Տերատոմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տերատոմա
ՏեսակՈւռուցքներ և հիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունուռուցքաբանություն
ՀՄԴ-10C62.9
 Teratomas Վիքիպահեստում

Տերատոմա, ուռուցք, որն առաջանում է հյուսվածքների մի քանի տիպերից, ինչպես օրինակ՝ մազերից, մկաններից կամ ոսկրերից[1]։ Դրանք հիմնականում առաջանում են ձվարաններում, ամորձիներում կամ պոչուկոսկրում և ավելի հազվադեպ՝ մարմնի այլ մասերում[1]։ Եթե ուռուցքը փոքր չափի է, ապա ախտանիշները կարող են նվազ արտահայտված լինել[2]։ Ամորձիների տերատոման կարող է անցավ գնդիկի ներկայացված լինել[3]։ Բարդությունները կարող են ներառել ձվարանների ոլորումը, ամորձիների ոլորումը կամ Hydrops fetalis–ը[2][3][4]։

Սրանք սեռական բջիջների ուռուցքների տիպ են (ուռուցք, որն առաջանում է այն բջիջներից, որոնցից առաջանում եմ սպերմատոզոիդներն ու ձվաբջիջները)[1][5]։ Դրանք բաժանվում են երկու տեսակի՝ հասուն և անհաս[1]։ Հասուն տերատոմաները ներառում են դերմոիդ բշտերը և հիմնականում բարորակ են[5]։ Թերհաս տերատոմաները կարող են քաղցկեղային լինել[1][6]։ Ձվարանների շատ տերատոմաներ հասուն են[7]։ Հասուն մարդկանց շրջանում ամորձիների տերատոմաները մեծ մասամբ քաղցկեղային են[8]։ Վերջնական ախտորոշումը հյուսվածքային բիոպսիայի վրա է հիմնված[9]։

Պոչուկի, ամորձու և ձվարանի տերատոմաների բուժումը սովորաբար վիրահատական է[10][11][12]։ Ամորձու և ձվարանի թերհաս տերատոմաները հաճախ բուժվում են նաև քիմիոթերապիայով[11][7]։

Մոտավորապես 30,000 նորածիններից 1–ը պոչուկոսկրում տերատոմա ունի, որն այն դարձնում է ամենատարածված ուռուցքն այդ տարիքային խմբում[10][13]։

Կանայք ավելի հաճախ հիվանդանում են, քան տղամարդիկ[10]։ Ձվարանի տերատոմաները կազմում են ձվարանի ուռուցքների շուրջ մեկ քառորդը և սովորաբար նկատվում են միջին տարիքում[7]։ Ամորձու տերատոման ամորձու քաղցկեղների գրեթե կեսն է կազմում[14]։ Դրանք կարող են և երեխաների, և հասուն մարդկանց մոտ հանդիպել[15]։ Անվանումը ծագել է հունարեն «հրեշ» և «ուռուցք» բառերից[16]։

Նշաններ և ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերատոմաները կարող են հայտնաբերվել երեխաների և հասուն մարդկանց շրջանում։ Սաղմանային (էմբրիոնալ) ծագման տերատոմաները շատ հաճախ երեխաների շրջանում ծնվելիս են հայտնաբերվում, ավելի մեծ տարիքի երեխաների և սկսած պտղի ուտրաձայնային պատկերում։

Պտղի ախտորոշված տերատոմաների մեծ մասը սրբոսկրապոչուկային (Ալտմանի I, II և III տեսակներ) ու պարանոցային (վիզ) տերատոմաներն են։ Այս տերատոմաները կարող են հայտնաբերվել պրենատալ ռուտին ուլտրաձայնային քննության ընթացքում, քանի որ դրանք պտղի մարմնից են կազմվում և դեպի սաղմնային (ամնիոտիկ) հեղուկ են տարածվում։ Պտղի մարմնի ներսում գտվող տերատոմաները ուլտրաձայնային հետազոտությամբ դժվար տեսանելի են, ուստի հղի կնոջ արգանդի մագնիսառեզոնանսային շերտագրությունն ավելի ինֆորմոտիվ է[17][18]։

Բարդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերատոմաները պտղի համար վտանգավոր չեն, բացառությամբ կամ մասս–էֆեկտի կամ դեպի ուռուցք արյան մեծ քանակի հոսքի (հայտնի որպես անոթային գողություն)։ Մասս–էֆեկտը հաճախ շրջակա օրգաններից հեղուկի նորմալ անցման խցանումից է բաղկացած։ Անոթային գողությունը պտղի սրտի վրա լարվածություն կարող է առաջացնել ու նույնիսկ սրտային անբավարարության բերել և, այդպիսով՝ կարելի է վերահսկել պտղի էխոկարդիոգրաֆիայով։

Տերատոմաները կարող են առաջացնել N-մեթիլ-D-ասպարտատ (NMDA) ընկալչային էնցեֆալիտ կոչվող աուտոիմուն հիվանդություն։ Այս իրավիճակում տերատոմաները կարող են NMDA ընկալիչների առանձնահատկություններով B բջիջներ պարունակել[19]։

Տեղում կամ հարակից օրգաններում վիրահատութունից հետո ետաճի ռիսկ կա[20]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասուն տերատոմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնորմի հասուն տերատոմա։ Ռեզեկցված ուռուցքի հորիզոնական կտրվածքը ճարպաֆիբրոզային հյուսվածք է, կալցիֆիկացված զոնաներ և մազեր պարունակող հարթ թաղանթով ակոսված մի քանի բշտային խոռոչներ։ Ձախ կողմի ներքևի անկյունում B5 բրոնխի ներգրավումն է պարզ երևում։

Հասուն տերատոման 0 աստիճանի տերատոմա է։ Հասուն տերատոմաները ձևաբանորեն և հյուսվածաբանորեն բարձր տարբերակված են և կարող են լինել կարծր, բշտային կամ կարծր ու բշտայինի համակցություն։ Հասուն տերատոման հաճախ հյուսվածքների մի քանի տարբեր տեսակներ է պարունակում, ինչպես մաշկից, մկանից և ոսկորից։ Մաշկը կարող է բշտին շրջապատել և հսկա քանակությամբ մազեր աճել (տես՝ դերմոիդ բուշտ)։ Հասուն տերատոմաները հւմնականում բարորակ են։ չարորակ հասուն տերատոմաները մի քանի որոշակի տեսակներ են։

Դերմոիդ բուշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերմոիդ բուշտը հասուն հասուն տերատոմա է, որը մազեր (երբեմն հսկա քանակությամբ) և նորմալ մաշկին ու էկտոդերմից ծագող այլ հյուսվեծքներին բնորոշ կառուցվածքներ է պարունակում։ Տերմինն շատ հաճախ կիրառվում է գանգի կարանների և կանանց ձվարանների տերատոմաների համար։

Պտուղ՝ պտղի մեջ և պտղանման տերատոմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտուղ՝ պտղի մեջ (fetus in fetu) և պտղանման տերատոման հասուն տերատոմայի հազվագյուտ ձևեր են, որոնք չարորակ պտուղ հիշեցնող մեկ կամ ավելի կոմպոնենտներ են ներառում։ Երկու ձևերն էլ կարող են պարունակել կամ թվալ, թե պարունակում են ամբողջական օրգան–համակարգեր, մինչև անգամ մարմնի մեծ մասեր, ինչպես օրինակ՝ իրան կամ վերջույթներ։ Fetus in fetu–ն պտղանման տերատոմայից ողնաշար և երկկողմանի համաչափություն ունենալով է տարբերվում[21]։

Շատ հեղինակներ համաձայն են այն մտքին, որ պտղաձև տերատոմաները բարձր զարգացած հասուն տերտոմաներ են։ Fetus in fetu–ի մասին տվյալները հակասող են[21]։ Կարող է նաև բջջաբանական տարբերություն լինել՝ պտղանման տերատոման ձվարանների տերատոմաների դեպքում (գինեկոլոգներ) և fetus in fetu–ն ավելի հաճախ հետորովայնամզային տերատոմաների դեպքում է հաղորդվում (ընդհանուր վիրաբույժներ)։ Fetus in fetu–ն հաճախ մեկնաբանվում է որպես պտուղ, որն աճում է իր երկվորյակի ներսում։ Այսպես, այս մեկնաբանությունը երկվորյակների առաջացման հատուկ բարդություն է ենթադրում՝ մի քանիսից մեկը,, որը խմբավորվում է երկվորյակ–պարազիտ տերմինի ներքո։ Այս առումով ուշագրավ է, որ շատ դեպքերում fetus in fetu–ն հղվում է, որպես հասուն տերատոմայի ներսում գտնվող հեղուկով լցված բուշտ[22][23][24][25]։ Հասուն տերատոմայի ներսում գտնվող բշտեր կարող են մասակիորեն զարգացած օրգան–համակարգեր ունենալ։ Զեկույցները ներառում են մասնակի գանգի ոսկրեր, երկար ոսկրեր և ռուդիմենտային զարկող սրտի դեպքեր[26][27]։

Անկախ նրանից, թե fetus in fetu–ն և պտղանման տերատոման էությամբ մեկը, թե երկուսն են, դրանք տարբեր ձև են և չպետք է խառնել էկտոպիկ հղիությանը։

Ձվարանի խպիպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Struma ovarii–ն (բառացի՝ ձվարանի խպիպ) հասուն տերատոմայի հազվագյուտ ձև է, որը մեծ մասամբ թիրոիդ հյուսվածք է պարունակում։

Ախտաֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերատոմաները պատկանում են ոչ սեմինոմատոզ առաջնային սեռական բջիջների ուռուցք (Ո.Ս.Ս.Բ.Ու.) անվամբ հայտնի ուռուցքների դասին։ Այս դասի բոլոր ուռուցքները պլյուրիպոտենտ բջիջների (առաջնային սեռական բջիջներ և սաղմնային բջիջներ) ոչ նորմալ զարգացման հետևանք են։ էմբրիոնալ ծագման տերատոմաները բնածին են։ Սաղմնաբջջային ծագման տերատոմաները և կարող են բնածին լինել, և չեն կարող (դա հայտնի չէ)։ Պլյուրիպոտենտ բջիջները պարզվում է կարևոր չեն, բացի նրանից, որ սահմանափակում են տերատոմայի՝ մարմնին տեղակայումը։

Սաղմնային բջիջներից ծագող տերատոմաները տղամարդկանց շրջանում հանդիպում են ամորձիներում, իսկ կանանց շրջանում՝ ձվարանաններում։ էմբրիոնային բջիջներից ծագող տերատոմաները սովորաբար միջին գծով են հանդիպում՝ ուղեղում, գանգի վրա այլ տեղամասերում, քթին, լեզվի վրա, լեզվի տակ և պարանոցին (պարանոցային տերատոմա), միջնորմ, հետորովայնամիզ և ամրացված են պոչուկին։ Տերատոմաները կարող են այլ տեղերում ևս հանդիպել խիստ հազվադեպ պարենքիմատոզ օրգաններում (հատկապես՝ սրտում և լյարդում) և խոռոչավոր օրգաններում (ինչպես օրինակ՝ ստամոքսում, միզապարկում) ու սովորաբար՝ գանգի կարաններում։

Հազվադեպ՝ ավելի բարդ մարմնի մասերում, ինչպես օրինակ՝ ատամներում, ուղեղանյութում[28], աչքերում[29][30] կամ իրանում կարող է հանդիպել[31]։

Ծագման տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերատոմաների ծագման վերբերյալ բազմաթիվ տեսություններ գոյություն ունեն[32]։ Այդ տեսությունները չշփոթել չապացուցված այն տեսությանը, որ fetus in fetu–ն (տես ներքևում) բացարձակապես տերատոմա չէ, այլ գուցե երկվորյակ–պարազիտ։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձվարանում տերատոմա ցույց տվող ՀՇ՝ հարթ սահմաններով, հոծ մասով ճարպային գոյացություն, որը հավանաբար ատամ է։

