Ցզյաո Վու-Կի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցզյաո Վու-Կի
Zaowouki.png
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Zao Wou-Ki / 赵无极
Ծնվել է փետրվարի 13 1921
Ծննդավայր Պեկին, Չինաստան
Ժանր(եր) գեղանկարչություն, գրաֆիկա
Գործունեություն գեղանկարիչ, գրաֆիկ
Պորտալ Nuvola apps kcoloredit.svg Արվեստ


Ցզյաո Վու-Կի կամ Ցզյաո Ուցզի (ֆր.՝ Zao Wou-Ki, չին.՝ 赵无极), (փետրվարի 13 1921, Պեկին), չինական ծագումով ֆրանսիացի գեղանկարիչ, գրաֆիկ, գիրք ձևավորող, նոր Փարիզյան դպրոցի ներկայացուցիչ։

Կենսագրական փաստեր[խմբագրել]

Ծնվել է հին երաժշտական ընտանիքից սերող ազնվականների ընտանիքում։[1] 1935 - 1941 թվականներին Հանջոուի կերպարվեստի դպրոցում գեղագրություն է սովորել, որտեղ և 1941 - 1947 թվականներին դասավանդել է։ Քանի որ այդ ժամանակ Չինաստանը պատերազմում էր Ճապոնիայի հետ, ապա դպրոցի հետ տեղափոխվում է՝ սկզբում Ցզյանսի, հետո Հունան և վերջում Սիչյուան։

1948 թվականին տեղափոխվում է Փարիզ, տեղավորվում է Մոնպարնասում, Ծանոթանում է Պիեռ Սուլաժի, Հանս Հարտունգի, Նիլոլա դե Ստալի, Ալբերտո Ջակոմետիի, Մարի Էլենա Վիեյրա դե Սիլվայի, Անրի Միշոյի հետ։ 1952 թվականից պարբերաբար ցուցադրվում է Պիեռի պատկերասրահում, մասնակցում է ԱՄՆ-ում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում, Չինաստանում, Իտալիայում, Իսպանիայում կազմակերպվող ցուցահանդեսներին։

1964 թվականին ստացել է ֆրանսիական քաղաքացիություն։ Գրքի ձևավորող է աշխատել Ա. Միշոյի (1950, 1981, 1995), Ռենե Շարի (1957, 1974), Անդրե Մալրոյի (1962), Սեն-Ժոն Պերսի (1965), Ժան Նիկոլա Արտյուր Ռեմբոյի (1966, 1967), Էզրա Լումիս Պաունդի (1972), Ռոժե Կաույաի (1974, 1976), Լեոպոլդ Սեդար Սենգորի (1978), Ֆիլիպ Ժակոտեի (1981), Հալիլ ջեբրանի (1992), Իվ Բոնֆուայի (1993, 1994, 1996) և ուրիշների հրատարակչություններում։

Ստեղծագործական ոճի բնութագիրը[խմբագրել]

1951 թվականին այցելելով Շվեյցարիա բացահայտում է իր համար Պաուլ Կլեեի ստեղծագործությունները, և ստեղծում իր յուրահատուկ ոչ ֆիգուրատիվ ոճը, որը ներառում էր արևմտյան աբստրակցիոնիզմի ձեռքբերումները և չինական երփնագրի ավանդույթները։

Գնահատում[խմբագրել]

1993 թվականին պարգևատրվել է ֆրանսիական Պատվո Լեգեոնի շքանշանով, իսկ1994 թվականին՝ Ճապոնիայի կայսերական մրցանակով, 2001 թվականին՝ Թեյլորի հիմնադրամի մրցանակով։. 2002 թվականին Ցզյաո Վու-Կին ընտրվել է Ֆրանսիայի Գեղեցիկ արվեստների ակադեմիայի անդամ։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

2011 թվականի հոկտեմբերի 3-ին Ցզյաո Վու-Կիի 1968 թվականին նկարած «10.1.68» աբստրակտ ոճի բնանկարը Sotheby's աճուրդում վաճառվել է 8.85 մլն դոլարով։[2]

Գրականություն[խմբագրել]

  • Jacometti N. L’oeuvre gravée 1949 - 1954 de Zao Wou-Ki. Berne։ Éditions Gutekunst & Klipstein, 1955.
  • Roy Cl. Zao Wou-Ki. Paris։ Georges Fall, 1955 [վերահր.. 1960, 1970].
  • Zao Wou-Ki/ Textes et extraits de Henri Michaux, Michel Ragon, Claude Roy, Pierre Schneider, Myriam Prévot-Douatte, Jacques Lassaigne. Paris։ Galerie de France, 1969.
  • Laude J. Zao Wou-ki. Bruxelles։ La Connaissance, 1974.
  • De Vrees F. Zao Wou-Ki. Schelderode։ Kunstforum, 1977 [վերահր..1981]
  • Abadie D., Contensou M. Zao Wou-ki. Paris։ Ars Mundi, 1989,
  • Daix P. Zao Wou-Ki, l’oeuvre 1935 - 1993. Neuchâtel։ Éditions Ides et calendes, 1994 [վերահր. 1996].
  • Bonnefoy Y., Cortanze G. de. Zao Wou-Ki. Paris։ Éditions de la Différence, 1998.
  • Noel B. Zao Wou Ki, Grands Formats. Paris։ Editions Cercle d’Art, 2000.
  • Chalumeau J.-L. Zao Wou-Ki։ Ce qui est abstrait pour vous est réel pour moi. Paris։ Éditions Cercle d’art, 2001.
  • Zao Wou-Ki/ Textes de François Cheng, Pierre Schneider, Jean Lescure, Guitemie Maldonado. Paris։ Ministère de la Culture et de la Communication; Éditions du Jeu de Paume, 2003.
  • Мишо А. Чтение// Пространство другими словами։ Французские поэты XX века об образе в искусстве. СПб։ Изд-во Ивана Лимбаха, 2005, с.64-65.(ռուսերեն)

Հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]