Watch Dogs 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Watch Dogs 2
Изображение логотипа
ՄշակողUbisoft Montreal, Ubisoft Toronto, Ubisoft Kyiv, Ubisoft Paris?, Ubisoft Reflections? և Ubisoft Romania?
ՀրատարակիչUbisoft
ԴիստրիբյուտորHumble Store[1], Steam[2], Էպիկ գեյմզ սթոր[3], Microsoft Store, Ubisoft Store?, Google Stadia?, PlayStation Store և Amazon Luna
Միջերեսի լեզուանգլերեն[2], ֆրանսերեն[2], իտալերեն[2], գերմաներեն[2], իսպաներեն[2], արաբերեն[2], չեխերեն[2], հոլանդերեն[2], հունգարերեն[2], ճապոներեն[2], կորեերեն[2], լեհերեն[2], բրազիլիական պորտուգալերեն[2], ռուսերեն[2], պարզեցված չինարեն[2] և ավանդական չինարեն[2]
ԿոմպոզիտորHudson Mohawke?
Սերիայի մասWatch Dogs?
ՎայրՍան Ֆրանցիսկո, Ալկատրաս, Օքլենդ, Պալո Ալտո, Սան Մատեո և Սիլիկոն Վալի
Թողարկման թվականնոյեմբերի 15, 2016 և նոյեմբերի 29, 2016
ՊլատֆորմներWindows[2], PlayStation 4 և Xbox One
Ժանրարկածային էքշն, սթելս-էկշն և cyberpunk video game?
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ[2] և բազմակառավարելի խաղ
USKUSK 18[4], USK 18[5] և USK 18[6]
ESRB17+[7]
Կրիչօպտիկական սկավառակ, թվային բաշխում և թվային ներբեռնում
Կառավարումգեյմփադ, ստեղնաշար և մկնիկ
🌐ubisoft.com/en-us/game/watch-dogs-2/(անգլ.)
 Watch Dogs 2 Վիքիպահեստում

Watch Dogs 2 (անգլ. թարգմանաբար՝ «Պահապան շներ 2»), action-adventure ժանրի, մուլտիպլատֆորմային համակարգչային խաղ թողարկված ֆրանսիական Ubisoft ընկերության կողմից։ PlayStation 4-ի և Xbox One-ի տարբերակը թողարկվել է 2016 թվականի նոյեմբերի 15-ին։ Անհատական համակարգիչների համար տարբերակի թողարկումը կայացավ 2016 թվականի նոյեմբերի 29-ին։ Խաղը համարվում է 2014 թվականին թողարկված Watch Dogs խաղի սքիվելը։ Այս խաղում նույնպես շարունակվում է նախկին տարբերակի գաղափարը՝ հաքերային գործունեություն, որի հիմնական նպատակը խաղային բաց աշխարհի ուսումնասիրումն է։

Watch Dogs 2-ը առաջին անգամ ցուցադրվեց 2016 թվականի հունիսի 8-ին դեբյուտային թրեյլերով[8], որում ցուցադրվեց խաղի ցանցային ռեժիմը և թարմացված միջավայրը՝ արևային Սան Ֆրանցիսկոն փոխարինելու էր եկել մռայլ Չիկագոին։ Այդ ժամանակ, առանձին թրեյլերով ներկայացվեց նոր գլխավոր հերոսը՝ հաքերը Մարկուսը, ով հետագայում միացավ DedSec խմբավորմանը։ Е3 2016-ի շրջանակներում ներկայացվեց տեսահոլովակ, որում ցուցադրվեց խաղի գեյմփլեյը[9]։

Խաղի կարգախոսը՝ «Հաքերների աշխարհը սպասում է ձեզ»։

Գեյմփլեյ[խմբագրել | խմբագրել կոդը]

Watch Dogs 2-ում կա հիմնակ առաքելությունների ցանկ, որոնք կոչված են պատրաստելու խաղացողին քվեստներին։ Կառուցվածքով խաղում կողոպուտները հիշեցնում են GTA V-ը, իսկ սպանություները Assassin's Creed 2-ը[10]։ Սակայն իր տարբերություն վերը նշված խաղերի գլխավոր հերոսների, այս խաղում հերոսը հանցագործ կամ մարդասպան չէ, այլ հաքեր է։ Այդ իսկ պատճառով հերոսը խաղի ընթացքում հիմնականում գաղտնագողի է շրջում, սակայն խաղում արգելված չէ զենքի օգտագործումը[11]։

Առաջադրանքի կատարման համար հերոսը չի կառչում մեկ ճիշտ որոշումից, նա կարող է ազատ կատարել որոշում, և նպատակին կարելի է հասնել մի քանի ճանապարհով։

