Ալֆրեդ Վինդիշգրեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆրեդ Վինդիշգրեց
գերմ.՝ Alfred Candidus Ferdinand Fürst zu Windisch-Grätz
մայիսի 11, 1787(1787-05-11)[1][2][3][…] - մարտի 21, 1862(1862-03-21)[1][2][3][…] (74 տարեկան)
ԾննդավայրԲրյուսել[4]
Մահվան վայրՎիեննա, Ավստրիական կայսրություն[4][3]
ԳերեզմանTachov
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն
ԶորատեսակՀեծելազոր
Կոչումfield marshal?[3]
Մարտեր/
պատերազմներ
Երորրդ կուալիցիայի պատերազմ, War of the Fifth Coalition?, Վեցերորդ կոալիցիայի պատերազմ և Ավստրիական բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն
Պարգևներ
Մարիա Թերեզայի ռազմական շքանշանի Մեծ խաչի ասպետ Մարիա Թերեզայի ռազմական շքանշանի ասպետ Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան Սուրբ Ստեփանի հունգարական թագավորական շքանշանի Մեծ խաչ և Ոսկե գեղմի շքանշանի ասպետ[3]

Ալֆրեդ Վինդիշգրեց (ամբողջական անունըԱլֆրեդ Կանդիդ Ֆերդինանդ ցու Վինդիշգրեց (գերմ.՝ Alfred Candidus Ferdinand Fürst zu Windisch-Grätz, մայիսի 11, 1787(1787-05-11)[1][2][3][…], Բրյուսել[4] - մարտի 21, 1862(1862-03-21)[1][2][3][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[4][3]), ավստրիական ֆելդմարշալ (1848), ով ղեկավարել է Պրահայի, Վիեննայի 1848-1849 թվականների, ինչպես նաև հունգարական ապստամբությունների ճնշումը[5][6]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆրեդը հանդիսանում է Վինդիշգրեցների տոհմի ներկայացուցիչ։ Ծնվել է գրաֆ Իոսիֆ ֆոն Վինդիշգրեցի (1744-1802) և կամերգեր էրցհերցոգ Մարի Անտուանետի (1755-1793) ընտանիքում։ 1804 թվականին կայսեր կողմից ստացել է կայսերական իշխանի (ֆյուրստի) տիտղոս։

1817 թվականին ամուսնացել է արքայադուստր ՄրիԱ էլիանորայի (1796-1848) հետ, ով հանդիսացել է իշխան ֆոն Շվարցենբերգի 6-րդ դուստրը։ Ունեցել է յոթ երեխա։ Նրա թոռը՝ Ալֆրեդ III Վինդիշգրեցը, 1893-1895 թվականներին եղել է Ցիսլեիտանիայի նախարար-նախագահ։

Զինվորական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1804 թվականին ընդունվում է զինվորական ծառայության Շվարցենբերգի Ուլանյան 2-րդ գնդում՝ որպես օբեր-լեյտենանտ։ Մասնակցել է հակաֆրանսիական ռազմարշավներին։ 1805 թվականին դարձել է ռոտմիստր, կռվել Ուլմի ճակատամարտում։ 1809 թվականի Ֆրանսիայի դեմ պատերազմում ծանր վիրավորվել է։

1813 թվականին արդեն ուներ փոխգնդապետի կոչում։ Աչքի է ընկել Լայպցիգի ճակատամարտում։

1814 թվականին ստացել է գնդապետի կոչում և պարգևատրվել Մարիա Թերեզայի ասպետական շքանշանով։ 1815 թվականին նշանակվել է Փարիզում ավստրիական զորքերի ռազմական կցորդը։ Ավելի ուշ Պրահայում ղեկավարել է բրիգադ և դիվիզիա։ 1833 թվականին ստացել է ֆելդմարշալ-լեյտենանտ զինվորական կոչում, իսկ 1840 թվականին նշանակվել Բոհեմիայում զորքերի հրամանատար։

