Փիշմանիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիշմանիե
թուրքերեն՝ Pişmaniye
թուրքական խոհանոց
Ծագում
Ենթատեսակաղանդեր
Առաջացման երկիրԹուրքիա Թուրքիա
Իրան Իրան
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Հարավային Կորեա Հարավային Կորեա
Բաղադրամասեր
Հիմնականշաքար (և դրա փոխարիչնիչներ), ալյուր, յուղ
ՀնարավորԲնական համային հավելումներ՝ (խնկենի, գետնանուշ, քնջութ)
 Pişmaniye Վիքիպահեստում

Փիշմանիե (թուրքերեն՝ Pişmaniye), թուրքական խոհանոցի աղանդեր, որը հանդիպում է նաև պարսկական, չինական և կորեական խոհանոցներում։ Այն իրենից ներկայացնում է բարակ թելերի կծիկ, որը բաղկացած է յուղի մեջ բոված ալյուրից ու շաքարից, ինչպես նաև որոշ համային բնական հավելումներից՝ խնկենի, գետնանուշ, քնջութ, վանիլին և այլն։ Որպես այդպիսին այն հալվայի և շաքարե բամբակի միջև գտնվող քաղցրավենիք է։ Արտաքին տեսքը հիշեցնում է թելի կծիկ և ունի խիստ արտահայտված քաղցր համ։

Թուրքական խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայում պատմականորեն փիշմանիեն պատրաստել են տնային պայմաններում, սակայն այսօր այդ ավանդույթը շատ հազվադեպ է պահպանվել։ Հիմնականում այս քաղցրավենիքը Թուրքիայում այսօր պատրաստում են գործարանային եղանակով[1]։

Փիշմանիեի պատրաստման առաջին հիշատակությունը հանդիպում է բժիշկ Սերվանի գրքում դեռևս 1430-ական թվականներին[2]։

Պարսկական խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանում փիշմանիեի նմանօրինակ քաղցրավենիքը կոչվում է փաշմակ և առաջին անգամ հիշատակվել է բանաստեղծ Աբու Իսհակի ստեղծագործություններում։ «Փաշմակ» բառն առաջացել է պարսկերեն «փաշմ» տերմինից, որը նշանակում է բուրդ։ Պարսկական փիշմանիեի հայրենիքը համարվում է Յազդ քաղաքը։ Կա ևս մեկ վարկած, որ նույն անվանումով քաղցրավենիք ծագել է Եգիպտոսում (ղպտիների մոտ) որպես աղանդեր։

Չինական խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանում այս քաղցրավենիքը կոչվում է «Վիշապի մորուք»։ Չինական խոհանոցից այս աղանդերը չինական սփյուռքի հետ տարածվել է Արևելյան Ասիայում, ինչպես նաև Կանադա և ԱՄՆ։

Դասական «վիշապի մորուքը» պատրաստում են եգիպտացորենի օշարակից, բրնձի ալյուրից, գետնանուշից, քնջութի և կոկոսի քերուքից։ Արտաքին տեսքով այնքան էլ չի տարբերվում փիշմանիեից և փաշմակից։ Ի տարբերություն առաջինի, վիշապի մորուքի մեջ լրացուցիչ կերպով լցոնում են քաղցր միջուկ։

Չինաստանում «վիշապի մորուքը» ասոցացվում է արիստոկրատիայի հետ, ինչպես նաև մշակութային հեղափոխության գալուստով։

Կորեական խոհանոցում այս քաղցրավենիքը կոչվում է կկուլտարաե (w:en:Kkultarae):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Yıldırım, Renan, «Ağızda Dağılan Lezzet Pişmaniye», Skylife, February 2003
  2. Şirvani, Muhammed bin Mahmud, 15. Yüzyıl Osmanlı Mutfağı, eds. Mustafa Argunşah and Müjgan Çakır, Istanbul:Gökkubbe Yayınları, 2005, 126—127; Priscilla Mary Işın, Gülbeşeker, Türk Tatlıları Tarihi, İstanbul:Yapı Kredi Yayınları, 2008, 191—192