Jump to content

«Ռոսե»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 93. Տող 93.


== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==

* [http://www.ygfamily.com/artist/main.asp?LANGDIV=K&ATYPE=2&ARTIDX=70 Պաշտոնական կայք]

* [https://www.instagram.com/blackpinkofficial/ BLACKPINK-ի Ինստագրամյան պաշտոնական էջը]

* [https://www.youtube.com/channel/UCOmHUn--16B90oW2L6FRR3A BLACKPINK-ի ՅուԹյուբյան պաշտոնական ալիքը]

* [http://blackpinkblink.com/ Blackpink blink]

* [https://kshowbiz.com/members-profiles/blackpink-profile Տեղեկություններ խմբի անդամների մասին]
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}
__INDEX__
__INDEX__

11:42, 12 Հունիսի 2019-ի տարբերակ

Ռոսե
Բնօրինակ անունկորեերեն՝ 박채영
Նաև հայտնի է որպեսRosé
Ծնվել էփետրվարի 11, 1997(1997-02-11)[1] (27 տարեկան)
Օքլենդ, Նոր Զելանդիա
Երկիր Նոր Զելանդիա և  Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ, դենս փոփ, հիփ հոփ և EDM
Մասնագիտություներգչուհի, պարուհի, հեղինակ-կատարող և մոդել
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլInterscope Records, YG Entertainment և The Black Label
ԿրթությունCanterbury Girls Secondary College?
ԱնդամակցությունBlackpink
Պարգևներ
Բրիտանական կայսրության ուխտի անդամ
Ստորագրություն
Ստորագրություն
 Rosé Park Վիքիպահեստում

Ռոսաննա Պարկ (կոր. 박채영, անգլ. Roseanne Park. ծնվ. փետրվարի 11, 1997, առավել հայտնի է որպես Ռոսեհարավկորեացի երգչուհի: Համարվում է BLACKPINK գըրլ բենդի անդամ, որտեղ զբաղեցնում է գլխավոր վոկալիստի և ուղեկցող պարուհու դիրքերը:

Կենսագրություն

1997 — 2015. Կարիերայի սկիզբ

Ռոսաննա Պակը ծնվել է Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում: 8 տարեկան հասակում տեղափոխվել է Ավստրալիայի Մելբուրն քաղաք: Սովորել է աղջիկների՝ Canterbury Girls' Secondary College փակ դպրոցում[2]:

Ռոսեն, 2012 թվականին, Ավստրալիայում, YG-ի լսումների ժամանակ, առաջին հորիզոնականն է զբաղեցրել և թրեյնիներին է միացել: Ընդամենը մի քանի ամիս պրակտիկայից հետո նա, «Without you» երգի համար, կանացի վոկալային հատված ձայնագրեց, որը G-Dragon-ի առաջին մինի ալբոմում ընդգրկվեց[3][4]:

2016 — 2018. Դեբյուտը BLACKPINK-ում

2016 թվականի հունիսի 22-ին YG Entertainment-ը Ռոսեի թիզեր լուսանկարն է ներկայացրել, որպես նոր կանացի խմբի՝ BLACKPINK-ի անդամ (առաջինը՝ 2009 թվականի 2NE1-ի դեբյուտից հետո): Հունիսի վերջին հրապարակվել են մնացած անդամների (Ջիսու, Ջեննի և Լիսա) մասնակցությամբ ընդհանուր թիզերները: Դեբյուտի օրը, մամլո ասուլիսի ժամանակ, YG-ի հիմնադիր Յան Հեն Սոկը հայտարարել է, որ խմբում լիդեր չի լինելու, քանի որ «բոլորը անդամներն էլ հարմար են այդ դերի համար և շատ դժվար է ընտրել»: Ռոսեն զբաղեցրել է գլխավոր վոկալիստի և ուղեկցող պարուհու դիրքերը: BLACKPINK-ի դեբյուտը տեղի է ունեցել 2016 թվականի օգոստոսի 8-ին, երկու սինգլային ալբոմներով՝ Square One-ով և Square Two-ով[5][6]:

Երգչուհին նաև հայտնվել է տարբեր հեռարձակվող ծրագրերում, ինչպիսիք են King Of Masked Singer-ը և Fantastic Duo 2 երաժշտական շոուները: King Of Masked Singer-ում նրա վոկալային ելույթը լսարանի կողմից ջերմ ընդունելության է արժանացել, որը Ռոսեն մեկնաբանել է, որ նա “չգիտեր, թե լսարանը կհավանի նրա երգելը" և որ նա, դրական արդյունքի դեպքում, իրեն "ուրախ և թեթևացած" է զգում: Հետագայում, Ռոսեն հայտնվել է շոուի երկրորդ եթերաշրջանում, որպես ֆանտաստիկ դուետի կատարող: Շոուի պրոդյուսերները նշել են, որ նրա հայտնվելը նպատակ ուներ "բացահայտել Ռոսեի վոկալային գրավչությունը, որը տարբերվում է Blackpink-ից"[7]:

