«Թուրք-քրդական հակամարտություն»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ռազմական հակամարտություն |հակամարտություն = Հակամարտություն Թուրքիայի և ՔԲԿ-ի միջև |...»: |
(Տարբերություն չկա)
|
14:15, 3 Մարտի 2017-ի տարբերակ
Հակամարտություն Թուրքիայի և ՔԲԿ-ի միջև | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Kurdish–Turkish conflict? | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Քրդական բանվորական կուսակցություն | Թուրքիա աջակցությամբ՝ Իրաք (1987 - 2005) Իրան (2004-ից) | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Աբդուլլահ Օջալան Մահսուն Քորքմազ † Էրդալ Բահոզ Մուրատ Կարայիլան |
Քենան Էվրեն Տուրգուտ Օզալ Սուլեյման Դեմիրել Ահմեդ Նեդջեթ Սեզեր Յաշար Բյույուկանիտ Աբդուլա Գյուլ Ռեջեփ Թայիփ Էրդողան Սադդամ Հուսեյն Գազի Մաշալ Աջիլ ալ-Յավեր | ||||||||||
Ընդհանուր կորուստներ | |||||||||||
գրեթե 40000 սպանված (1984—2011) |
Թուրք-քրդական հակամարտություն՝ զինված հակամարտություն Թուրքիայի կառավարության և Թուրքիայի կազմում քրդական ինքնիշխանության ստեղծման համար պայքար մղող Քրդական բանվորական կուսակցության զինյալների միջև, որը շարունակվում է 1984 թվականից մինչև հիմա:
XXI դարի սկզբին քրդերը մնում են ամենամեծ ազգերից մեկը առանց իր պետության: Թուրքիայի և Անտանտի միջև կնքված (1920) Սևրի պայմանագրով նախատեսվում էր ստեղծել Անկախ Քուրդիստանի: Սակայն այդ պայմանագիրը այդպես էլ չմտավ ուժի մեջ և զրոյացվեց Լոզանի պայմանագով (1923): 1920—1930-ական թվականներին քրդերը մի քան անգամ անհաջող ապստամբեցին թուրքական իշխանությունների դեմ:
1961 թվականին սկսվեց քրդական ապստամբությունը Իրաքում, որը ընդմիջումներով շարունակվեց մի քանի տասնամյակ: Քրդական ազգայնականության աճը 1978 թվականին հանգեցրեց Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ)-ի՝ ռազմա-քաղաքական կազմակերպության ստեղծմանը, իր պայքարի սկզբնական շրջանում (1984—1993) նպատակ դրեց ստեղծել քրդերի ինքնիշխան պետություն Թուրքիայում, սակայն 1993 թվականից փոխելով ուղղությունը ստեղծել քրդական ինքնակառավարություն Թուրքիայի կազմում: Հենց այդ ժամանակ թուրքական քրդերը ենթարկվեցին հալածանքների՝ քրդական լեզվի օգտագործումը արգելվեց, իսկ քրդական ազգայնությունը չճանաչվեց (պաշտոնական իշխանությունները սկսեցին անվանել քրդերին «լեռնային թուրքեր»):
1984 թվականի օգոստոսի 15-ին ՔԲԿ-ն սկսեց պարտիզանական պատերազմ Թուրքիայի արևելյան և հարավ-արևելյան նահանգներում: Պարտիզանների դեմ պայքարելու համար ներգրավվեցին թուրքական կանոնավոր բանակը, 1987 թվականին այդ շրջանում մցվեց արտակարգ դրություն: Հիմնական քրդական բազաները տեղակայված էին Իրաքի հյուսիսում: Երկու կառավարական երկրների համաձայնությամբ, թուրքական անվտանգության ուժերը իրավունք ունեին հետաբնդելով պարտիզանական ջոկատներին ներխուժել Իրաքի տարածք[1]: 1990-ական թվականներին Թուրքիան Իրաքում անցկացրեց ռազմական գործողությունների շարք (առավել խոշոր 1995 և 1997 թվականներին):
ՔԲԿ-ի դեմ պայքարում Թուրքիայի ամենախոշոր հաջողությունը դարձավ ամերիկական և իսրայելական հատուկ ծառայությունների կողմից այդ կազմակերպության առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի հափշտակումը Քենիայում (1999 թվականի փետրվարի 15): Իր հափշտակումից քիչ առաջ (1998 թվականի սեպտեմբերի 1-ին) Աբդուլլա Օջալանը կոչ արեց ՔԲԿ-ին հաշտություն կնքել, իսկ հափշտակումից հետո՝ զինված ուժերը կենտրոնացնել Իրաքի հյուսիսում: Այդ պահից ՔԲԿ-ի պարտիզանական պայքարը անկում ապրեց: 2000-ական թվականներին զինված գործողությունները Թուրքիայի հարավ-արևելքում գրեթե դադարեցին, սակայն 2005—2006 թվականներին պարտիզանները կրկին ակտիվացան: Ինչպես և ավելի շուտ, նրանք գործում էին Իրաքի հյուսիսի բազայից: 2008 թվականի փետրվարին թուրքական բանակը այդ բազաների դեմ վերջին տասնամյակում անցկացրեց ամենախոշոր ռազմական գործողությունը:
2008 թվականին ռազմական գործողություններում զոհերի թիվը գնահատվեց մոտավորապես 40 հազ. մարդ[2]:
2011 թվականի օգոստոսին թուրքական բանակը անցկացրեց մի շարք անհաջող օդային ասպատակություններ Իրաքյան Քուրդիստանի տարածքում:
2011 թվականի սեպտեմբերի 13 Թուրքիայի ներքին գործերի նախարար ՝ Նահիմ Շահին հայտարարեց թուրքական զորքերը Իրաքյան Քուրդիստանի տարածք մտցնելու մտադրության մասին:
2011 թվականի հոկտեմբերի 10-ին Իրաքյան Քուրդիստանում ՔԲԿ-ի բազաներից մեկի վրա ավիահարվածի արդյունքում զոհվեցին 14 քուրդ պարտիզան, նրանց շարքում ՔԲԿ-ի ղեկավարության ներկայացուցիչներ:
2011 թվականի հոկտեմբերի 19-ին Հաքյարի գավառի Չուկուրջա շրջանում քուրդ պարտիզանները հարված հասցրեցին այդ շրջանում տեղաբաշխված 19 ռազմական օբյեկտների, ինչի հետևանքով, համաձայն Թուրքիայի գլխավոր շտաբի պաշտոնական հայտարարություն, թուրքական բանակի կորուստները կազմեցին 26 զինվոր[3]: ՔԲԿ-ի տվյալներին մոտ[4] տեղեկատվական Firat գործակալության տվյալների, թուրքական կողմը կորցրել է 87 զինվոր և գրեթե 60 վիրավոր, քրդական կողմը՝ 7 պարտիզան[5]:
2011 թվականի 21—հոկտեմբերի 23-ին Չուքրուջա տարաշաշրջանի պարտիզանական քրդական խմբերի ենթադրյալ վայրերի շարունակական ավիահարվածների արդյունքում զոհվեցին 36 քուրդ զինյալներ: Քրդական կողմը և ողջ մնացած ականատեսները հայտարարեցին, որ քրդերի դեմ կիրառվել է քիմական զենք[6][7]: Թուրքական ռազմական հրամանատարությունը հերքեց մեղադրանքները: Կատարվում է հետաքննություն անկախ գերմանացի փորձագետների մասնակցությամբ[8]:
2015 թվականի հուլիսի 25-ին Քրդական բանվորական կուսակցությունը հայտարարեց Թուրքիայի հետ հետագա հրադադարի կնքման անհնարինության մասին: Դա դարձավ Իրաքի տարածքում թուրքական զինուժի ռմբակոծության արդյունքը։ Ռմբակոծության հետևանքով վնասվել են ինչպես Իսլամական պետության վերահսկողության ներքո գտնվող տարածքները, այնպես էլ քրդերի տիրույթները։[9]։ Զինադադարը գործում է 2013 թվականից կապված Իսլամական պետության դեմ համատեղ գործողություններով։
2015 թվականի դեկտեմբերի 21-ին սկսվեց լայնամասշտաբ ուժային գործողություն ՔԲԿ-ի զինյալների դեմ Ջիզրե և Սիլոպի քաղաքներում: Այն անցկացվեց գրեթե 10 հազ. թուրքական ոստիկանների և զինվորական տանկերի աջակցությամբ: ՔԲԿ-ի ապստամբները Ջիզրե քաղաքում արգելափակեցին մուտքը մի շարք թաղամասեր, կառուցեցին բարիկադներ և փորել խրամատներ: ՔԲԿ անդամները կրակակետերը տեղակայեցին բնակելի տներում, գրոհը հետ մղելու նպատակով: Տանկերը, որոնք տեղակայված էին լեռներում և շրջափակել էին Ջիզրե շրջանը: Միաժամանակ 30 զրահամեքենաներից բաղկացած շարասյունը հարձակվեց շրջաններից մեկի վրա: Հունվարի 19-ին հայտարարվեց Սիլոպի քաղաքում ընթացող հակաահաբեկչական գործողությունների ավարտի մասին: 2016 թվականի փետրվարի 1-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր կոմիսար՝ Զեյդ ալ-Հուսեյնը հայտնեց լուրջ մտահոգություն Ջիզրե քաղաքում տանկերի կողմից մի խումբ խաղաղ բնակիչների ռմբակոծման վերաբերյալ, ովքեր սպիտակ դրոշներով տանում էին զոհերի դիերը, և եւ Թուրքիայի իշխանություններին կոչ է արել անցկացնել մանրակրկիտ հետաքննություն: Ջիզրե գավառում գործողությունը ավարտվեց 2016 թվականի փետրվարի 11-ին[10][11][12][13]։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Дибо Кава: Регионально-международный аспект курдской проблемы
- ↑ Nedim Şener (24 June 2011). «26 yılın kanlı bilançosu» (Turkish). Milliyet.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «26 Turkish soldiers killed in Kurdish attacks». Zee News. Վերցված է 26 October 2014-ին.
- ↑ Turkish air raids kill 7 Iraqi civilians
- ↑ [1]
- ↑ [2]
- ↑ [3]
- ↑ [4]
- ↑ Курдские повстанцы: Смысла в мире с Турцией больше нет — Новости@Mail.ru
- ↑ В ходе продолжающейся силовой операции против боевиков РПК убито более 100 террористов
- ↑ В ООН назвали преступлением обстрел военными мирных граждан в Джизре
- ↑ Давутоглу: антитеррористическая операция в Силопи окончена
- ↑ Силы безопасности Турции завершили контртеррористическую операцию на юго-востоке страны – МВД
Արտաքին հղումներ
Մ. Լեբսկի՝ Արդյոք ուժեղ է թուրքական բանակը ?