Ֆեյ Վոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեյ Վոնգ
չինարեն՝ 王菲, չինարեն՝ 王菲 և անգլ.՝ Faye Wong
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 8, 1969(1969-08-08) (54 տարեկան)
ԾննդավայրՊեկին, Չինաստան
Քաղաքացիություն Չինաստան
Կրոնբուդդայականություն
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, մոդել, երգերի հեղինակ, կինոդերասանուհի և ստուդիական երաժիշտ
ԱմուսինDou Wei?[1] և Li Yapeng?[2][3]
Ծնողներհայր՝ Wang Youlin?[4], մայր՝ Xia Guiying?[4]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներLeah Dou?[6] և Li Yan?
 Faye Wong Վիքիպահեստում

Վան Ֆեյ կամ Ֆեյ Վոնգ (չինարեն՝ 王菲, անգլ.՝ Faye Wong), (օգոստոսի 8, 1969(1969-08-08), Պեկին, Չինաստան), չինացի փոփ-երգչուհի և դերասանուհի։ Ծնվել է Պեկինեւմ, 20 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Հոնկոնգ, որտեղ սկսել է իր էստրադային կարիերան։ Սկսած 1995 թվականից Վան Ֆեյը երգերը գրել է առավելապես իրեն հարազատ Մանդարին լեզվով։ Վերցնելով որպես հիմք չինական փոփը` նա համենայն դեպս հաճախ էր փորձարկում այլ ոճեր։ Այսօր Վան Ֆեյը չինական էստրադայի ամենահաջողակ աստղերից մեկն է։ Նա չափազանց հայտնի է Արևելյան և Հարավ-Արևելյան Ասիայի գրեթե բոլոր երկրներում, և զգալի չափով` արևմուտքում, չնայած անգլերեն լեզվով միայն մի քանի երգեր է գրել։ Բացի էստրադային կարիերայից, Վան Ֆեյը նկարահանվել է մի քանի ֆիլմում։ Մեծ փառք են նրան բերել «Чунцинский экспресс» և «2046» ֆիլմերը, որի ռեժիսորը Վոնգ Քարվայն է։ 2000 թվականին նա Գինեսի ռեկորդների գրքի կողմից ճանաչվել է որպես Cantopop ոճում ամենաշատ վաճառքներ ունեցող կինը[7]։ Իր երկրորդ ամուսնությունից հետո 2005 թվականին հեռացել է ուշադրության կենտրոնից, բայց 2010 թվականին վերադարձել է բեմահարթակ անսահման հետաքրքրություն ունենալով Sinophone աշխարհում[8][9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և երիտասարդություն (1969—1991)[խմբագրել | խմբագրել կոդը]

Վան Ֆեյը ծնվել է 1969 թվականի օգոստոսի 8-ին, Պեկինում, լեռնային ինժեների և օպերային երգչուհու ընտանիքում։ Նա ունի ավագ եղբայր, նրա անունը Վոնգ Ի (չինարեն՝ 王弋) է։ Երբ լրացավ աղջկա 15 տարին, ծնողները նրա անունը փոխեցին այնպես, որը հանգամանքների բերումով ի վիճակի չէին տալ ծնված ժամանակ` Վան Ֆեյ։ Մանկուց Ֆեյը շատ էր սիրում երգել և մեծ հետաքրքրություն է ունեցել երաժշտության հանդեպ։ Սակայն նրա հայրը անընդհատ աշխատում էր, իսկ մայրը ելույթներով ճանապարհորդում էր երկրով մեկ։ Երաժշտական տաղանդը, որը արտահայտվում էր աղջկա մոտ դեռ դպրոցում, ծնողներից աջակցություն չի ստացել, քանի որ մայրը որպես պրոֆեսիոնալ երգչուհի ենթադրում էր, որ երաժշտական գործունեությունն անիրագործելի միտք է աղջկա համար։ Այնուամենայնիվ, 1985-ից 1987 թվականներին չնայած մոր արգելքներին, Վան Ֆեյը գրել է երկու ալբոմ, որոնք գլխավորապես բաղկացած էին իր կուռքի` Թերեզա Թանգի քովեր-տարբերակի երգերից։

1987 թվականին, երբ նա դարձավ 18 տարեկան, նրա հայրը որոշեց տեղափոխել ողջ ընտանիքը Բրիտանական Հոնկոնգ։ Սկզբում աղջիկը խոր մենակություն էր զգում, քանի որ չէր կարողանում խոսել կանտոնական բարբառով։ Սկզբնական շրջանում նա փորձել է իր ուժերը որպես մոդել, բայց շատ շուտ հետաքրքրությունը կորցրեց դրա հանդեպ։ Այդ ժամանակ հայրը ուղարկեց նրան երգել սովորելու։ Նրա ուսուցիչը դարձավ Tai See-Chung-ը, ով աշխատել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Անիտա Մուին և Էնդի Լաուն։ Tai See-Chung-ը միանգամից նկատել է Ֆեյի ընդունակությունները, և նա այդ ժամանակվանից սկսել է անընդհատ ելույթ ունենալ տարբեր երաժշտական երեկույթներում, պարերի և այլ միջոցառումների ժամանակ, որով գրավել է համընդհանուր ուշադրությունը։ Շուտով Ֆեյին ներկայացրել են Cinepoly ընկերության կազմակերպիչներից մեկին, ով շատ տպավորված էր նրա վոկալական հմտություններով և անմիջապես որոշել է պայմանագիր ստորագրել։ Դա ռիսկային միջոցառում էր, քանի որ մայրցամաքից եկած դերասանները Հոնկոնգում սովորաբար «ետնաբեմում» էին։

