Jump to content

«Հենդրիկ Գոլցիուս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Խմբագրում եմ|beko}} {{Տեղեկաքարտ Նկարիչ}} '''Հենդրիկ Գոլցիուս''' ({{lang-nl|Hendrick Goltzius}}, հունվար կամ փետրվար...»:
(Տարբերություն չկա)

12:29, 21 Սեպտեմբերի 2016-ի տարբերակ

Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-07-21 04:19:14 ֆորմատով

Հենդրիկ Գոլցիուս
հոլ.՝ Hendrick Goltzius[1]
Ծնվել էփետրվար 1558[2][3]
ԾննդավայրBracht, Brüggen, Viersen, Դյուսելդորֆ, Գերմանիա[4]
Վախճանվել էհունվարի 1, 1617(1617-01-01)[5][6][7][…] (58 տարեկան)
Մահվան վայրՀաառլեմ[4]
Քաղաքացիություն Միացյալ պրովինցիաների հանրապետություն
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[4]
Մասնագիտություննկարիչ, փորագրիչ, գծանկարիչ, copper engraver, գծանկարիչ, արվեստի կոլեկցիոներ, print publisher, փորագրիչ և վիզուալ արտիստ
Ոճմաներիզմ
Ժանրպատմական գեղանկարչություն[4], դիմապատկեր[4] և սնափառություն[4]
Ուշագրավ աշխատանքներDying Adonis?, Vertumnus and Pomona? և Lot and his Daughters?
ՈւսուցիչLambert Lombard?, Dirck Volckertszoon Coornhert?[4] և Philip Galle?
ԱշակերտներChristoffel van Sichem I‎I‎?, Jacob Matham?[4], Pieter de Grebber?[4], Gillis van Breen?[4], Salomon de Bray?[4], Zacharias Dolendo?[4], Matthias Quad?[4], Werner van den Valckert?[4], Jan Saenredam?[4], Jacob de Gheyn II?[4] և Յան վան դեր Բերգ[4]
 Hendrick Goltzius Վիքիպահեստում

Հենդրիկ Գոլցիուս (հոլ.՝ Hendrick Goltzius, հունվար կամ փետրվար 1558, Բրյուգե Հյուսիսային Ռեն-Վեստֆալիա, Գերմանիա, Լիմբուրգ - հունվարի 1, 1617, Հարլեմ), նիդերլանդացի նկարիչ, մաներիզմի ներկայացուցիչ։

Կենսագրություն

Մանուկ հասակում ընկել վառվող ածուխների վրա, վնասել է ձեռքը։ Հետագայում իր խեղված ձեռքի մի քանի հիասքանչ գրաֆիկական էտյուդներ է արել[8]։ Ապակենախշի արվեստ է սովորել հոր մոտ, ավելի ուշ Լամբերտ Լոմբարդի մոտ։ 1575 թվականից սկսած փորագրանկարչություն է սովորել Հարլեմում։ 21 տարեկան հասակում ամուսնացել է իրենից մեծ, բայց հարուստ այրու հետ, ինչը իրեն նյութական ինքնուրույնություն է տվել։ 1590 թվականին փախել է կնոջից, ճանապարհորդել Գերմանիայում և Իտալիայում, որտեղ իր համար բացահայտել է Ռաֆայելին, բայց առավելապես ազդվել է Միքելանջելոյի գործերից։ Նկարել է Ջամբոլոնիի դիմանկարը (1591

1600 թվականից գլխավորել է Հարլեմի գեղանկարի ակադեմիան։ Այս ժամանակից սկսել երփնագրով զբաղվել։ Չնայած ուշ է սկսել գույնով նկարել, բայց թողել է հիասքանչ աշխատանքներ (Դանայուհին, 1603, և այլ)։ Իր ժամանակակիցներին հայտնի էր, որպես մեծահմուտ փորագրանկարիչ։ Ուրիշ աշխատանքների հետ մեկտեղ նա փորագրանկարել է նաև այդ ժամանակվա հայտնի նկարիչների՝ Կորնելիս Հարլեմացու, Բարտոլոմեուս Շպրանգերի և ուրիշների գործերը։

Հենդրիկ Գոլցիուսը մահացել է 1617 թվականի հունվարի 1-ին Հարլեմում։

Պատկերասրահ

Հավաքածուներ

  • Museum Boijmans Van Beuningen, Rotterdam[9]
  • Rijksmuseum Amsterdam[10]
  • Blanton Museum of Art, Austin[11]

Գրականություն

  • Hendrick Goltzius (1558—1617): drawings, prints and paintings. Zwolle: Waanders; Amsterdam: Rijksmuseum; New York: Metropolitan Museum of Art; Toledo (Ohio): Museum of Art, 2003
  • Петрушевский, Фёдор Фомич, (1890–1907). «Гольциус, Генрик». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  • Liedtke , Walter A. (1984). Flemish paintings in the Metropolitan Museum of Art. New York: The Metropolitan Museum of Art. ISBN 0870993569.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենդրիկ Գոլցիուս» հոդվածին։