Առաքելության կատարման համար անհրաժեշտ է համագործակցել քաղաքային համակարգի հետ։ Հաքերները կարող են «ջարդել» ցանկացած բան ինչը հիմնված է միկրոսխեմաների վրա՝ հեռախոսներ, համակարգիչներ, տեսախցիկներ, լուսացույցներ, մեքենաներ, տրանսֆորմատոներ և այլն։ Առարկաները, որոնք կարելի է ջարդել գլխավոր հերոսը տեսնում է «NetHack» ռեժիմի շնորհիվ։ Սարքերի ջարդելը թույլ է տալիս հերոսին ստանալ տեղեկություն, թշնամիներին մահապատժի ենթարկել, ստեղծել թակարդներ, ընդհանուր առմամբ նա իր ձեռքն է վերցում արդարադատությունը։

Հարկ է հիշատակել նաև հմտությունների բարելավման համակարգի մասին, ինչը հնարավորություն է տալիս բարելավել գլխավոր հերոսի հմտությունները[12]։ Հնարավոր է հմտանալ սոցալիական հաքերության մեջ կամ մեքենա վարելու հմտությունները, սովորել ջարդել քաղաքային ցանցերը կամ կատարելագործել իր ԱԹՍ-ներին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի գլխավոր հերոս հաքերը ում անունը Մարկուս է, ծնունդով Օքլենդից է, ով տեղափոխվում է Սան Ֆրանցիսկո՝ Սիլիկոնային hովիտ, որտեղ նա միանում է ակտիվիստների DedSec խմբին։ Նրանք ձեռնոց են նետում ագահ կազմակերպություններին և քաղաքի կոռումպացված իշխանությանը, իրենց ձեռին ունենալով թարմացված ունիվերսալ ctOS 2.0 համակարգը և նրանք իրենց գործողությունները տեղադրում են սոցալիական ցացներում։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարկուս («Ռետր0»), խաղի պրոտագոնիստը, տաղանդավոր երիտասարդ հաքեր, ով Սան Ֆրանցիսկոյում միանում է «DedSec» խմբավորման հետ, որպեսզի պայքարեն կոռումպացված «Blume» համակարգի հետ, որի զոհը ինչ-որ ժամանակ եղել են նրանք։ Հայտնի է, որ Մարկուսը մեծացել է Օքլենդից ոչ հարուստ ընտանիքում։ Կյանքի շրջադարձային կետը դարձավ ctOS ալգորիթմական սխալը, ըստ որի նա մեղադրվում էր մեծ հանցագործության մեջ, դրանով իսկ խաչ քաշելով տղաի ապագաի վրա։ Հիմա Մարկուսը իր ողջ կայնքը տալիս է համակարգի դեմ պայքարին։
  • Ռենչ, անարխիստ հաքեր, «DedSec» խմբավորման անդամ և Մարկուսի ընկեր։ Խոսակցության մեջ օգտագործում է ձայնային աղավաղում։
  • Սիթարա', «DedSec» անդամ և Մարկուսի դաշնակցուհի։
  • Գորաիի, «DedSec» անդամ և Մարկուսի դաշնակից։
  • Ջոշ, «DedSec» անդամ և Մարկուսի դաշնակից։
  • Դուշան Նեմեչ, «Blume» գլխավոր տեխնոլոգ։ Խաղի գլխավոր չարագործ և «DedSec» հակառակորդ։
  • Լենին, «Prime_Eight» հաքերային խմբավորման առաջնորդ, «DedSec»-ի մրցակից։ Երկրորդ անտագոնիստ։
  • Մարկ Թրեսս, ամերիկացի կոնգրեսսական, հովանավորում է !NViTE սոց․ ցանցը։ Երրորդական անտագոնիստ։
  • Մէրի Կէտսկիլլ, !NVITE գլխավոր տնօրեն։ Դուշան Նեմեչի դաշնակցուհի"։ Երրորդական անտագոնիստ։
  • Միրանդա, Մարկուսի խորհրդատու և դաշնակցուհի։ Նրան տեղեկություն է տրամադրում խաղի ընթացքում։
  • Էյդեն Փիրս, նախքին խաղի գլխավոր հերոսը, ով հայտնվում է «Ստվերներ» առաջադրանքի ժամանակ։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Watch Dogs խաղի երկրորդ մասին մշակման մասին հայտնի դարձավ առաջին խաղի ռելիզից շատ չանցած։ Ubisoft-ի գլխավոր Իվ Գիլմոն նշեց, որ ստուդիան լրջորդեն տրամադրված խաղի նոր մասին ստեղծման վրա։ Սքիվելին բերեցին նաև առաջին մասի մեծ վաճառքը[13]։

2015 թվականի ապրիլին առցանց հարցազրույցի ժամանակ Watch Dogs-ի գլխավոր ծրագրավորող Ժուլենա Ռիսսեն հիշատակեց խաղի սքիվելի մասին։ Նախկինում նա արդեն աշխատել էր Watch Dogs-ի Bad Blood հավելման վրա[14]։

CVG-ին տված հարցազրույցի ժամանակ Ubisoft-ի տնօրեն Լեյնել Ռայնաուդը հայտարարեց, որ լավագույն գաղափարները խաղացողներին են սպասում խաղի նոր մասում[15]։