Ռոսեն, խմբի հետ համատեղ, թողարկել է երկու մինի ալբոմ, մեկ ճապոներեն ստուդիական ալբոմ և հինգ սինգլ:

2019 — ներկա. Անհատական կարիերա և Համաշխարհային շրջագայություն

2018 թվականի հոկտեմբերի կեսերին YG Entertainment-ը հայտարարեց BLACKPINK խմբի բոլոր անդամների անհատական նախագծերի մասին, իր առաջին նյութը թողարկել է Ջեննին: Ռոսեի սոլոն սպասվում է 2019 թվականի կեսերին՝ խմբային վերադարձից հետո[8]: Մարտի 28-ին թողարկվել է Ռոսեի, BLACKPINK-ի սպասվող վերադարձի թիզեր լուսանկարը, որը տեղի է ունեցել ապրիլի 5-ին՝ «KILL THIS LOVE» մինի ալբոմով:

Արտիստիզմ

K-Pop արդյունաբերությունում Ռոսեի ձայնը, իր պարզ վոկալային տեմբրով, ճանաչում է ձեռք բերել: Նրա վոկալային գույնը, Blackpink խմբում դեբյուտից հետո, մեծապես գովասանքների է առժանացել: Ֆիլիպինացի քննադատ Ալմիրա Բլանկադան, ով գրում է ABS-CBN-ի համար, նշել է, որ "դժվար է գտնել մի երգչի, ով տարբերվում է մյուսներից" իր "երգելու ընդհանուր ոճով": Fantastic Duo 2-ում, Ռոսեի ելույթից հետո, երգչուհի Gummy-ն նշել է, որ "Ռոսեի ձայնը այնքան յուրահատուկ է, որ սա այն ձայնի տեսակն է, որը սիրում են երիտասարդները”: Ռոսեն նաև ճանաչվել է բարձրահունչ ձայնային դիապազոնով: Որպես երաժիշտ, Ռոսեն, ամերիկացի երգչուհի Թորի Քելլիին համարում է իր երաժշտական ոճի ոգեշնչումը[9][10]:

Գովազդային բրենդեր

2018 թվականի Ռոսեն և Ջիսուն ընտրվել են որպես Kiss Me հարավկորեական կոսմետիկ բրենդի մոդելներ: Նա նաև հրավիրվել է տարբեր դիզայներական միջոցառումների, ինչպիսիք են Ալեսսանդրո Դելլ'Ակվայի հավաքածուն՝ Հանհնամայում, Ալեքսանդր Մակքուինի, 2018 թվականի աշուն-ձմեռ հավաքածույի ցուցադրությանը Սոնդոնգում և 2018 թվականի, Coach-ի նախաաշնանային հավաքածուն՝ Շանհայում[11][12][13]:

Ազդեցություն

Ռոսեն համարվում է հայտնիությամբ իններորդ K-Pop այդոլը Ինստագրամում (2019 թվականի հունիսի տվյալներով՝ 16 մլն հետևորդ)[14][15]: Ռոսեն հայտնվել է Korean Business Research Institute-ի կանացի բրենդի հեղինակության 2018 թվականի ցուցակում: Այդ ցուցակը հետևում է կորեացի հայտնիներին, ովքեր ունեն թվով շատ օնլայն որոնումներ և հարցումներ: Նա նաև թոփ 20 է հասել[16][17]:

Սկավառակագրություն

Համագործակցություններ

Անվանում Տարեթիվ Դիրքը չարթում Վաճառք Ալբոմ
KOR

[18]

"Without You" (결국)

(G-Dragon-ը Ռոսեի հետ համատեղ)

2012 10 One of a Kind

Ֆիլմագրություն

Ժամանցային շոուներ

Տարեթիվ Անվանում Հեռուստաալիք Դեր Նշումներ Ծանոթագրություններ
2017 King of Mask Singer MBC Contestant "Circus Girl" Սերիաների քանակ՝ 103-104 [20]
Fantastic Duo 2 SBS Ինքն իրեն Սերիա՝ 19 [7]
2018 Blackpink House JTBC2 Ինքն իրեն Գլխավոր դեր. Սերիաների քանակ՝ 12 [21]
YG Future Strategy Office Netflix Ինքն իրեն Cameo appearance [22]