Cinepoly-ը համոզել է սկսնակ երգչուհուն վերցնել Wong Jing Man բեմական կեղծանունը, որի անվան անգլիական համարժեքը Շիրլին էր։ Այդ կերպով, 1989 թվականին Ֆեյը թողարկել է իր առաջին ալբոմը, որն անվանվել է Shirley Wong: Րելիզը գրավել է հանրության որոշակի ուշադրություն և քիչ թե շատ դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից, իսկ «However That Day» երգը ստացել է հիթի ստատուս։ Հետո, 1990 թվականին, հետևել են ևս երկու ալբոմներ. Everything և You’re the Only One, որոնք համենայն դեպս գտնվում էին մոտավորապես նույն մակարդակին, ինչ առաջինը, սակայն վաճառքի ավելի ցածր մակարդակով։ Այդ ժամանակ շատ քննադատներ ենթադրում էին, որ երիտասարդ երգչուհին կլրացնի մայրցամաքից եկած դերասանների շարքը, ովքեր խառնվել էին հոնկոնգյան ետնաբեմում։

Գիտակցելով, որ թողարկված աշխատանքները իրենցից այն չեն ներկայացնում, ինչ նա էր ցանկանում և գոհ չլինելով, իր մասնագիտական մակարդակից, Ֆեյը որոշել է ուղևորվել Նյու Յորք` վոկալի լուրջ ուսուցման, անգլերեն լեզվին և ընդհանուր առմամբ արևմտյան մշակույթին ծանոթանալու համար։ Այդ ժամանակահատվածում իր երաժշտական հայացքների վրա մեծ ազդեցություն են ունեցել արևմտյան խմբերը, ինչպիսիք են The Cranberries, Cocteau Twins, ինչպես նաև R&B և ռեպ ոճերը, որն ավելի ուշ է արտահայտվում։ Ֆեյը ուսուցման հետ զուգահեռաբար պատրաստում էր նյութ իր նոր ալբոմի համար։ Լինելով ԱՄՆ-ում մեկ տարի` նա վերադարձել է Հոնկոնգ և այդ պահից սկսվել է իր գործունեության նոր շրջան։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանումը Օրիգինալ անվանումը Դերը Նշումներ
1991 Beyond's Diary BEYOND日記之莫欺少年窮 Mary
1994 Chungking Express 重慶森林 Faye Ներկայացվել է 14-րդ Հոնկոնգի ֆիլմերի մրցանակաբաշխությանը լավագույն դերասանուհու համար
Հաղթանակ—Ստոկհոլմի կինոփառատոնին լավագույն դերասանուհի անվանակարգում
2000 Okinawa Rendez-vous 戀戰沖繩 Jenny
2002 Chinese Odyssey 2002 天下無雙 Princess Wushuang Ներկայացվել է 22-րդ Հոնկոնգի ֆիլմերի մրցանակաբաշխությանը լավագույն դերասանուհի անվանակարգում
2004 2046 Wang Jingwen
Leaving Me, Loving You 大城小事 Xin Xiaoyue

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանումը Օրիգինալ Դեր Նշումներ
1991 Traces of the Heart 別姬 Mei-fong TVB ֆիլմ
1992 Արդարադատության գործադրում (Մաս II) 壹號皇庭II Mandy TVB սերիաներ
1993 Լեգենդար Ռեյջեր 原振俠 Hoi-tong TVB սերիաներ (20-րդ սերիա)
Eternity 千歲情人 Bou Ging-hung TVB series (20-րդ մաս)
1994 Ժամանակակից սիրային պատմություններ։ Three Equals One Love 愛情戀曲:愛情3加1 Wun-gwan TVB սերիաներից մի մաս
2001 Սեր ստից ウソコイ Lin Fei Kansai TV սերիաներ (11-րդ սերիա)

Ալբոմներ/Ձայնապնակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989: Shirley Wong (王靖雯)
  • 1990: Everything
  • 1990: You’re the Only One
  • 1992: Coming Home
  • 1993: No Regrets (執迷不悔)
  • 1993: 100,000 Whys (十萬個為什麼)
  • 1994: Mystery (迷)
  • 1994: Random Thoughts (胡思亂想)
  • 1994: Sky (天空)
  • 1994: Ingratiate Oneself (討好自己)
  • 1995: Decadent Sounds of Faye (菲靡靡之音)
  • 1995: Di-Dar
  • 1996: Restless (浮躁)
  • 1997: Faye Wong (王菲)
  • 1998: Scenic Tour (唱遊)
  • 1999: Only Love Strangers (只愛陌生人)
  • 2000: Fable (寓言)
  • 2001: Faye Wong (王菲)
  • 2003: To Love (將愛)
  • 2015: Be Perfunctory (敷衍)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ENTERTAINMENT WEEKLY: CHINA: DOU WEIAP.
  2. Pop diva Faye Wong to quit singing for loveChina Daily.
  3. Celebrity power couple Faye Wong, Li Yapeng divorce after eight years of marriageSCMP.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Douban (չին.) — 2005.
  5. KINDRED TARANTINO : The Thunder Rolls, Out of Hong KongLos Angeles Times, 1996.
  6. Faye Wong's daughter Leah picks up acting award // The Straits Times / W. FernandezSingapore Press Holdings, 1845. — ISSN 0585-3923
  7. «Best Selling Canto-Pop Female». Guinness World Records. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 23-ին.
  8. Sun Xi (2010 թ․ նոյեմբերի 5). «Return of the Inimitable Faye Wong». Women of China. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 23-ին.
  9. Chen, David (2011 թ․ հունվարի 28). «Pop Stop». Taipei Times. Վերցված է 2011 թ․ փետրվարի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեյ Վոնգ» հոդվածին։