Մեկ տարի շարունակ խաղի մասին հայտնի էր շատ քիչ տեղեկությունները, մինչ այն պահը երբ 2016 թվականի ապրիլին դերասան Կորտ Քինգը իր ինստագրամյան էջում կատարեց հրապարակում, որին ամրացված էր խաղի հավանական գլխավոր հերոսի լուսանկարը[16]։

Խաղային ԶՄԼ-ների քննարկման առարկան դարձավ նոր անհայտ սևամորթ հերոսը, ով փոխարինելու էր նախկին հերոս Էյդեն Պիրսին։ Խաղային մոդելի լուսանկարի վրա պատկերված էր ակնոցներով, գլխարկով և դեմքի ներքին մասը փակող բանդանայով հերոսը, ով մի ձեռքին պահում է ատրճանակը, իսկ մյուս ձեռքին սմարթֆոնը[17]։

E3 2016-ի մեկնարկից մեկ շաբաթ առաջ Ubisoft-ի պաշտոնական կայքում և յութուբյան ալիքում հայտնվեց խաղի մասին պատմող տեսահոլովակը, որում ցուցադրվեց նոր խաղային աշխարհը և մի քանի հերոսսներ, որոնց մեջ էր գտնվում նաև գլխավոր հերոս՝ Մարկուսը[18]։ Ինչպես նաև հայտնի դարձավ, որ Մարկուսը երիտասարդական DedSec խմբավորման անդամ է, որը պայքրում էր քաղաքցիների իրավունքների պահպանման համար ու հաճախ ոչ օրինական ճանապարհով։

Նաև ցուցադրվեցին նոր խաղային նորարական համակարգեր, որոնց շարքին է պատկանում նաև պարկուրի նոր համակարգը, հաքինգի նոր սարքերը և այլն։ Հայտարարվեց, որ Watch Dogs 2-ը կթողարկվի 2016 թվականի նոյեմբերի 15-ին՝ PlayStation 4, Xbox One և ԱՀ-ների համար[19]։ 2016 թվականի հոկտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ համակարգիչների համար նախատեսված տարբերակը կթողարկվի ուշացումով՝ 2016 թվականի նոյեմբերի 29-ին։ Ուշացումը Ubisoft-ը բացատրեց նրանով, որ ցանկանում են խաղում ավելացնել 4K-ի ապահովում։

Սոունդթրեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղում գտնվող երաժշտութունները տրամադրել է Հանդսոն Մոխոուկը։ Հավաքածուն ստացել է Dedsec Soundtrack անունը։

# Անվանում Տևողություն
1. «Shanghaied»   3:53
2. «Burning Desire (Hacker)»   1:22
3. «W4tched (Cinema)»   1:06
4. «Haum Sweet Haum»   4:00
5. «Cyber Driver»   3:21
6. «Amethyst»   3:38
7. «Play N Go»   3:51
8. «Eye For An Eye (Reprise)»   1:39
9. «Cyber Driver (Opera)»   2:13
10. «Citrus»   1:04
11. «Balance»   0:54
12. «Burning Desire»   3:04
13. «Eye For An Eye»   4:10
14. «Robot (Finale)»   3:01
15. «Watch Dogs Theme»   3:55
16. «The Motherload»   4:35

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Humble Store
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 Steam — 2003.
  3. Էպիկ գեյմզ սթոր(բազմ․) — 2018.
  4. USK Classification Database (գերմ.)
  5. USK Classification Database (գերմ.)
  6. USK Classification Database (գերմ.)
  7. ESRB rating database
  8. «Мировая премьера Watch Dogs 2». YouTube. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
  9. «Watch Dogs 2 gameplay debuts at E3 2016 in Dedsec Infiltration Mission trailer». International Business Times UK. 2016 թ․ հունիսի 13. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
  10. «Любовь со второго взгляда. Обзор Watch Dogs 2». Игромания. 2016 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  11. «Обзор игры Watch Dogs 2». Stopgame.ru. 2016 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  12. «Watch Dogs 2. Кому достанется второй блин от Ubisoft?». Gamerulez.net. 2017 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  13. «Игра Watch Dogs 2 (2017 г.)». 2017 год Петуха. 2016 թ․ մարտի 29. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  14. «Новость: Сотрудник Ubisoft проговорился о Watch Dogs 2». Игры Mail.Ru. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  15. «Watch Dogs 2 Will Make Big Changes, Ubisoft Says - CINEMABLEND». CINEMABLEND. 2014 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  16. «Watch Dogs 2 main character seemingly leaked by actor». gamesradar. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
  17. «PS3hits: Первый взгляд на главного героя Watch Dogs 2?». ps3hits.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  18. «Everything you need to know about Watch Dogs 2». Digital Spy. 2016 թ․ հունիսի 13. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
  19. «Watch Dogs 2 on PS4, Xbox One, PC | Ubisoft (US)». watchdogs.ubisoft.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.