Քրիստիան Պետերս
| Քրիստիան Պետերս | |
|---|---|
աստղագետ |
|
| ԱԱՀ՝ | Քրիստիան Հենրիխ Ֆրիդրիխ Պետերս |
| Ծննդյան օր՝ | 19.09.1813 |
| Ծննդավայր՝ | Շլեզվիգ-Հոլշտեյն, Գերմանիա |
| Վախճանի օր՝ | 18.07.1890 |
| Վախճանի վայր՝ | Քլինտոն, Նյու Յորք |
| Քաղաքացիություն՝ | |
| Ազգություն | գերմանացի |
| Աշխատանք՝ | Լիչֆիլդի աստղադիտարան |
Քրիստիան Հենրիխ Ֆրիդրիխ Պետերս (անգլ.՝ Christian Heinrich Friedrich Peters, ծնվ. 1813 թ. սեպտեմբերի 19, Շլեզվիգ-Հոլշտեյնում, Դանիա (այժմ Գերմանիա) - մահ. 1890 թ. հուլիսի 18, Քլինտոն, ԱՄՆ), գերմանա-ամերիկացի աստղագետ, եղել է աստերոիդների առաջին հետազոտողներից մեկը, հայտնաբերել է նրանցից 48-ը, ինչպես նաև մի քանի միգամածություններ և գալակտիկաներ: Ղեկավարել է Լիչֆիլդի աստղադիտարանը:
Պետերսը սովորել է Գումբոլդտի անվան Բեռլինյան համալսարանում, որտեղ մաթեմատիկայի և աստղագիտության դասախոսությունները վարում էր Յոհան Էնկեն: 23 տարեկանում Պետերսը ստացավ փիլիսոփայության դոկտորի կոչում: Կրթությունը շարունակեց մեծ մաթեմատիկոս Կարլ Գաուսի մոտ, ով հայտնի էր աստղագիտության ոլորտում շնորհիվ նրա, որ սեփական մշակման մեթոդով հաշվարկել էր առաջին հայտնաբերած աստերոիդի` Սերեսի, շարժման հետագիծը:
Ուսման ավարտից հետո Պետերսը ուղևորվում է Իտալիա, որպեսզի կատարի մի շարք հետազոտական աշխատանքներ և հետո ընդունվի Սիցիլիայում նոր կառուցված աստղադիտարան որպես օգնական: Սակայն անհանգիստ քաղաքական իրավիճակը Իտալիայում ներքաշում է Պետերսին Իտալիայի անկախության համար մղվող ապստամբական պայքարի մեջ: 1849 թվականին թագավորական զորքերը գրավում են կղզին, ինչի արդյունքում Պետերսը ստիպված է լինում փախչել Ֆրանսիա: Որոշ ժամանակ անց նա ուղևորվում է Կոնստանտինոպոլիս: Սակայն այստեղ ևս նա չի կարողանում շարունակել իր գիտական գործունեությունը, քանի-որ շուտով սկսում է Ղրիմյան պատերազմը:
1854 թվականին ամերիկյան դեսպանի օգնությամբ Պետերսին հաջողվում է տեղափոխվել ԱՄՆ, որտեղ նա անմիջապես վերսկսում է իր հետազոտողական աշխատանքը: Արդեն հինգ տարի անց նա զբաղեցնում էր աստղագիտության պրոֆեսորի պաշտոնը Համիլտոնյան քոլեջում Քլինտոն քաղաքում և ղեկավարում էր Լիչֆիլդի աստղադիտարանը: Այն ժամանակ աստղադիտարանում էր գտնվում այն ժամանակվա ԱՄՆ-ում գտնվող ամենամեծ ռեֆրակտոր աստղադիտակներից մեկը` 13 ½ դյույմ: Այս աստղադիտակի միջոցով էլ Պետերսը կատարել է իր հայտնագործությունների մեծ մասը:
Արտաքին հղումներ[խմբագրել]
«Կենսագրություն»։ Ազգային ակադեմիայի հրատարակություն։ Արխիվացված օրիգինալից 2012-04-08-ին։ http://www.webcitation.org/66lMthpN5։ (անգլերեն)