Միջընդերք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջընդերք
Տեսակօրգան և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասօրգանի մաս[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էserous membrane?
MeSHA01.923.047.025.600.451
Foundational Model of Anatomy7144
Terminologia Anatomica 98A10.1.02.007
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2], Granat Encyclopedic Dictionary?, The Domestic Encyclopædia; Or, A Dictionary Of Facts, And Useful Knowledge? և Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 7
 Mesentery Վիքիպահեստում

Միջընդերք, ընդերքի ներորովայնամզային օրգանները որովայնի խոռոչի ետին պատին միացնող կապան։ Կազմված է ընդերային որովայնամզի զույգ թերթիկներից։ Միջընդերքի ետին եզրը ամրացած է որովայնի պատին և կոչվում է արմատ, իսկ առաջայինը ազատ գրկում է համապատասխան աղիքը։ Երկու թերթիկների միջև գտնվում են տվյալ օրգանի արյան, ավշային անոթները, նյարդերն ու ավշահանգույցները։ Միջընդերքով օժտված են՝ բարակ աղիքները, կույր աղիքը, որդանման ելունը, միջաձիգ ու սիգմայաձև խթաղիքը, ուղիղ աղիքի վերին 1/3-ը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 588
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջընդերք» հոդվածին։