Տերատոմաները կարծիք կա, որ արգանդում են ծագում, ուստի կարող են բնածին ուռուցք համարվել։ Տերատոմաներից շատերը մանկության կամ հասուն ընթացքում երկար ժամանակ չեն ախտորոշվում։ Հսկա ուռուցքները ավելի հավանական է, որ վաղ ախտորոշվեն։ Սրբանապոչուկային և պարանոցային տերատոմաները հաճախ նախածննդյան ուլտրաձայնային հետազոտությամբ են հայտնաբերվում։ Լրացուցիչ ախտորոշիչ եղանակները կարող են նախածննդյան ՄՌՇ–ն ներառել։ Հազվագյուտ դեպքերում ուռուցքն այնքան մեծ է լինում, որ պտուղը կարող է վնասվել կամ մահանալ։ Սրբանապոչուկային մեծ տերատոմաների դեպքում, պտղի արյան շրջանառության նշանակալի մասը վերաուղղվում է դեպի տերատոման (երևույթը կոչվում է հանման համախտանիշ), առաջացնելով սրտային անվբավարարություն կամ պտղի այտուց։ Որոշ դեպքերում ֆետալ վիրահատություն կարող է ցուցված լինել։

Նորածնային շրջանից հետո տերատոմայի ախտանիշները դրա տեղակայումից և օրգանի ծագումից են կախված։ Ձվարանի տերատոմաները հաճախ որովայնային կամ կոնքային ցավով են ներկայացվում, որն առաջանում է ձվարանի ոլորումից կամ դրա կապանների գրգռումից։ Վերջերս հայտանբերված վիճակը, որտեղ ձվարանի տերատոմաները էնցեֆալիտ են առաջացնում կապված են N-մեթիլ-D-ասպարտատի ընկալչի հակամարմնի (NMDAR) դեմ հակամարմնին հաճախ հղվում է որպես «Հակա–NMDA ընկալչային էնցեֆլիտ» ճանաչված լուրջ բարդություն է։ Հիվանդների շրջանում զարգանում է բազմաստիճանային հիվանդություն, որը փսիխոզից, հիշողության պակասից, կաթվածից և լեզվական անկումից պրոգրեսիվում է դեպի կատատոնիկ առանձնահատկություններով հաճախ պայմանավորված ոչ նորմալ շարժումներով չգիտակցված վիճակ և ինքնավար ու շնչառական անկայունություն[33]։ Ամորձու տերատոմաները ներկայացված են ամորձում շոշափելի զանգվածի տեսքով, միջընդերքի տերատոմաները հաճախ թոքերում կամ օդատար ուղիներում սեղմում են առաջացնում և կրցքավանդակի ցավի ձևով և/կամ շնչառական ախտանիշներով կարող են ներկայացված լինել։

Որոշ տերատոմաներ դեղնուցապարկի տարրեր են պարունակում, որոնք ալյֆա–ֆետոպրոտեին (AFP) է արտազատում։ Ալյֆա–ֆետոպրոտեինի հայտնաբերումը կարող է օգնել հաստատել ախտորոշումը և հաճախ որպես ախտադարձի կամ բուժման ազդեցության մարկեր է կիրառվում, սակայն որպես սկզբնական ախտորոշման մեթոդ հազվադեպ է օգտագործվում։ (Մայրական շիճուկը կամ մայրական շիճուկի ալյֆա–ֆետոպրոտեինը այլ ֆետալ վիճակների համար, ինչպիսիք են Դաունի համախտանիշը, spina bifida–ն և որովայնի պատի արատները, օրինակ՝ գաստրոշիզիսը, պիտանի սկրինինգային թեստ է։)

