Կառլ Գաուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կարլ Գաուս-ից)
Կառլ Գաուս
Carl Friedrich Gauss.jpg
(մաթեմատիկոս, ֆիզիկոս, աստղագետ)
Բնագիր ԱԱՀ՝ Johann Carl Friedrich Gauß
Ծննդյան օր՝ ապրիլի 30, 1777
Ծննդավայր՝ Բրաունշվեյգ (Գերմանիա)
Վախճանի օր՝ փետրվարի 23, 1855
Վախճանի վայր՝ Գյոթինգեն (Գերմանիա)

Կարլ Գաուս Ֆրիդրիխ(գերմ. Johann Carl Friedrich Gauß, ծնվ. 1777 ապրիլի 30-ին Բրաունշվեյգ, Գերմանիա,- մահ. 1855 փետրվարի 23-ին Գյոթինգեն) - գերմանացի ֆիզիկոս, մաթեմատիկոս և աստղագետ։ Գաոսի անվան հետ են կապված հանրահաշվի, թվերի տեսության, դիֆերենցիալ տեսության, մաթեմատիկական ֆիզիկայի բազմաթիվ հասկացություններ։ Նա 1795 - 1798թթ. սովորել է Գյոթինգի համալսարանում, իսկ 1807թ. եղել է այդ ամբիոնի վարիչ և Գյոթինգի աստղադիտարանի տնօրեն։ 1832թ. Գաուսը ֆիզիկոս Վ. Վեբերի հետ առաջարկել է միավորների բացարձակ համակարգը։ 1839թ. շարադրել է պոտենցիալի ընդհանուր տեսության հիմունքները, մասնավորապես՝էլեկտրաստատիստիկայի հիմնական թեորեմը։ 1840թ. նա մշակել է բարդ օպտիկական համակարգերում պատկերի կառուցման տեսությունը, իսկ 1845թ. արտահայտել է էլեկտրամագնիսական փոխազդեցությունների արագության տարածման վերջավոր լինելու գաղափարը։ Գաուսը զբաղվել է նաև գեոդեզիայի հարցերով և այդ նպատակով ստեղծել է լուսային ազդանշանները հաղորդող սարք՝ «հելիոտրոպ»։ Նա առաջիններից մեկն է հանգել ոչ Էվկլիդեսյան երկրաչափության անհրաժեշտության գաղափարին։ Գաուսի հաշվարկած ուղեծրերով հայտնաբերվել են «Ցերեյա», «Պալադա» և այլ փոքր մոլորակներ։ Հանրահածվի, թվերի տեսության, դի, դիֆերենցիալ տեսության, մաթեմատիկական ֆիզիկայի ոլորտներում հայտնի են Գաուսի բաշխում, Գաուսի թեորեմ, Գաուսի հաստատուն, Գաուսի սկզբունք, Գաուսի կորություն և այլ սկզբունքներ ու հասկացություններ։

Միավորների բացարձակ համակարգում մագնիսական ինդուկցիայի միավորը ի պատիվ Գաուսի կոչվել է Գաուս (Գս)։

[խմբագրել] Աղբյուրներ

  • Դպրոցական մեծ հանրագիտարան:Գիրք 1, հատոր 1:Երևան 2008, էջ 206
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով