանակ, քանի դեռ ադդակսները չեն մահացել կամ ընկել հոգնածությունից։ Այս պահին ադդակսները համարվում են աշխարհում քիչ հանդիպող կաթնասուններից՝ ավելի քիչ քան 250 տեսակից։ Կենդանիները, որոնք այժմ կան զբաղեցնում են իրենց տարածքի ոչ մեծ մասը։ Կենդանիներին անհարաժեշտ պաշտպանությունը դեռևս ապահովված չէ նրանց բնակվելու տարածքների պատճառով։ Կենդանիները հայտնվել է Կարմիր գրքում։ Նրանց գերազանց պահպանման համար պահանջվում է ուսումնասիրել նրանց վարքը, ապրելակերպը և կյանքի ազատության պայմանները, իսկ նրանցից շատերը հայտնի են որպես չենթարկվող կենդանիներ։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական անունը առաջացել է լատիներեն Addax բառից, որը թարգմանաբար նշանակում է վայրի կենդանի եղջյուրներով շրջապատված և Nasus՝ քիթ, macula՝ հետք բառերից, «գունավոր քիթ», այսպիսի անուն է ստացել գլխի մուգ գույնի և X-աձև նշանի բաց գույնի շնորհիվ։

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կենդանիների միջազգային անվանումների հնգալեզու բառարան, Կաթնասուններ, Լատիներեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, 1984 թվականի հրատարակություն

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]