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնին տեղակայումը հաշվի չառնելով տերատոմաները քաղցկեղի փուլայնացման համակարգի համաձայն են դասակարգվում։ Դա ցույց է տալիս թե արդյոք քիմիոթերապիան կամ ճառագայթային թերապիան ի հավելումն վիրահատությանը կարող են անհրաժեշտ լինել։ Տերատոմաները հիմանականում Գոնսալեզ–Կրուսսի աստիճանական համակարգը օգտագոծելով են դասակարգվում[21]՝ 0 կամ հասուն (բարորակ), 1 կամ անհաս (հավանական բարորակ), 2 կամ անհաս (հավանական չարորակ՝ քաղցկեղային), 3 կամ ճշգրիտ չարորակ։ Եթե ուռուցքը ճշգրիտ չարորակ է, ապա այն քաղցկեղ է, որի համար լրացուցիչ քաղցկեղի փուլայնացում է կիրառվում։

Տերատոմաները դասակարգվում են նաև ըստ դրանց պարունակության՝ կարծր տերատոման միայն հյուսվածքներ (հնարավոր է ավելի շատ համալիր կառույցներ ներառող), բշտային տերատոման միայն հեղուկով կամ կիսահեղուկով լցված պարկ է պարունակում, ինչպես օրինակ՝ ուղեղ–ողնուղեղային հեղուկ, ճարպագեղձի սեկրետ կամ ճարպ, խառը տերատոման պարունակում է և պինդ, և բշտային բաղադրամասեր։ Բշտային տերատոմաները սովորաբար 0 աստիճանի են և հակառակը, 0 աստիճանի տերատոմաները միշտ բշտային են։

