Բնածին արատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բնածին արատներ, բուսական և կենդանական օրգանիզմների օրգանների շեղումներ բնականոն կառուցվածքից։ Մարդու բնածին արատները գլխավորապես պայմանավորված են սաղմնային զարգացման խանգարումներով։ Վերջիններս կարող են լինել ժառանգական, կապված մուտացիաների դրսևորումների հետ (առաջացնում են զարգացման արատներ) և ոչ ժառանգական՝ ծագում են օրգանիզմի անմիջական ախտահարումից։ Բնածին արատներն առաջանում են մոր օրգանիզմից սաղմին անցնող անբարենպաստ գործոնների (ճառագայթային էներգիա, վնասվածքներ, հղիության ընթացքում արգանդի ճնշվածություն, բարձր ջերմություն, թունավոր նյութեր, մոր կամ սաղմի զանազան հիվանդություններ, պտղաթաղանթների, շուրջպտղային հեղուկի քանակության փոփոխություններ) ազդեցությունից։

Տեսակներ[խմբագրել]

Ըստ արտահայտման բնույթի բնածին արատները կարող են հանդես գալ աննշան շեղումների կամ օրգանիզմի բնականոն կառուցվածքի խանգարումների ձևով՝ հաճախ նրան դարձնելով ոչ կենսունակ։ Տարբերում են միայնակ կամ բազմակի բնածին արատ։ Միայնակը մեկ օրգանիզմի բնականոն ձևավորման խանգարումն է, որի շարքին են դասվում օրգանների տեղաշարժերը (սիրտը՝ աջ, լյարդը՝ ձախ), նապաստակի շրթունքը՝ , գայլի երախը՝ , օրգանների կամ ծայրանդամների թերզարգացումը (հիպոգենեզիա), օրգանների թվի ավելացումը կամ ավելցուկային աճումը (բազմամատություն, կրծքագեղձերի և պտուկների թվի բնականոնից ավելի զարգացումը (հիպերգենեգիա) կամ բացակայությունը (ագենեզիա), ոչ ճիշտ ձևավորումը (դիսպլազիա

Բազմակի բնածին արատ[խմբագրել]

Բազմակի բնածին արատի հիմքում ընկած են երկու և ավելի սաղմերի ոչ ճիշտ զարգացումը (անբաժան զույգեր)։ Առավել հաճախ հանդիպում են երկվորյակներ, որոնք լինում են համաչափ և անհամաչափ։ Նայած թե երկվորյակները օրգանիզմի որ մասով են իրար միացած, տարբերում են՝

  1. թորակոպագներ (միացած են կրծքավանդակով),
  2. քսիֆոպագներ (կրծոսկրի կամ թրաձև ելուստի միջոցով), հայտնի Չանգ-էնգ Բունկերները (սիամյան երկվորյակներ) ապրել են 63 տարի (1811-74), ամուսնացած են եղել, ունեցել են առողջ երեխաներ, պիգոպագներ (սրբոսկրի միջոցով), առավելապես կանայք են կամ հերմաֆրոդիտներ։ Կենդանիների և մարդկանց բնածին արատյան գիտական մեկնաբանմանը նպաստել է մի շարք երկրներում դրանց հավաքածուների ստեղծումը, որը հնարավորություն է ավել համեմատել և դասակարգել տարբեր բնածին արատները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png