1848-1849 թվականների ապստամբությունների ճնշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆրեդ Վինդիշգրեց 1848 թվականի Վիեննայի ապստամբության օրերին գտնվում էր մայրաքաղաքում, որտեղ քննարկում էր Ֆրանսիայում հնարավոր հեղափոխության դեպքում դիտորթական բանակի հրամանատարի պաշտոնին նշանակվելու հարցը։ Մարտի 14-ին Վիեննայում իրադրության ոչ բարենպաստ զարգացման համատեքստում ստանում է արտակարգ իրավասություններ անկարգությունների վերացման համար, սակայն չափազանց դաժան լուծումների պատճառով կայսեր կողմից կրկին ուղարկվում է Պրահա։

Շուտով ահուզումներ են սկսվում նաև Պրահայում։ 1848 թվականի հունիսի 11-ին կրակահերթի հետևանքով սպանվում է Ալֆրեդ Վինդիշգրեցի կինը, իսկ որդին վիրավորվում։ Վինդիշգրեցը զորքերը կենտրոնացնում է Պրահայի մոտ և պաշարում այն։ Այնուհետև սկսւոմ է քաղաքի հրետակոծությունը և հունիսի 17-ին դաժանորեն ճնշում ապստամբությունը։

Երբ 1848 թվականի հոկտեմբերի 6-ին Վիեննայում սկսվեց ապստամբությունը (այդ օրը կախաղան է բարձրացվել ավստրիական ռազմական նախարար Լատուրը), հոկտեմբերի 16-ին Ալֆրեդ Վինդիշգրեցը ստացավ ֆելդմարշալի կոչում և դարձավ ամբողջ ավստրիական զորքերի հրամանատար, բացի (Ռադեցկու Իտալական կորպուսի։ Հոկտեմբերի 31-ին գրոհով վերցրեց մայրաքաղաքը և ապստամբների նկատմամբ դաժան հաշվեհարդար իրականացրեց։ Գնդակահարվածների մեջ էր նաև Ֆրանկֆուրտյան հավաքի պատգամավոր Ռոբերտ Բլումը։

Այնուհետև Ալֆրեդ Վինդիշգրեցը ղեկավարել է Հունգարական ապստամբության դեմ արշավը՝ Կապոլնայի ճակատամարտ հաղթելով գեներալ Դեբինսկուն։ Սակայն հետագայում գործել է անհաջող՝ Իսաշեգի ճակատամարտում պարտություն կրելով Գեորգիիցև նահանջելով դեպի Պեշտու։ Ապրիլի 12-ին Ալֆրեդ Վինդիշգրեցը ազատվում է հրամանատարի պաշտոնից։

Կյանքի վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆրեդ Վինդիշգրեցը նշանակվում է Օլոմոուցի զորքերի հրամանատար։ 1850 թվականին ստացել է Մարիա Թերեզայի շքանշանի մեծ խաչ։

1859 թվականին Բեռլինում կատարում է առաջադրանք, իսկ 1861 թվականից եղել է Ռեիխստագի Վերին պալատի անդամ։

Հայտնի է նրա արտահայտած մտքերից մեկը, որը արտահայտում է նրա՝ մարդկանց հանդեպ վերաբերմունքը.

Մարդը սկսվում է միայն բարոնից
- Ալֆրեդ Վինդիշգրեց, [7][8]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Wurzbach D. C. v. Windisch-Grätz, Alfred Candid Ferdinand Reichsfürst (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 57. — S. 1.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Виндишгрец Альфред // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Констан Вурцбах Биографический словарь Австрийской империи. — Band: 57. — Вена, 1889. — С. 1—39. — 321 с.
  6. Windisch-Graetz, Alfred Fürst von // Allgemeine Deutsche Biographie (ADB). — Bd. 43. — 1898. — S. 390—415.
  7. «Энциклопедия военных и морских наук» под главной редакцией Леера, 2-й том. — СПб., 1885.
  8. Виндишгрец, Альфред-Кандид-Фердинанд, князь // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1911—1915.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Констан Вурцбах. Биографический словарь Австрийской империи. — Band: 57. — Вена, 1889. — С. 1—39. — 321 с.(ռուս.)
  10. Степанов В. С., Григорович Н. И. В память столетнего юбилея Императорского военного ордена святого великомученика и Победоносца Георгия. (1769—1869). — Санкт-Петербург, 1869. — С. 87. — 440 с.(ռուս.)