0, 1 և 2 աստիճանի մաքուր տերատոմաները ունակ են չարորակալ (3–րդ աստիճան), իսկ չարորակ մաքուր տերատոմաները կարող են մետաստազավորվել։ Չարորակի տրանսֆորմացվելու ունակ տերատոմաների այս հազվագյուտ տեսակները կարող են չարորակ գոյացությունների սոմատիկ տարրեր (ոչ թե առաջնային սեռական բջիջներ) պարունակել, ինչպես օրինակ՝ լեյկեմիան, կարցինոման կամ սարկոման[34]։ Տերատոման կարող է սեռական բջիջների այլ ուռուցքներ պարունակել, որի դեպքում այն մաքուր տերատոմա չի լինի, այլ, ավելի ճիշտ առաջնային սեռական բջիջների խառը չարորակ ուռուցք։ Նորածինների և երեխաների շրջանում այս տարրերը սովորաբար էնդոդերմալ ծոցի ուռուցք են, որին խորիոկարցինոման է հետևում։ Եվ վերջապես, տերատոման կարող է մաքուր ու ոչ չարորակ լինել, սակայն բարձր ագրեսիվություն ցուցաբերել, օրինակ է բերվում աճող տերատոմայի համախտանիշը, որտեղ քիմիոթերապիայով ոչնչացվում է խառը ուռուցքը, սակայն մաքուր տերատոման մնում է, որն էլ պարադոքսալ կերպով սկսում է շատ արագ աճել[35]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «NCI Dictionary of Cancer Terms». National Cancer Institute. 2011 թ․ փետրվարի 2. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
  2. 2,0 2,1 «Sacrococcygeal Teratoma». NORD (National Organization for Rare Disorders). 2007. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
  3. 3,0 3,1 Raja, Shahzad G. (2007). Access to Surgery: 500 single best answer questions in general and systematic pathology (անգլերեն). PasTest Ltd. էջ 508. ISBN 9781905635368.
  4. Saba, Luca; Acharya, U. Rajendra; Guerriero, Stefano; Suri, Jasjit S. (2014). Ovarian Neoplasm Imaging (անգլերեն). Springer Science & Business Media. էջ 165. ISBN 9781461486336.
  5. 5,0 5,1 «Mature teratoma». National Cancer Institute. 2011 թ․ փետրվարի 2. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
  6. Noor, Mohd Rushdan Md; Hseon, Tay Eng; Jeffrey, Low Jen Hui (2014). Gynaecologic Cancer: A Handbook for Students and Practitioners (անգլերեն). CRC Press. էջ 446. ISBN 9789814463065.
  7. 7,0 7,1 7,2 Falcone, Tommaso; Hurd, William W. (2007). Clinical Reproductive Medicine and Surgery (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 749. ISBN 978-0323033091.
  8. Oyasu, Ryoichi; Yang, Ximing J; Yoshida, Osamu (2009). Questions in Daily Urologic Practice: Updates for Urologists and Diagnostic Pathologists (անգլերեն). Springer Science & Business Media. էջ 253. ISBN 9784431728191.
  9. «Sacrococcygeal Teratoma». NORD (National Organization for Rare Disorders). 2007. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
  10. 10,0 10,1 10,2 Davies, Mark; Inglis, Garry; Jardine, Luke; Koorts, Pieter (2012). Antenatal Consults: A Guide for Neonatologists and Paediatricians - E-Book (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 298. ISBN 978-0729581080.
  11. 11,0 11,1 Price, Pat; Sikora, Karol; Illidge, Tim (2008). Treatment of Cancer Fifth Edition (անգլերեն). CRC Press. էջ 713. ISBN 9780340912218.
  12. Hillard, Paula J Adams; Hillard, Paula Adams (2008). The 5-minute Obstetrics and Gynecology Consult (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. էջ 140. ISBN 9780781769426.
  13. Corton, Marlene M; Leveno, Kenneth J; Bloom, Steven L; Hoffman, Barbara L (2014). Williams Obstetrics 24/E (EBOOK) (անգլերեն). McGraw Hill Professional. էջ Chapter 16. ISBN 9780071798945.
  14. Hart, I; Newton, RW (2012). Endocrinology (անգլերեն). Springer Science & Business Media. էջ 157. ISBN 9789401092982.
  15. McDougal, W Scott; Wein, Alan J; Kavoussi, Louis R; Novick, Andrew C; Partin, Alan W; Peters, Craig A.; Ramchandani, Parvati (2011). Campbell-Walsh Urology 10th Edition Review E-Book (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 663. ISBN 978-1455723171.
  16. Chang, Alfred E; Ganz, Patricia A; Hayes, Daniel F; Kinsella, Timothy; Pass, Harvey I; Schiller, Joan H; Stone, Richard M; Strecher, Victor (2007). Oncology: An Evidence-Based Approach (անգլերեն). Springer Science & Business Media. էջ 848. ISBN 9780387310565.
  17. Danzer E, Hubbard AM, Hedrick HL, և այլք: (2006). «Diagnosis and characterization of fetal sacrococcygeal teratoma with prenatal MRI». AJR Am J Roentgenol. 187 (4): W350–6. doi:10.2214/AJR.05.0152. PMID 16985105.
  18. Kocaoglu M, Frush DP (2006). «Pediatric presacral masses». Radiographics. 26 (3): 833–57. doi:10.1148/rg.263055102. PMID 16702458.
  19. Makuch, M; Wilson, R; Al-Diwani, A; Varley, J; Kienzler, AK; Taylor, J; Berretta, A; Fowler, D; Lennox, B; Leite, MI; Waters, P; Irani, SR (March 2018). «N-methyl-D-aspartate receptor antibody production from germinal center reactions: Therapeutic implications». Annals of Neurology. 83 (3): 553–561. doi:10.1002/ana.25173. PMC 5925521. PMID 29406578.
  20. Choi, KW; Jeon, WJ; Chae, HB; Park, SM; Youn, SJ; Shin, HM; Sung, RH; Lee, SJ (September 2003). «A recurred case of a mature ovarian teratoma presenting as a rectal mass» (PDF). The Korean Journal of Gastroenterology (Korean). 42 (3): 242–245. PMID 14532748.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. 21,0 21,1 21,2 Gonzalez-Crussi F (1982) Extragonadal Teratomas. Atlas of Tumor Pathology, Second Series, Fascicle 18. Armed Forces Institute of Pathology, Washington D.C.
  22. Abbott TM, Hermann WJ, Scully RE (1984). «Ovarian fetiform teratoma (homunculus) in a 9-year-old girl». International Journal of Gynecological Pathology. 2 (4): 392–402. doi:10.1097/00004347-198404000-00007. PMID 6724790.
  23. Saito K, Katsumata Y, Hirabuki T, Kato K, Yamanaka M (2007). «Fetus-in-fetu: parasite or neoplasm? A study of two cases». Fetal Diagn. Ther. 22 (5): 383–88. doi:10.1159/000103301. PMID 17556829.
  24. Kajbafzadeh AM, Baharnoori M (2006). «Fetus in fetu». Can J Urol. 13 (5): 3277–78. PMID 17076951.
  25. Chua JH, Chui CH, Sai Prasad TR, Jabcobsen AS, Meenakshi A, Hwang WS (2005). «Fetus-in-fetu in the pelvis: report of a case and literature review» (PDF). Ann. Acad. Med. Singap. 34 (10): 646–49. PMID 16382253.
  26. Lee, YH; Kim, SG; Choi, SH; Kim, IS; Kim, SH (December 2003). «Ovarian mature cystic teratoma containing homunculus: A case report» (PDF). Journal of Korean Medical Science. 18 (6): 905–907. doi:10.3346/jkms.2003.18.6.905. PMC 3055135. PMID 14676454. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 22-ին.
  27. Kazez A, Ozercan IH, Erol FS, Faik Ozveren M, Parmaksiz E (2002). «Sacrococcygeal heart: a very rare differentiation in teratoma». European Journal of Pediatric Surgery. 12 (4): 278–80. doi:10.1055/s-2002-34483. PMID 12369008.
  28. Masayuki, Shintaku (2017 թ․ հունվարի 2). «Well-formed cerebellum and brainstem-like structures in a mature ovarian teratoma: Neuropathological observations». Neuropathology (ամերիկյան անգլերեն). 37 (2): 122–128. doi:10.1111/neup.12360.
  29. Chi JG, Lee YS, Park YS, Chang KY (July 1984). «Fetus-in-fetu: report of a case». American Journal of Clinical Pathology. 82 (1): 115–19. doi:10.1093/ajcp/82.1.115. PMID 6540049.
  30. Sergi C, Ehemann V, Beedgen B, Linderkamp O, Otto HF (1999). «Huge fetal sacrococcygeal teratoma with a completely formed eye and intratumoral DNA ploidy heterogeneity». Pediatric and Developmental Pathology. 2 (1): 50–57. doi:10.1007/s100249900089. PMID 9841706.
  31. Arlikar JD, Mane SB, Dhende NP, Sanghavi Y, Valand AG, Butale PR (March 2009). «Fetus in fetu: two case reports and review of literature». Pediatric Surgery International. 25 (3): 289–92. doi:10.1007/s00383-009-2328-8. PMID 19184054.
  32. Gonzalez-Crussi F (1982) Extragonadal Teratomas. Atlas of Tumor Pathology, Second Series, Fascicle 18. Armed Forces Institute of Pathology, Washington D.C.
  33. Dalmau J, Lancaster E, Martinez-Hernandez E, Rosenfeld MR, Balice-Gordon R (January 2011). «Clinical experience and laboratory investigations in patients with anti-NMDAR encephalitis». Lancet Neurol. 10 (1): 63–74. doi:10.1016/S1474-4422(10)70253-2. PMC 3158385. PMID 21163445.
  34. Harms D, Zahn S, Göbel U, Schneider DT (2006). «Pathology and molecular biology of teratomas in childhood and adolescence». Klinische Pädiatrie. 218 (6): 296–302. doi:10.1055/s-2006-942271. PMID 17080330.
  35. Scavuzzo, Anna; Santana Ríos, Zael Arturo; Noverón, Nancy Reynoso; Jimenez Ríos, Miguel Angel (2014). «Growing Teratoma Syndrome». Case Reports in Urology. 2014: 139425. doi:10.1155/2014/139425. ISSN 2090-696X. PMC 4150507. PMID 25197607.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)