1848 թվականի հեղափոխություններ Ավստրիական կայսրությունում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1848 թվականի հեղափոխոություն
Վիեննան 1848 թվականին
Վիեննան 1848 թվականի հոկտեմբերին
Ուսանողները 1848 թվականին Վիեննայում
Ավստրիական բուրժուադեմոկրատական հեղափոխություն 1848
1848 թվականի հեղափոխությունը Եվրոպայում

Ավստրիական կայսրության հեղափոխությունները տևել են 1848 թվականի մարտից մինչև 1849 թվականի նոյեմբերը։ Հեղափոխական գործողությունների մեծ մասն ուներ ազգայնական բնույթ. Վիեննայից կառավարվող բազմազգ կայսրությունում բնակվում էին էթնիկ գերմանացիներ, հունգարացիներ, սլովեններ, լեհեր, չեխեր, սլովակներ, ռութեններ (ուկրաինացիներ), ռումինացիներ, խորվաթներ, վենետիկցիներ և սերբեր, որոնք բոլորն էլ հեղափոխության ընթացքում փորձում էին հասնել կամ ինքնավարության, անկախության կամ էլ նույնիսկ այլ ազգությունների նկատմամբ հեգեմոնիայի։

Հանրապետության հռչակումը Ֆրանսիայում խթանեց հեղափոխական իրադարձությունների զարգացումը Ավստրիական կայսրության մեջ։ Մարտի 13-ին սկսվեց ժողովրդական ապստամբությունը Վիեննայում։ Ժողովրդի պահանջով Մետեռնիխը պաշտոնանկ արվեց։ Մարտի 17-ին ազնվականության ներկայացուցիչներից կազմվեց կառավարություն։ Կազմավորվեց ազգային գվարդիա և ուսանողական զինված կազմակերպություն` Ակադեմիական լեգիոն։ 1848 թվականի ապրիլին ստեղծվեց Հասարակական անվտանգության կոմիտե, որը իշխանության անպաշտոն մարմնի դեր էր տանում։ Հեղափոխության հենց սկզբից պայքարի ելան նաև բազմազգ Ավստրիական կայսրության ճնշված ժողովուրդները։

Ապրիլին կառավարությունը հրապարակեց հակադեմոկրատական սահմանադրություն, որով ռայխստագը կազմվում էր երկու պալատից` արիստոկրատական սենատից և դեպուտատների պալատից։ Ժողովրդական լայն զանգվածները զրկվում էին ընտրական իրավունքից։ Մայիսի 15-ին և 26-ին Վիեննայում նորից տեղի ունեցան ժողովրդական զինված ելույթներ։ Կառավարությունը ստիպված վերացրեց վերին պալատը և մեղմացրեց ընտրական օրենքը։ Հուլիսի 22-ին Վիեննայում բացվեց ռայխստագի նստաշրջանը, որտեղ գերակշռում էին չափավոր լիբերալ ներկայացուցիչները։ Ռայխստագը սեպտեմբերի 7-ին հրապարակեց օրենք գյուղացիների անձնական պարհակներն առանց հետգնման վերացնելու մասին։ Կոռն ու բահրան վերացվում էին միայն հետգնման միջոցով[1]։

Ավստրիական հեղափոխության գագաթնակետը հանդիսացավ Հոկտեմբերյան ապստամբությունը Վիեննայում, երբ ժողովուրդը փակեց հեղափոխական Հունգարիայի դեմ ուղարկվող կայսերական զորքերի ճանապարհը։ Հոկտեմբերի 31-ին հակահեղափոխության ուժերը Ֆելդմարշալ Ալֆրեդ Վինդիշգրեցի գլխավորությամբ ճնշեցին ապստամբությունը։ Ֆրանց Յոզեֆ I կայսրը, որին 1848 թվականի դեկտեմբերին փոխարինեց Ֆերդինադ I-ը, հռչակեց նոր սահմանադրություն։ Բացարձակապետական կարգերն Ավստրիայում վերականգնվեցին, սակայն գյուղացիների պարհակների վերացումը պայմաններ ստեղծեց երկրի կապիտալիստական զարգացման համար։

Պարտատերերի և պարտապանների միջև հակասություններ կային գյուղատնտեսության բնագավառում, նաև հողօգտագործման իրավունքը Հունգարիայի որոշ մասերում (ինչպես նաև Ֆրանսիայում) առաջացնում էին հակասություններ, որոնք ժամանակ առ ժամանակ բռնկվում էին ճնշման արդյունքում։ Կոնֆլիկտը կրոնական հարցերի շուրջ տարածվում է Եվրոպայում 1848 թվակականի հեղափոխությունից առաջ[2]։

1846 թվականին լեհ ազնվականության ապստամբություն է տեղի ունենում Ավստրիայում այն ժամանակ, երբ գյուղացիությունը նույնպես իր հերթին ազնվականության դեմ է դուրս գալիս[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ավստրիական կայսրություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական սովետական հանրագիտարան
  2. Bidelux & Jeffries 1998, էջ. 316
  3. Bidelux & Jeffries 1998, էջեր. 295–296

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 637