Ծանոթագրություններ

  1. https://pantheon.world/profile/person/Rosé_(singer)
  2. Wilder, Gabriel (2017-06-30). «BlackPink's Rose: How a joke turned into K-pop stardom for an Australian singer». The Sydney Morning Herald (անգլերեն). Վերցված է 2019-06-12-ին.
  3. «국내 대표 음악 차트 가온차트!». gaonchart.co.kr. Վերցված է 2019-06-12-ին.
  4. «G-Dragon - Chart history | Billboard». www.billboard.com. Վերցված է 2019-06-12-ին.
  5. «Blackpink's Major Debut: New K-Pop Girl Group Lands No. 1 & 2 on World Digital Songs Chart». Billboard. Վերցված է 2019-06-12-ին.
  6. Benjamin, Jeff; Benjamin, Jeff (2019-01-03). «Blackpink: 5 Things to Know About the K-Pop Girl Group». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019-06-12-ին.
  7. 7,0 7,1 «[Oh!쎈 컷]'판듀2' 로제 "YG오디션, 400:1 경쟁 뚫고 합격"». entertain.naver.com (կորեերեն). Վերցված է 2019-06-12-ին.
  8. «ROSÉ Is Next BLACKPINK Member To Make Solo Debut!». myx.abs-cbn.com (անգլերեն). Վերցված է 2019-06-12-ին.
  9. SBS Entertainment (2017-08-06), 블랙핑크 로제(BLACKPINK ROSÉ), 거미 선배 앞 떨리는 열창 ‘Irreplaceable’ 《Fantastic Duo 2》 판타스틱 듀오 2 EP19, Վերցված է 2019-06-12-ին
  10. “Interview with Rosé of Blackpink: Ceci Magazine”. Ceci Magazine [կոր.]. Seoul.
  11. «[포토] 블랙핑크 로제 '시크함' (토즈)». 천지일보 - 문화ㆍ역사 콘텐츠 강자 (կորեերեն). 2018-11-27. Վերցված է 2019-06-12-ին.
  12. «[포토] 블랙핑크 로제, 섹시한 눈빛». entertain.naver.com (կորեերեն). Վերցված է 2019-06-12-ին.
  13. «코치(COACH) 중국 상하이에서 아시아 최초 PRE FALL 컬렉션 공개». BSTODAY - 비에스투데이 (կորեերեն). 2018-11-20. Վերցված է 2019-06-12-ին.
  14. «BLACKPINK's Lisa is Now Officially the Most Followed K-Pop Idol on Instagram». E! Online (անգլերեն). Mon Apr 15 00:43:00 PDT 2019. Վերցված է 2019-06-12-ին.
  15. «ROSÉ (@roses_are_rosie) • Instagram photos and videos». www.instagram.com (անգլերեն). Վերցված է 2019-06-12-ին.
  16. 평판관리자. «[브랜드평판] 걸그룹 개인 브랜드 2018년 8월 빅데이터 분석결과...1위 레드벨벳 슬기, 2위 블랙핑크 제니, 3위 마마무 화사». 한국기업평판연구소 데이터랩 (կորեերեն). Վերցված է 2019-06-12-ին.
  17. 평판관리자. «[브랜드평판] 걸그룹 개인 브랜드 2019년 2월 빅데이터 분석결과...1위 블랙핑크 제니, 2위 여자친구 소원, 3위 트와이스 나연». 한국기업평판연구소 데이터랩 (կորեերեն). Վերցված է 2019-06-12-ին.
  18. «국내 대표 음악 차트 가온차트!». gaonchart.co.kr. Վերցված է 2019-06-12-ին.
  19. «gaon chart». web.archive.org. 2016-08-19. Վերցված է 2019-06-12-ին.
  20. «'복면가왕' 블랙핑크 로제, 엄마 언급에 눈물 왈칵 "자랑스러운 딸 되겠다"». entertain.naver.com (կորեերեն). Վերցված է 2019-06-12-ին.
  21. «[공식] 블랙핑크 첫 리얼리티 '블핑하우스', 1월6일 첫방…12회 방송». entertain.naver.com (կորեերեն). Վերցված է 2019-06-12-ին.
  22. «Blackpink, BIGBANG and 2NE1: Netflix's 'YG Future Strategy Office' Brings Star power and Wit». Decider (անգլերեն). 2018-10-11. Վերցված է 2019-06-12-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոսե» հոդվածին։