Ֆերդինանդ I (Ավստրիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերդինանդ Ա Հաբսբուրգ

Ֆերդինանդ I (գերմ.՝ Ferdinand I, (հունգ.՝ V. Ferdinánd) (Ապրիլի 19, 1793, Վիեննա - Հունիսի 29, 1875, Պրագա), Ավստրիայի կայսր, Հունգարիայի և Բոհեմիայի թագավոր (որպես Ֆերդինանդ V)։ Գահակալել է 1835-ից 1848-ը, երբ նա ստիպված եղավ հրաժարվել գահից։

Կենսագրություն[խմբագրել]

Նա Ավստրիայի կայսր Ֆրանցիսկ I-ի և Նեապոլ և Սիցիլիայի թագուհի Մարիա Թերեզայի ավագ որդին էր։ Կայսր Ֆրանց I-ը, չնայած Ֆերդինանդի էպիլեպսիայի ու մտավոր կարողությունների ակներև բացակայության, այնուամենայնիվ պնդեց նրան՝ որպես գահաժառանգ նշանակելու վրա՝ հանուն Հաբսբուրգյան միապետության ավանդական սկզբունքների պահպանման։ Ֆերդինանդն օծվեց որպես Հունգարիյի թագավոր 1830 թ.։ 1832-ի օգոստոսին նա վերապրեց իր վրա կատարված ձախողված մահափորձը, և 1835 թ. մարտի 2-ին բարձրացավ Ավստրիայի կայսերական գահը։ Ֆերդինանդի մտավոր անկարողության պատճառով կառավարական գործերով հիմնականում զբաղվում էր այսպես կոչված «պետական կոնֆերանսը», որտեղ իշխանությունն իր ձեռքում կենտրոնացրեց Ավստրիայի կանցլեր (վարչապետ) Մետեռնիխը։ 1836-ին Ֆերդինանդն օծվեց որպես Բոհեմիայի թագավոր (վերջին Հաբսբուրգն այդ տիտղոսով), իսկ 1838-ին՝ որպես Լոմբարդիայի և Վենետիկի թագավոր։

1848 թ. հեղափոխության ժամանակ ապստամբ հեղափոխականների զայրույթն ուղղված էր ոչ այնքան անձամբ Ֆերդինանդի դեմ, որքան՝ կառավարությունը ղեկավարող խմբակի դեմ, որն ամեն կերպով դիմադրում էր որևիցե ազատական բարեփոխումների անցկացումը Ավստրո-Հունգարիայում։ 1848-ին նա պաշտոնազուրկ արեց Մետեռնիխին և այլ զիջումների դիմեց, որոնք սակայն նույնիսկ մասամբ չբավարարեցին հեղափոխականներին։ Մայիսին ապստամբեց Վիեննայի ժողովուրդը և Ֆերդինանդ I-ը, հեռանալով Օլմյուտց, 1848 թ. դեկտեմբերի 2-ին հրաժարվեց գահից, հօգուտ իր եղբորորդու՝ Ֆրանցիսկ Հովսեփի (ինքը՝ Ֆերդինանդը զավակներ չուներ)։

Կյանքի վերջին տարիներին Ֆերդինանդի առողջական վիճակն ավելի վատթարացավ. լինում էին դեպքեր, երբ նա օրական 20-ից ավելի էպիլեպտիկ ցնցումներ էր ապրում։ Դեպի վատը գնաց նաև նրա հոգեկան վիճակը՝ վերջում նա արդեն խելագարված էր։ Մահացավ Պրահայում 1875 թ. հունիսի 29-ին։