Պաուլ Կլեե
| Պաուլ Կլեե | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Պաուլ Կլեե |
| Ծննդյան օր՝ | դեկտեմբերի 18, 1879 |
| Ծննդավայր՝ | Մյուխենբուխզեե, Բեռնի մոտ (Շվեյցարիա) |
| Վախճանի օր՝ | հուլիսի 29, 1940 |
| Վախճանի վայր՝ | Լակառնո |
Պաուլ Կլեե (գերմ. Paul Klee [kleː], 18 դեկտեմբեր 1879, Մյուխենբուխզեե, Բեռնի մոտ — 29 հուլիսի 1940, Լոկառնո), գերմանացի նկարիչ, գրաֆիկ, արվեստի տեսաբան, 20-րդ դարի խոշոր ավանգարդիստ արվեստագետ։ Կլեեն ստացել է բազմակողմանի կրթություն, այդ թվում` երաժշտական։ Նվագել է ջութակ [1]։ Հետևելով Վասիլի Կանդինսկու օրինակին, Կլեեն 19 տարեկանում մեկնում է Մյունխեն և ընդունվում է ակադեմիա` Ֆրանց ֆոն Շտուկի դասարան։ 1901-ին ճանապարհորդում է Իտալիայով և հրապուրվում է իտակալան վերածննդի նկարչությամբ։ Կլեեի գեղագիտական հասունացման մեջ մեծ դեր է խաղում նրա այցելությունը Նեապոլ։ Նեապոլի ակվարիումում նա ազդվում է Հանս ֆոն Մարեի որմնանկարնեից և բուն ակվարիումից։
1911թ.-ին Կլեեն հանդիպում է ժամանակի կերպարվեստի խոշոր բազմաթիվ ներկայացուցիչների` Կանդինսկի, Յավլենսկի, Ֆրանց Մարկ, Գաբրիելա Մյունտեր ևն։ Նույն թվին Կլեեն մասնակցում է Կանդինսկու և Մարկի հիմնած Der Blaue Reiter Խմբի ցուցահանդեսին։ Այդ ժաման Կլեեն ազդվում է Դելոնեից, որի "Լույսի մասին" էսսեի իր թարգմանությունը լույս է տեսնում "Der Sturm" պարբերականում 1913 թ . հունվարին։
Այդ ընթացքում Պաուլ Կլեեի մոտ ձևավորվում է ուրույն ոճ, որին նկարիչը հարազատ է մնում հետագա 30 տարիներին։ 1911 թ.-ին Պաուլ Կլեեն սկսում է պահել իր բոլոր ստեղծագործություններն ընդգրկող կատալոգ։ Ներառյալ վաղ տարիների նկարչական փորձերը, կատալոգը պարունակում է շուրջ 9000 աշխատանք։
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Հերբերտ Ռիդ, "Արդի նկարչության համառոտ պատմություն", Սարգիս Խաչենց, 2002, Երևան, էջ 128