Jump to content

Քասախ (Կոտայքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քասախ, Կոտայքի մարզից)
Քասախ
Նաիրի համայնք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի
ԳյուղԿոտայքի մարզ, Նաիրիի շրջան, Ապարանի շրջան և Երևանի գավառ
Այլ անվանումներ№ 40 սովխոզ
ԲԾՄ1175 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն6148 մարդ (2016[1])
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Քասախ (Կոտայքի մարզ) (Հայաստան)##
Քասախ (Կոտայքի մարզ) (Հայաստան)

Քասախ, Հայաստան, Կոտայքի մարզ

Հիմնադրվել է 1965 թվականին՝ նախկին Ապարանի շրջանի Չամռլու գյուղի տեղահանման հաշվին։ Քասախ է վերանվանվել 1970 թվականի նոյեմբերի 11-ին։

Ավանդություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի սարդարի որդին որսի է գալիս այս կողմերը։ Վրան է խփում Քուչակ գյուղի ներքին հողամասում։ Լուսադեմին բաց անելով աչքերը, խանը եղնիկի մի մոլորված ձագ է տեսնում Քասաղի կողմը վազելիս։

Նստում է ձին, ընկնում նրա ետևից։ Եղնիկն իրեն գցում է մոտակա ճահճուտը։ Խանի ձին խրվում է ցեխի մեջ և ցած գցում տիրոջը։ Ծառաները ուշ երեկոյան գտնում են խանին և տանում մոտիկ գյուղը։ Երբ նրա ուշքը գլուխն է գալիս, բարկացած հրամայում է տունը մի սայլ լծել, հող ու քար լցնել ճահիճը, որ չորանա։ Շատ լծկան է խեղդվում, վար ու ցանքը մնում է, սուգ ու շիվանը երկինք է բարձրանում։ Դրանից հետո գյուղի անունը դնում են Չամռլու՝ Ցեխավան[2][3][4][5]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնիները տեղափոխվել են Ապարանի Քասախ և Զովունի գյուղերից, ինչպես նաև Ախալքալաքից և Գանձակից։

Քասախի ազգաբնակչության փոփոխությունը.[6]

Տարի 1970 1979 1989 2001 2004 2011 2012 2016
Բնակիչ 2003 2384 4195 4755 5562 5186[7] 5663 6148

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ։

Հասարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քասախում կա մեկ մանկապարտեզ, երկու միջնակարգ դպրոց, արվեստի դպրոց, սպորտդպրոց և մշակույթի տուն, ծանրամարտի մարզադպրոց։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
  2. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  3. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  4. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 205» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 16-ին.
  7. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները